Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Երեք կայսրությունների եռանկյունի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո Թուրքիայի նախագահը հարցազրույց է տվել ամերիկյան լրատվամիջոցներին։ Նրան հարցրել են՝ Թուրքիան Արեւելքի՞, թե՞ Արումուտքի մաս է։ Էրդողանը պատասխանել է, որ «Թուրքիան աշխարհի մաս է, ոչ Արեւելք է, ոչ՝ Արեւմուտք»։ Սա չափազանց հավակնոտ պատասխան է։ Թուրքիան ունի «Թուրքական աշխարհ» կազմավորելու, այն գլխավորելու եւ ինքնուրույն ռազմաքաղաքական բեւեռ ներկայացնելու գերխնդիր։

ՄԱԿ-ում ելույթ է ունեցել նաեւ Իրանի նախագահ Ռեիսին։ Ձեւակերպումները, որ նա արել է, ավելի մեղմ են, քան թույլ է տվել Էրդողանը, բայց ակնհայտ է, որ Իրանը նույնպես «աշխարհ» կազմավորելու եւ առաջնորդելու նպատակադրվածություն ունի եւ այլեւս չի թաքցնում։ Արտգործնախարար Աբդոլահիանը «Իռնա» գործակալությանը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները Շվեյցարիայի միջոցով փոխանցել է բարձր մակարդակի հանդիպման առաջարկություն, բայց Իրանը «հանուն բանակցությունների բանակցության չի գնա»։

Պետք է հասկանալ, որ Թեհրանը Վաշինգտոնին որոշ առաջարկներ է արել, եւ Բայդեն-Ռեիսի հանդիպման պայմանավորվածությունը կախված կլինի նրանից, թե որքանով Վաշինգտոնը «անկեղծ եւ կառուցողական կգտնվի»՝ ինչպես ձեւակերպել է Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Ջալալզադեն։ Ուշագրավ «խճանկար» է դիտարկվում. Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում կազմակերպել է ԱՄՆ պետքարտուղարը, իսկ Իրանի արտգործնախարարը առանձին քննարկում է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։ Իրանական կողմը առաջարկել է միջնորդություն։ Կայացել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի հանդիպում:

Հայաստանի արտգործնախարարը բանակցություն է վարել հնդկաստանցի պաշտոնակցի հետ։ Միաժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը չի բացառել Հայաստանի վարչապետի հետ հանդիպման հավանականությունը՝ նկատել տալով, որ «մշակումներ են իրականացվում»։ Գտնվելով Նյու-Յորքում՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ հրապարակային շփում չի ունեցել։ Փոխարենը Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ կարճատեւ առանձնազրույց է անցկացրել ԱՄՆ նախագահ Բայդենը։

Փորձագետները միաձայն գտնում են, որ հայ-ադրբեջանական կարգավորման «կռվախնձորը» Սյունիքում տրանսպորտային եւ ենթակառուցվածքային հաղորդակցությունների հարցն է։ Տեսակետ կա, որ սկզբունքային համաձայնություն «կարող էր ձեռք բերվել Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում»։ Սեպտեմբերի 13-ին, սակայն, Ադրբեջանը դիմեց լայնածավալ ագրեսիայի, եւ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Սամարղանդ։ Եթե տպավորությունը, որ Սյունիքի շուրջ իրավիճակի «կարգավորման սամարղանդյան հնարավորությունը ձախողվել է» ճիշտ է, ապա հարց է ծագում, թե ու՞մ է դա ձեռնտու։

Ըստ էության, ՇՀԿ գագաթնաժողովից Ռուսաստանի ակնկալիքները չեն արդարացել։ Այլապես նախագահ Պուտինը մասնակի զորահավաք չէր հայտարարի, չէր արագացվի Ուկրաինայի արեւելքում հանրաքվե անցկացնելու ընթացակարգը։ Հայաստանի հարավն, այսպիսով, երեք նախկին՝ Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության իրավահաջորդների եռանկյունի է։ Աշխարհաքաղաքական շահերի համադրում հնարավո՞ր է։ Տեսականորեն՝ այո, եթե գտնվի «Հյուսիս-հարավ» եւ «Արեւելք-արեւմուտք» վեկտորների սկզբունքային կոնսենսուս։

Թուրքիան մղվում է դեպի Կենտրոնական Ասիա, Իրանի համար կենսական է Հայաստան-Վրաստան «միջանցքով» Եվրոպայի հետ ցամաքային կապը, Ռուսաստանը ձգտում է ամրապնդվել Մերձավոր Արեւելքում։ Ադրբեջանական ագրեսիան, այսպիսով, ծառայել է ուժային կենտրոններից մեկի շահերին։ Մյուսը փորձում է հակակշիռ ստեղծել։ Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանը «ավարտել է սահմանային գործողությունը»։ Սա, ամենայն հավանականությամբ, խոստովանություն է։ Հնարավոր զարգացումների ցուցիչ կարող է լինել Փաշինյան-Էրդողան հանդիպումը կամ դրա հերթական ձախողումը։ 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ