Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Աշխարհաքաղաքական գործոն լինելու ադրբեջանական հնարավորությունը մեծ չէ

 

 

 

Ադրբեջանի նախագահը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ։ Պաշտոնապես դա «աշխատանքային քննարկում» է, որի ընթացքում կողմերը հիմնականում առանձնացրել են Եվրոպայի հարավի երկրներին ադրբեջանական գազի մատակարարման ծավալների մեծացման հավանականությունը։ Իրավիճակը, մինչդեռ, բավական ինտրիգային է, եթե նկատի ունենանք, որ «Շահ դենիզ» ադրբեջանական հանքավայրից դեպի Եվրոպայի երկրներ գազի տարանցման միակ երթուղին անցնում է Թուրքիայով, իսկ վերջինիս հարաբերությունները Հունաստանի հետ ծայրաստիճան լարված են։

Ի պատասխան Թուրքիայի նախագահի սպառնալիքի, թե իրենք «մի գիշեր կարող են» մտնել հունական տարածք, Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ  հունական բանակը եւ Հունաստանի դաշնակիցները վստահ են իրենց ուժերի վրա։ Խոսքը Էգեյան ծովի հունական իրավազորության ներքո գտնվող կղզիների մասին է, որ Թուրքիայի պնդմամբ «պետք է մշտապես ապառազմականացված մնան», սակայն վերջին շրջանում վերածվել են ամերիկյան ռազմաօդային ուժերի հենակայանների։

Թուրքական մամուլը համարում է, որ Էգեյան ծովի կղզիների «անթույլատրելի ռազմականացումը» Միացյալ Նահանգների նախաձեռնությունն է եւ հետապնդում է Արեւելյան Եվրոպայում եւ սահմանակից տարածաշրջաններում թե՛ «ռուսական, թե՛ թուրքական ազդեցությունը զսպելու նպատակ»։ Լարվածությունը կհասնի՞ ռազմական առճակատման՝ այս հարցին թուրք վերլուծաբանները տալիս են հետեւյալ պատասխանը․ «Եթե Ուկրաինայում Ռուսաստանը պարտվի, ապա հույն-թուրքական պատերազմի հավանականությունը շեշտակի կաճի»։ Ընդսմին, նրանք համարում են, որ այդ դեպքում «պատերազմը կծավալվի Սիրիայից մինչեւ Կիպրոս, Էգեյան ծովից մինչեւ Հայաստան»։

Վերջին դիտարկումը չափազանց վտանգավոր է այն համատեքստում, որ վերջին շրջանում նկատվում է հայ-հունական եւ հայ-կիպրական արտաքին քաղաքական շփումների որոշակի ինտենսիվություն։ Մոտակա օրերին սպասվում է Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպում։ Անոնսավորված է, որ առաջիկա շաբաթներին Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան, իսկ անցած օրերին Բաքվում է գտնվել Իսրայելի պաշտպանության նախարարը։

Այս համապատկերին ընդգծվում է Ուկրաինայում ռազմական իրավիճակի շուրջ ռուսաստանյան մամուլի հրապարակումների տագնապը։ «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը, մասնավորապես, արձանագրում է, որ Լիման քաղաքը «հանձնելու» հետ կապված «նկատվում է ռազմական եւ քաղաքական ղեկավարության միջեւ տարաձայնությունների բացահայտում»։ Ըստ երեւույթին, առկա է պաշտպանության նախարարին եւ ԳՇ պետին պաշտոնանկելու պահանջ։

Արեւմտյան վերլուծաբանական կենտրոնները կարեւորում են ռուս-ուկրաինական բանակցություններում Թուրքիայի «միջնորդության շարունակականությունը»։ Այդուհանդերձ, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահին չի հաջողվել առանձնազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ։ Դա հստակ ազդակ է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դերակատարությամբ «այլեւս շահագրգռված չէ»՝ ինչպես ձեւակերպել է թուրքական «Սոզչի» թերթի քաղաքական մեկնաբանը։

Ի՞նչ ծառայություն է հավաքական Արեւմուտքին առաջարկում Ադրբեջանը։ Բնական գազի այն ծավալը, որ «Շահ դենիզ» հանքավայրից կարող է տեղափոխվել Եվրոպայի հարավային երկրներ, մարկետինգային առումով խնդիր չի լուծում։ Արեւմտյան աղբյուրները հետեւողականորեն ակնարկում են, որ Ադրբեջանը «փորձում է ռուսական գազի տարանցման չբացահայտված միջանցք ապահովել»։ Միաժամանակ, ըստ մամուլի, Միացյալ Նահանգները շահագրգռված է, որպեսզի Եվրոպան «վերածվի ամերիկյան հեղուկ գազի սպառողի»։ Այս իմաստով աշխարհաքաղաքական դերակատար ներկայանալու ադրբեջանական հնարավորությունը բավական խախուտ է։

Ադրբեջանը, սակայն, Իսրայելի հետ համագործակցությամբ Իրանի դեմ ռազմական հենակայանի վերածվելու հնարավորություն ունի։ Դա հղի է իրանա-ադրբեջանական ռազմական բախման կամ պրոքսի պատերազմի սպառնալիքով։ Այս բարդ իրավիճակում, ըստ երեւույթին, ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալու մասին դիսկուրսը հերթական «մեծ խաղի» արձագանքներից է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի «վերակողմնորոշման» խնդիրը քաղաքական օրակարգում է։ Իրավիճակը պահանջում է Հայաստան-Արցախ քաղաքական կոռելիացիա՝ խուսափելու ֆորս-մաժորային դրսեւորումներից։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ