Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Սոչիի հանդիպմանն անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ.Դավիթ Բաբայան

 

Սոչիի եռակողմ հանդիպումը շատ կարևոր է, ինչը, սակայն, չի նշանակում, որ դրանից պետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն։

Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սոչիում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 31-ին կայացած եռակողմ հանդիպմանը։
«Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել։ Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը, ինչպիսին իսրայելաարաբականն է։ Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ։ Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել։ Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան սուբյեկտ, միավոր։
«Հետևաբար, այս տեսակետից պետք է նայել հանդիպման արդյունքներին։ Իհարկե, կարող է փլվել ցանկացած փաստաթուղթ, հանդիպում, բայց դրանք շատ կարևոր են։ Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է։ Ունենք կարևոր մի հանդիպում, իրադարձություն, որով ֆիքսվել է, որ գործընթացը շարունակական է, որ ոչինչ կարգավորված չէ և պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ։ Բացի այդ, մեկ անգամ ևս նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»,-ասաց Արցախի արտոգործնախարարը։
Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է նաև Սոչիի հանդիպումն ու ընդունված հայտարարությունը դիտարկել վերջին զարգացումների տեսանկյունից, երբ մոտեցումներ, առաջարկներ էին շրջանառվում Արցախն Ադրբեջանի կազմ «խցկելու» վերաբերյալ։ Ի տարբերություն դրանց, ըստ Արցախի քաղաքական գերատեսչության ղեկավարի, Սոչիում նշվեց, որ խնդիրը բարդ է, դեռևս կարգավորված չէ և պետք է աշխատել։
«Պետք է հասկանանք, որ մեր ցանկությունները, հատկապես էմոցիոնալ դաշտում, միշտ չէ, որ տեղ են գտնում։ Դրա համար պետք է աշխատենք, առաջին հերթին՝ մենք։ Պետք է լինենք համառ, հույսներս առաջնահերթ դնենք մեր կամքի վրա, երբեք անտարբեր չլինենք ու չմտածենք, որ ամեն ինչ կորած է, կորսված։ Եթե մենք կամք ցուցաբերենք, ինչպես ցուցաբերել ենք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, և ցույց տանք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը վերջապես հաշվի կառնվի»,- համոզմունք հայտնեց նախարար Բաբայանը։