Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ (1988-1992)

 

 

 

Առաջին ցույցը
Խորհրդային կարգերի հաստատումով Արցախը անջատվեց մայր Հայաստանից, բռնակցվեց Ադրբեջանին։ 1923թ. կազմավորվելով որպես ինքնավար մարզ` Արցախը մասնատվեց. երբեմնի Գյուլիստանի մելիքության տարածքի մի չնչին մասը ներառվեց մարզի մեջ, հիմնական մասը 1930-ին կազմավորվեց որպես Շահումյանի շրջան, գյուղերի մի խումբ (Գետաշենը՝ շրջակա գյուղերով) մտցվեց Խանլարի, որոշ տարածքներ՝ Կասում-Իսմայլովի շրջանների մեջ։ Խորհրդային տարիներին Արցախի տարանջատված մասերը փորձեր են արել վերամիավորվելու ինքնավար մարզին, բայց դաժանորեն պատժվել են։
1988-ին Լեռնային Ղարաբաղում սկսված համաժողովրդական պայքարը բռնության լուծը թոթափելու հույսեր արթնացրեց ու ոտքի հանեց նաև Հյուսիսային Արցախի ողջ բնակչությանը։
Հայկականությունը, ոգին և հոգեկերտվածքը պահպանած երկրամասում 1988-1991-1992թթ. ծայր առած ազգային-ազատագրական պայքարի մասին են պատմում լրագրող Նվարդ Սողոմոնյանի պատումները, որ պարբերաբար կներկայացվեն մեր ընթերցողներին։ Այս վավերաթղթերը, անշուշտ, կլրացնեն Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրությունը։

1988 թվա­կան։ Ապ­րի­լի 23։ Շա­հու­մյան, շրջ­կենտ­րոն։ Հյու­րա­նոց, տնօ­րեն Յու­րի Ղևոն­դյա­նի (ծն­վել է Շա­հու­մյա­նում, 1950թ., ա­վար­տել Երևա­նի մե­քե­նա­շի­նա­կան տեխ­նի­կու­մը) ա­ռանձ­նա­սե­նյա­կը։
Այս­տեղ էր Գե­նա­դի Ղա­բու­լյա­նը, մշա­կույ­թի տան տնօ­րեն Ա­զա­տը, կո­մե­րիտշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Մա­կա­րյան Ա­րա­մը, ագ­րոար­դի Նալ­բան­դյան Բո­րի­կը, Ստե­փա­նա­կեր­տից եր­կու ե­րի­տա­սարդ ակ­տի­վիստ­ներ…
-Ստե­փա­նա­կեր­տի հրա­պա­րա­կը ՙմիա­ցու­մից՚ թն­դում է, իսկ դուք մի կողմ եք կանգ­նել…
-Ժա­մա­նա­կը գա՝ ցույց կտանք։- Յու­րա­յի ինք­նա­սի­րու­թյու­նը վի­րա­վոր­վեց։
-Ժա­մա­նակն ար­դեն ե­կել է։- Ստե­փա­նա­կեր­տից ե­կած ե­րի­տա­սար­դը սպա­սում է։- Աշ­խար­հը դղր­դում է, դուք՝ ուղ­տի ա­կան­ջում քնած…
-Դուք ինք­նա­վար մարզ եք, մենք՝ Ադր­բե­ջա­նի կազ­մում, մեր և ձեր վի­ճա­կը տար­բեր է, շր­ջա­նը կար­գա­վի­ճակ չու­նի… Կմ­տա­ծենք…
-Մտա­ծե­լու ժա­մա­նակ չկա, պի­տի գոր­ծեք։
-Կգոր­ծենք։
-Վերևից ար­գե­լե­լու են։ - Վե­հե­րոտ հն­չեց մի ձայն։
-Թե­կուզ փոքր, ոչ լայն մասշ­տա­բով, ճիշտ կլի­նի նշել Ցե­ղաս­պա­նու­թյան օ­րը։ - Հա­մո­զում է Ստե­փա­նա­կեր­տից ե­կած ակ­տի­վիս­տը։
…Տղա­նե­րի գնա­լուց հե­տո մշա­կույ­թի տան տնօ­րե­նը գոր­ծի ան­ցավ, կան­չեց իր աշ­խա­տող­նե­րին՝ Ի­սո­յին ու Վո­լո­դյա­յին, հանձ­նա­րա­րու­թյուն­ներ տվեց։ Ցույ­ցի վայր ըն­տր­վեց Մեծ հայ­րե­նա­կա­նում զոհ­ված­նե­րի հու­շար­ձա­նը։ Ի­սոն ու Վո­լո­դյան մինչև եր­թը սկ­սե­լը բլ­րի վրա պի­տի վա­ռեին Հա­վեր­ժա­կան կրա­կը։ Բո­րի­կը պի­տի կազ­մա­կեր­պեր ե­լույթ­նե­րը, հն­չեին հայ­րե­նա­սի­րա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, կոմ­սո­մոլ Ա­րա­մը և բարձր դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը պի­տի տա­նեին ծա­ղիկ­նե­րը… Մի գի­շեր­վա մեջ տղա­ներն ա­մեն ինչ պատ­րաս­տե­ցին։
Ապ­րի­լի 24-ի օ­րը բաց­վեց։ Ժո­ղո­վուր­դը խումբ-խումբ ե­լավ ու խռն­վեց բլ­րի վրա։ Ժա­մը 11.00։
Ռու­դոլֆ Ոս­կա­նի Միր­զոևը (կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար, ար­մատ­նե­րով ղա­րա­բաղ­ցի, ծն­ված ու մե­ծա­ցած Բաք­վում։ Երբ նշա­նակ­ում ստացավ Շա­հու­մյանում, ա­ռա­ջին ան­գամ գնաց շր­ջե­լու դաշ­տե­րը, նա­յեց ցո­րե­նի ար­տի մեջ փունջ-փունջ բու­սած կա­կաչ­նե­րին, ա­սաց՝ էս ի՞նչ ա­ռատ բերք եք ա­ճեց­րել) ի­ջավ մե­քե­նա­յից ու հրա­մա­յեց.
-Ի՞նչ եք կանգ­նել, ցրեք ժո­ղովր­դին։
Միլ­պետն իր ոս­տի­կան­նե­րի հետ գոր­ծի ան­ցավ.
-Ցր­վեք։ Զեյ­վա­յից երևում է, ու­րիշ բան կկար­ծեն…
Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյունն ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­ված 4 գյու­ղեր՝ Զեյ­վա, Շե­ֆեգ, Գյուր­զա­լար, Թո­դան, 1940-ին (ո­րոշ աղ­բյուր­նե­րում նշ­վում է 1930 թվա­կա­նը) միաց­րեց Շա­հու­մյա­նի շր­ջա­նին։
Միլ­պե­տը շր­ջա­նում դեռ հե­ղի­նա­կու­թյուն ու­ներ։ Ով պաշ­տոն ու­ներ՝ ցր­վեց, ժո­ղո­վուր­դը մնաց։ Ոս­տի­կան­նե­րը պա­հան­ջե­ցին հան­գց­նել հա­վեր­ժա­կան կրա­կը։
Ղա­բու­լյան Հրան­տի­կը, գա­զի գրա­սե­նյա­կի բան­վոր, ով բե­րել էր գա­զի բա­լո­նը, հար­ցա­կան նա­յեց ժո­ղովր­դին, որ միա­բե­րան գո­չում էր.
-Չենք հան­գց­նում։
-Ո՞վ է վա­ռել։- Միլ­պետ Նել­սոն Պո­ղո­սյանն է։
-Ես եմ վա­ռել։- Հրան­տիկն է։
-Ոնց վա­ռել ես՝ էն­պես էլ հան­գց­րու։
-Չեմ հան­գց­նում։
Ձեռ­քե­րը ո­լո­րե­ցին, Հրան­տի­կը հայ­տն­վեց ոս­տի­կա­նա­տա­նը։ Ե­րեք օ­րով՝ կա­լանք։
…Շա­հու­մյա­նի շրջ­կենտ­րո­նում սա ա­ռա­ջին ցույցն էր։ Կրա­կոտ ու տաք ե­լույթ­նե­րից ժո­ղովր­դի ազ­գա­յին զգաց­մունք­նե­րը, որ տաս­նա­մյակ­նե­րով քնած էին, արթ­նա­ցան։
Իսկ Յու­րա Ղևոն­դյա­նի հա­մար կյան­քը նոր ի­մաստ ստա­ցավ։ Գյու­լիս­տա­նի ե­կե­ղե­ցում խմ­բո­վին մկրտ­վե­ցին, Յու­րան ևս։ Հյու­սի­սա­յին Ար­ցա­խում գաղտ­նի ձևա­վոր­վե­ցին քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը։ Տա­րիքն ա­ռած ա­մու­րին հպար­տու­թյամբ էր կրում ՙկպց­րած՚ ա­նու­նը՝ ՀՀՇ-ի (Հա­յոց Հա­մազ­գա­յին Շար­ժում) Յու­րա… Գր­քե­րից քաղ­ված ազ­գա­յին ե­րա­զանք­նե­րը պա­րու­րել էին մարդ­կանց, ու նրանք չէին կա­րող հաս­կա­նալ Բաք­վից նշա­նակ­ված կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Միր­զոևի մտա­հո­գու­թյու­նը, որ ա­սաց` ա­րյան հոտ է փչում, հետ դար­ձեք…
ՙԹուր­քի դրա­ծո… Ա­թո­ռը կորց­նե­լուց է վա­խե­նում… Դա­վա­ճան…՚,-պի­տա­կը հեշ­տու­թյամբ կպց­րին, իսկ ի­րենք վար­դա­գույն ե­րազ­նե­րով, ռո­ման­տիկ շղարշ­նե­րով պա­րուր­ված« տր­վե­ցին դեպ­քե­րի ըն­թաց­քին։
Ա­ռա­ջին ցույցն էր, ու շատ ջրեր պի­տի հո­սեին, շատ ժա­մա­նակ ու դեպ­քեր պի­տի կա­տար­վեին, որ ՀՀՇ-ի Յու­րան տա­րա­կու­սեր՝ ճի՞շտ ա­րեց, որ Շարժ­մանն ան­դա­մագր­վեց, կու­սակ­ցու­թյու­նը ուժ կու­նե­նա՞ ի­րա­կա­նաց­նե­լու ազ­գա­յին ծրա­գի­րը, գա­ղա­փար­նե­րը, որ դրոշ դարձ­րեց ու միա­վո­րեց մարդ­կանց։
1992-ի հու­նի­սյան նա­հան­ջի, բռ­նա­գաղ­թի նվաս­տա­ցու­ցիչ ճա­նա­պարհ­նե­րից հե­տո Յու­րա­յի հո­գում պի­տի մնա­յին ա­մո­թի, ափ­սո­սան­քի, կորս­ված հա­վա­տի փշ­րանք­նե­րը բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րի հան­դեպ, ու պի­տի մնար սիրտ մա­շեց­նող, հո­գի մղկ­տաց­նող, ան­պա­տաս­խան դա­ռը մի հարց՝ ին­չու այս­պես կա­տար­վեց, թո՞ւյլ էին, թե՞… Ան­վեր­ծա­նե­լի ա­ռեղծ­ված հենց իր՝ ա­կա­նա­տե­սի հա­մար… Նա­հան­ջից ու պա­տե­րազ­մից հե­տո պի­տի ա­սե­ղի ան­վեր­ջա­նա­լի ծակծ­կոց­նե­րի պես հի­շեր իր տա­նուլ տված կյան­քը, ե­րա­զանք­նե­րը, Տու­նը, որ մնաց այն­տեղ… շան բե­րա­նում։
Յու­րա­յի հա­մար սկզ­բում ա­մեն ինչ այն­քան հաս­կա­նա­լի ու պարզ էր, հան­րա­հա­վաք­նե­րը, ցույ­ցե­րը, բո­ղոք-նա­մակ­նե­րը, խնդ­րագ­րե­րը, պա­հա­կա­կե­տում կանգ­նե­լը հա­նուն իր շր­ջա­նի ու մեծ հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան, և նա ի­րեն զգում էր տիե­զեր­քի կենտ­րոն, մե­կը, ու­մից կա­րող էր կախ­ված լի­նել դեպ­քե­րի ըն­թաց­քը, այ­նինչ, այդ ա­մե­նը կա­ռա­վար­վում էր ան­տե­սա­նե­լի, հա­զա­րա­վոր թե­լե­րից հյուս­ված սար­դոս­տայ­նից, ի­րե­նից դուրս գոր­ծող ու­ժե­րից՝ հզոր, տա­րե­րա­յին, են­թար­կեց­նող… մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ինքն ըն­դա­մե­նը փոք­րիկ մի պտու­տակ էր։
…Ստե­փա­նա­կերտ-Երևան-Ու­մութ­լու-Սր­խա­վենդ տե­ղից տեղ փո­խադր­վե­լու դե­գե­րում­նե­րի մեջ միակ մխի­թա­րան­քը ե­ղավ ու­շա­ցու­մով գտած սի­րած աղ­ջի­կը, կի­նը, հեզ, ա­մաչ­կոտ Տա­նյան…
Իսկ մինչ այդ՝ 1988-ի ապ­րի­լի 24-ն էր, ա­ռա­ջին ցույ­ցը, և Հյու­սի­սա­յին Ար­ցա­խը ընդ­հա­տա­կյա դան­դաղ ցն­ցում­նե­րի մեջ էր…

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ