Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Բաքուն շարունակում է սրել իրավիճակը՝ տարածաշրջանը դնելով նոր վտանգների առաջ, անտեսելով կրակի դադարեցման մասին եռակողմ պայմանավորվածությունը։ Սեպտեմբերի 13-ի հարձակողական գործողությունների մեղավորն, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանն է։ Բաքվի քարոզչությանը զուգահեռ՝ Հայաստանի ուղղությամբ մեղադրանքներ հնչեցրեց նաև Անկարան՝ հորդորելով ընդառաջ գնալ Ադրբեջանի առաջարկած «խաղաղության օրակարգին»։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 24-ին Կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած խորհրդակցության ժամանակ հրամայեց իր ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։ Հասանովի խոսքին նախորդել է Իլհամ Ալիևի՝ Լաչինում արած հայտարարությունը, որը կարելի է մեկնաբանել որպես բարձրագույն մակարդակով իրազեկում Հայաստանի վրա հերթական ռազմական հարձակում նախապատրաստելու մասին։ Ալիևը սպառնացել է Հայաստանին՝ ասելով, որ ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն Ադրբեջանին չի կանգնեցնի։ Հասանովի հայտարարությունից մեկ օր առաջ ադրբեջանական ստորաբաժանումներից մեկը փորձել է անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք։ Հայկական կողմի պատասխանը եղել է հմուտ և համարժեք, ինչի արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր։ Պատերազմական գործողությունների վերսկսման վտանգն այնքան իրական է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց՝ որպես պատճառ նշելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումները։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը խորհուրդ չի տվել իր քաղաքացիներին մեկնել նաև Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն էր իր աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին արգելել այցելել Հայաստանի որոշ վայրեր, եթե այցը կենսական կարևորություն չունի։ 

Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում տարվող դիվանագիտական աշխատանքը որքանո՞վ կնպաստի ռազմական էսկալացիայի կանխմանը։ Հարցը հռետորական է հնչում, սակայն հարկ է առանձնացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի հետ հանդիպմանը հայկական կողմը, ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորի հասցեական դատապարտման անհրաժեշտությունը։ Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար, ասել է Միրզոյանը։ Անդրադարձ է եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականներին, որոնք հիմնված են եղել Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների վրա։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը հանդիպել է նաև Իրանի իր պաշտոնակցին՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Պաշտոնական Երևանը գնահատում է Իրանի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման վերաբերյալ։ Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն։ Նյու Յորքում կայացած հանդիպումների շարքում կարևոր է նաև Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ Միրզոյանի զրույցը։ Դա առիթ էր՝ ևս մեկ անգամ կարևորելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ադրբեջանական ռազմական ագրեսիայի վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշումը։ Անդրադառնանք Ադրբեջանի նախագահի՝ Լաչինից հնչեցրած սպառնալիքին։ Այդ անշրջահայաց հայտարարությունում Ալիևն ասել է, թե իրենք 20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ ունեն, ինչի հիման վրա պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները։ Նա պետք է աչքի առաջ ունենար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մեկ տարի առաջ արված նախազգուշացումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում պահվող քարտեզներով։ Մոսկվայի ազդակի ֆոնին Իլհամ Ալիևի ասածն ամբողջությամբ կորցնում է իր լրջությունը, քանի որ Ադրբեջանն ի սկզբանե ընդունվել է որպես բոլշևիկյան նախագիծ, այսինքն՝ պետություն, որն Անդրկովկասում ի հայտ եկավ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն» անվանումով և միջազգային հանրության համար երկար ժամանակ մնաց արհեստական ու անհասկանալի վարչական միավոր։ Ուրեմն, Ալիևի «20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ» արտահայտության հասցեատերը ռուսական կողմն է, որը պետք է Բաքվին բացատրի, որ վերջին հարյուր տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքականությունն Անդրկովկասում փոփոխության չի ենթարկվել, չի փոխվել նաև Ադրբեջանին վերապահված դերը։ Մյուս հանգամանքը՝ կարի՞ք կա Բաքվին բացատրել նաև գլխավոր շտաբում պահվող քարտեզների մասին Մոսկվայի ակնարկը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ