Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Հարավային Կովկասում ո՞րն է Ռուսաստանի անզիջելի «կարմիր գիծը»

Վահրամ Աթանեսյան

 Թուրքական մամուլի առավել ուշագրավ հրապարակումների ամենշաբաթյա անդրադարձից, որ փոխանցում է Regnum-ը, առանձնանում է երկու կարեւոր տեղեկատվություն։ Առաջինը վերաբերում է Թուրքիայի եւ Սիրիայի հետախուզական ծառայության ղեկավարների՝ օրերս Մոսկվայում կայացած գաղտնի հանդիպմանը։ Այն, ինչպես հայտնի է դարձել, անցել է բավական լարված։ Սիրիական կողմը պահանջել է, որ Թուրքիան ներկայացնի երկրի հյուսիսից զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց։ Իր հերթին Թուրքիան ներկայացրել է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման երաշխիքներ։ Թուրք-սիրիական հնարավոր կարգավորման հեռանկարի մասին է խոսում նաեւ երկրորդ տեղեկությունը, ըստ որի՝ թուրք  «մի բարձրաստիճան պաշտոնյա հանդիպել է Թուրքիայում ապաստանած սիրիական ընդդիմության առաջնորդների հետ եւ հասկացրել, որ պիտի հեռանան»։ Նա ասել է, որ Թուրքիան գնում է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման, եւ  «սիրիական ընդդիմությունը պետք է ըմբռնումով մոտենա իրավիճակին»։ Թուրք-սիրիական ոչ հրապարակային խորհրդատվությունների մասին միջազգային մամուլում պարբերական արտահոսքեր կազմակերպվել են նաեւ նախկինում։ Ներկա քարոզչատեղեկատվական նախաձեռնությունը, որ գրեթե միաժամանակ ցուցաբերում է թուրքական եւ ռուսաստանյան մամուլը, ազդանշանային է։ Անցած ամիս «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը, հղում անելով ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրի, գրեց, որ նախագահ Պուտինը Էրդողանի հետ Սոչիում հանդիպմանը հասկացրել է, որ Ուկրաինայի հետ հրադադարի հարցով բանակցություններին դեմ չի լինի, եթե Թուրքիայի եւ Սիրիայի առաջնորդների հանդիպում կազմակերպվի։ Դրան հաջորդել էր Թուրքիայի ԱԳ նախարարի ցուցադրական հանդիպումը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ է փոխվել ոչ լրիվ մեկ ամսում։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան խիստ մտահոգված է Ռուսաստանի եւ Իրանի՝ արդեն ռազմավարականի հասնող համագործակցությամբ։ Ըստ երեւույթին, Էրդողանը հասկացել է, որ Սիրիայի նախագահի հետ հանդիպումից կոշտ հրաժարումը կարող է ավելի սերտացնել Մերձավոր Արեւելքում ռուս-իրանական դաշինքը, ինչը, բնականաբար, հետեւանքներ կունենա նաեւ Հարավային Կովկասի նոր ստատուս-քվո ձեւավորելու ջանքերի վրա։ Իր հերթին Ռուսաստանը ձգտում է Սիրիայում կայունության, որպեսզի հարկադրված չլինի լրացուցիչ ռեսուրսներ ծախսել։ Թուրքիան նախապատրաստվում է Միացյալ Նահանգների հետ լուրջ քննարկումների։ Անոնսավորվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա Բայդեն-Էրդողան հանդիպում։ Վերլուծական բազմաթիվ հրապարակումներում, սակայն, գերիշխում է թերահավատությունը։ ԱՄՆ-ն շարունակում է արդիականացնել Հունաստանի բանակը, ընդլայնել այդ երկրում ռազմական հենակայանները։ Թուրքիային, երեւում է, չի հաջողվում ինստիտուցիոնալացնել  «Թուրքական բանակը»։ Իրավիճակին հավելյալ լարվածություն է հաղորդում Իրանի կասկածը, որ Իսրայելը  «Ադրբեջանի տարածքն օգտագործում է» իր դեմ  «ագրեսիվ ծրագրերի համար»։ Օրերս Իլհամ Ալիեւը հերքել է Իրանից Ադրբեջանի նկատմամբ ճնշումների մասին լուրերը, բայց երբ թեման հասնում է այդ մակարդակի, պետք է հասկանալ, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, այնուամենայնիվ, ոչ ըմբռնողականություն առկա է։ Թուրքիան անմասն չէ, ուստի Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը Էրդողանի համար հնարավորություն է, որպեսզի  «բարձր ճնշման դաշտից» ապահովագրի նաեւ Ադրբեջանին։ Եթե Էրդողանը հետեւողական գտնվի եւ Մերձավոր Արեւլքում Ռուսաստանը ապահովագրվի «ֆորս-մաժորից»՝ սիրիական հարցում ստանալով թիկունքային ապահովություն, ապա, հավանական է, մինչեւ տարեվերջ Թեհրանում կգումարվի Հարավային Կովկասի հարցերով 3+3 ձեւաչափով խորհրդաժողով։ Իլհամ Ալիեւը իտալական մամուլին հարցազրույցում ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը  «մի քանի ամսում կարող են հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»։ Սա խիստ ինտրիգային հայտարարություն է եւ, ըստ էության, պետք է հասկանալ հակառակ իմաստով. մի քանի ամսում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման որեւէ համաձայնության հնարավոր չէ հասնել։ Թուրքիան եւ Ադրբեջանը, որքան կարելի է դիտարկել բաց աղբյուրների տեղեկատվությունից, հակվում են դեպի «նոր աշխարհակարգի» եվրասիական բեւեռ։ Հայկական դիվանագիտության խնդիրն է՝ հասկանալ, թե ո՞րն է Հարավային Կովկասում «կարմիր գիծը»՝ Ռուսաստանի կողմից այն չզիջելու կտրվածքով եւ հայ-ադրբեջանական ու ԼՂ կարգավորման մոտեցումները կառուցել ըստ այդմ։