Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՔԱԳԻԾ, ՈՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՓՈՓՈԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն ու դրանց անպատժելիության հանգամանքը մի շարք հարցականների տեղիք են տալիս։ Անիմաստ են դառնում համաշխարհային ուժային կենտրոնների, միջազգային խոշոր խաղացողների ու հեղինակավոր կառույցների՝ հրադադարի պահպանմանն ուղղված հորդորները։ Հակառակորդի կողմից սեպտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ հարձակման արդյունքում ունեցանք ևս երեք զոհ։ Հաջորդ օրը ՀՀ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը բավականին ակտիվ աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ։ Հայկական կողմն ընդունում է, որ հարցերը դիվանագիտական խաղաղ ճանապարհով պետք է լուծվեն, բայց դա դժվար է պատկերացնել այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների։ Եվ այսպես, Հայաստանը միջազգային գործընկերներին որպես հարցի լուծում առաջարկում է ՀՀ-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։

Հոկտեմբերի 1-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Կոլոննայի հետ հեռախոսազրույցում քննարկեց տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը։ Նրանց զրույցը, փաստորեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության արձագանքն էր։ Հայաստան միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու մասին վարչապետը խոսել է նաև Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։ Ի դեպ, Մակրոնը հիշեցրել է Իլհամ Ալիևի հետ ունեցած իր հեռախոսազրույցը և հատկապես այն միտքը, որ սահմանագծի բացակայությունը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում դեպի ՀՀ ինքնիշխան տարածք։ Այն, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեն զսպման մեխանիզմներ, այլևս քննարկման ենթակա չէ։ Միջազգային հանրությունից այժմ պահանջվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ պատժելու հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված հանցագործության հեղինակներին։ Խոսքը սոցցանցերում պտտվող այն սարսափելի կադրերի մասին է, որոնցում պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիների խմբին։ Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Պատերազմական հանցագործության կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում մասնավորապես ընդգծվում է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, հանցագործության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Իսկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել է, որ Հայաստանը թույլ չի տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև։
Կլինի՞ միջազգային անաչառ հետաքննություն և, արդյո՞ք, հնարավոր կլինի ՀՀ-ում միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Սա մի հարց է, երկրորդը՝ որքանո՞վ են իմաստավորված միջնորդական ջանքերն այս իրավիճակում, երբ Ադրբեջանը հավասարապես անտեսում է քառասունչորսօրյա պատերազմից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն ու Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների առնչությամբ արված հայտարարությունների գլխավոր պահանջը՝ հրադադարի պահպանում և խնդրի լուծում քաղաքական, դիվանագիտական ճանապարհով։ Շատ մեծ վերապահումով կարող ենք խոսել ԵԽ նախագահի միջնորդությամբ կազմակերպվող Ալիև-Փաշինյան հանդիպումների արդյունավետության մասին։ Դրանք չեն կարող արդյունավետ լինել այն պարզ պատճառով, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում կախվածության մեջ է ընկնում ադրբեջանական գազից։ Համաձայն Ադրբեջանի հետ վերջերս ստորագրված պայմանագրի՝ Եվրամիությունը նպատակ ունի կրկնապատկել տարածաշրջանին առաքվող ադրբեջանական գազի ծավալը։

Կասկած չկա, որ Բաքուն պատրաստ է հայկական կողմի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև ՙհանձնառություն ունի տարածաշրջանում հաստատելու խաղաղություն ու կայունություն՚։ Այս մեջբերումը Ժնևում կայացած Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդագրությունից է, որը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության աչքին թոզ փչելու հերթական փորձ։ Խաղաղարար ջանքերի հետ կապված ևս մեկ դիտարկում։ ՀՀ ինքնիշխան տարածքում կատարված պատերազմական հանցագործությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում Արցախի Հանրապետությունը չի կարող հետքայլ անել իր դիրքորոշումից։ Հայատյացություն, հանցավոր վարքագիծ, Հայաստանի և Արցախի պետականության ոչնչացում, ընդհանրապես, տարածաշրջանի բնիկ հայերի ու հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթության վերացում. այս ուղղությամբ է աշխատում մեր հակառակորդը։ Սա նշանակում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն մեկ լուծում՝ դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչում, ինչը հնարավոր կդարձնի սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի անվտանգ գոյատևումը։

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ