[ARM]     [RUS]     [ENG]

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՄԵՐԺՎԵԼՈՒ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐՈՎ ԱՐՑԱԽԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ

 

 

 

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՄԵՐԺՎԵԼՈՒ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐՈՎ ԱՐՑԱԽԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ

Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում տաս­նյակ հա­զա­րա­վոր ար­ցախ­ա­հա­յե­րի հան­րա­հա­վաքն ու ներ­կա­յու­թյու­նն ար­դեն իսկ պատ­գամ է մարդ­կու­թյա­նը, մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, տար­բեր եր­կր­նե­րի։
Հոկ­տեմ­բե­րի 30-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում կա­յա­ցած հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ հա­մոզ­մունք է հայտ­նել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը։
«Իս­կա­պես, մենք ապ­րում ենք օ­ր­հա­սա­կան ժա­մա­նա­կա­հատ­ված, ա­ռե­րես­վում ենք գո­յա­բա­նա­կան վտանգ­նե­րի։ Ա­վե­լին՝ ոչ միայն Ար­ցա­խը, այլ նաև Մայր Հա­յաս­տա­նը և Սփյուռքն են ա­ռե­րես­վում գո­յա­բա­նա­կան վտանգ­նե­րի։ Ա­պա­գան մե­ծա­պես կախ­ված է Ար­ցա­խից։ Այս ծանր վի­ճա­կից պատ­վով դուրս գա­լու հա­մար պետք է աշ­խա­տենք՝ և՛ ներ­քին, և՛ ար­տա­քին ո­լորտ­նե­րում։ Ա­մե­նա­կարևո­րը չպետք է ան­տար­բեր լի­նենք։ Ան­տար­բե­րու­թյունն է, որ մեզ կա­րող է կոր­ծա­նել, չնա­յած կա­րող է թվալ, թե ա­մե­նաան­մեղ ա­րարքն է։ Յու­րա­քան­չյու­րիցս է կախ­ված մեր ա­պա­գան՝ լի­նե­լու է հաղ­թա­նա՞կ, թե՞ պար­տու­թյուն։ Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­քին ո­լոր­տին, ի­հար­կե, մեծ աշ­խա­տանք է տար­վում հա­մայն հա­յու­թյան հետ մեկ­տեղ։ Պետք է լի­նենք սկզ­բուն­քա­յին, պետք է տեղ տանք ար­հես­տա­վար­ժու­թյա­նը և հայ­րե­նա­սի­րու­թյա­նը»,- ա­սաց արտ­գործ­նա­խա­րա­րը։
Նա ըն­դգ­ծեց, որ ա­նըն­դու­նե­լի է և մերժ­վե­լու է ցան­կա­ցած ա­ռա­ջարկ, փաս­տա­թուղթ, ո­րով Ար­ցա­խը կդի­տարկ­վի որ­պես Ադր­բե­ջա­նի մաս։
«Տար­բեր եր­կր­նե­րի ու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի կող­մից նման ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում դրանք դի­տար­կե­լու ենք որ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի կոպ­տա­գույն խախ­տում։ Հա­վա­տա­ցեք, որ ի վի­ճա­կի ենք պաշտ­պա­նել Ար­ցա­խը։ Ու­նենք այդ նե­րու­ժը, ո­րը մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի մեջ է։ Չպետք է հա­վա­տանք, ե­թե ա­սեն, որ մենք ի վի­ճա­կի չենք մեզ պաշտ­պա­նե­լու»,- ա­սաց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան արտ­գործ­նա­խա­րա­րը՝ շեշ­տե­լով, որ յու­րա­քան­չյու­րից է կախ­ված՝ լի­նե­լու այն ար­ժա­նա­պա­տիվ ու սկզ­բուն­քա­յին սե­րուն­դը, ո­րը, ան­կախ բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րից, կկա­րո­ղա­նա փր­կել այս՝ Ար­ցա­խի բիբ­լիա­կան հո­ղակ­տո­րը։
Դա­վիթ Բա­բա­յա­նի հա­մոզ­մամբ՝ այս ա­ռա­քե­լու­թյու­նը միաս­նա­բար ի­րա­գործ­վե­լու է։ «Հա­մոզ­ված եմ, ո­րով­հետև մենք ու­նենք Ե­ռաբ­լուր, Ծի­ծեռ­նա­կա­բերդ, Շու­շի, որ մեզ են նա­յում։ Ի վեր­ջո, ինչ­պե՞ս ենք վա­ղը նա­յե­լու մեր մա­նուկ­նե­րին, մե­ծե­րին, սգա­ցող մեր կա­նանց և մայ­րե­րին։ Ինչ­պե՞ս ենք կանգ­նե­լու մեր հե­րոս­նե­րի հի­շա­տա­կի առջև և ի՞նչ պա­տաս­խան ենք տա­լու Աստ­ծո ա­ռաջ։ Հետևա­բար, բո­լորս պետք է ի­մա­նանք, որ մեր ճա­կա­տա­գի­րը միաս­նա­կան է և չի լի­նե­լու ոչ մի խաղ ժո­ղովր­դի թի­կուն­քում։ Բո­լորս միաս­նա­կան պա­հե­լու և պաշտ­պա­նե­լու ենք Ար­ցա­խը ան­կախ բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րից, և կա հնա­րա­վո­րու­թյուն՝ փր­կե­լու Ար­ցա­խը»,- հա­վե­լեց նա­խա­րա­րը՝ բարձր գնա­հա­տե­լով Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան դե­րա­կա­տա­րու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան պահ­պան­ման և խա­ղա­ղա­պահ բարդ ա­ռա­քե­լու­թյան ի­րա­կա­նաց­ման գոր­ծում։
«Երբ մենք ա­սում ենք, որ ռուս ժո­ղո­վուր­դը և Ռու­սաս­տա­նը եղ­բայ­րա­կան են, ի լուր աշ­խար­հի ու­զում ենք հայ­տա­րա­րել, որ դա ուղղ­ված չէ որևէ պե­տու­թյան դեմ, քա­նի որ մենք՝ որ­պես Սփյուռք ու­նե­ցող ժո­ղո­վուրդ, այդ­պես մտա­ծե­լու ի­րա­վունք չու­նենք։ Հետևա­բար, ե­կեք բռուն­ցք­վենք, հա­մախ­մբ­վենք, եր­բեք չհու­սա­հատ­վենք»,-եզ­րա­փա­կեց Դ. Բա­բա­յա­նը։