Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Երբ դու «միստեր ոչ» չես

 

Ավելի քան երկու տասնամյակ մենք ԼՂ կարգավորման հարցում ապավինել ենք մտայնությանը, որ եթե Ադրբեջանը մերժում է միջնորդների այս կամ այն առաջարկությունը, ապա այդպիսով ամրապնդվում է հայկական կողմի պատկերացումների արդարացիությունը։ Այդ տարիներին մենք հաճախ էինք կրկնում, որ կարգավորման մեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատկերացումները համընկնում են։ Միջնորդներն, իհարկե, երբեք դա պաշտոնապես չեն հաստատել, նույնիսկ այդ մասին չեն բարձրաձայնել, բայց մենք չենք դադարել հավատալ, որ նրանց ներկայացրած ամեն մի նոր գաղափար նախորդից «մի քայլ առաջ է»։

Մենք նաեւ համընդհանուր տպավորություն ունեինք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ԼՂ հարցում «կոնսենսուս ունեն» եւ միասնաբար «կառավարում են իրավիճակը՝ թույլ չտալու, որպեսզի Ադրբեջանը դիմի ուժի կիրառման»։ Քառասունչորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ դա այդպես չէ, իսկ նոյեմբերի 9-ի զինադադարին հաջորդած երկու տարիներն ապացուցում են, որ Արեւմուտքը եւ Ռուսաստանը հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման հարցերում ոչ թե կոնսենսուսային, այլ տրամագծորեն ներհակ մոտեցում ունեն, եւ ոչ թե գործընկեր, այլ աշխարհաքաղաքական մրցակիցներ են։ 

Այդուհանդերձ, որքանով դիտարկվում է, մի հարցում Արեւմուտքը եւ Ռուսաստանը շատ մոտ տեսակետ ունեն։ Դա այն է, որ կա Լեռնային Ղարաբաղ, ԼՂ խնդիր, որ կարգավորված չէ։ Բաքուն հայտարարում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, այլեւս պատմություն է եւ պետք է կենտրոնանալ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վրա»։ Հայաստանի պաշտոնական մոտեցումը հստակ չէ ձեւակերպված, բայց Երեւանը համարում է, որ առաջնայինը ԼՂ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների երաշխիքներն են, որ կարող են կարգավիճակի որոշարկման հիմք դառնալ։

Հետպատերազմյան երկու տարիներին Արցախի պաշտոնական տեսակետը հնչել է նախագահի, արտգործնախարարի եւ ԱԺ քաղաքական ուժերի մակարդակով եւ հանգում է նրան, որ «կմերժվի ցանկացած առաջարկ, որը կենթադրի Ադրբեջանին Արցախի ենթակայությունը» կամ ավելի պարզ ասած՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։  Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների անունից հոկտեմբերի 30-ին տարածած Հայտարարության մեջ, սակայն, տեղ է գտել այս ձեւակերպումը․ «Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։

Ի՞նչ է նշանակում դա՝ կարելի է  զգուշավորից մինչեւ աներկբայության հավակնող հետեւություններ անել։ Կարեւոր է, որ խորհրդարանական ուժերը վերջապես առաջնորդվել են հայտնի ասույթով․ «Լեզուն դիվանագետին տրված է, որպեսզի թաքցնի մտքերը»։ Սա, կարծես, քաղաքական առաջընթաց է։ Ստեփանակերտը փորձում է հաստատել սուբյեկտությունը եւ միաժամանակ քննարկումների «պատուհան» թողնում։ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյին Արեւմուտքում ոչ պաշտոնապես անվանում էին «Միստեր ոչ»՝ նկատի ունենալով դիվանագետի նրա անզիջում կեցվածքը։

Գրոմիկոն միջուկային գերտերության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար էր, հանձնարարականներ ստանում էր ոչ թե կառավարությունից, այլ՝ ԽՄԿԿ Քաղբյուրոյից, որ գաղափարաքաղաքական մարմին էր, առաջնորդվում էր «պրոլետարական համերաշխության եւ կոմունիզմի համաշխարհային հաղթանակի» սկզբունքներով։ Բայց նույնիսկ խորհրդային կառավարությունն էր կարողանում ճգնաժամային իրավիճակներում մի կողմ թողնել անհանդուրժողականությունը եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում փոխզիջման գնալ։

Դասական օրինակը «Կարիբյան ճգնաժամի» խաղաղ կարգավորումն է, ինչին հասնելու համար խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչեւը նախ՝ Կուբա, ապա ԱՄՆ գործուղեց իր առաջին տեղակալ Անաստաս Միկոյանին։ Նույնիսկ ամերիկյան քաղաքական գործիչներն են վկայում, որ փոխզիջումը գտնվել է շնորհիվ Միկոյանի։ Միկոյանն է Ֆիդել Կաստրոյին համոզել, որ միջուկային մարտագլխիկներով խորհրդային հրթիռները պետք է հեռացվեն Կուբայից՝ ի դիմաց չհարձակվելու մասին ԱՄՆ նախագահի տված երաշխիքների։

Մեր դեպքում, իհարկե, համեմատությունը տեղին չէ, գործ ունենք ոչ թե գաղափարաքաղաքական հակառակորդի, այլ էթնիկ անհանդուրժողականությամբ տոգորված թշնամու հետ, բայց մենք «Միստեր ոչ» չենք եւ մեր խոսույթը, երեւի, պիտի կառուցենք ոչ թե ճակատագրապաշտական մերժողականության, այլ՝ «եթե, ապա» դիվանագիտական ձեւակերպումների վրա՝ ցուցաբերելով ընդհանուր գործընթացին ներգրվելու, այնտեղ ներգրավվելու եւ ըստ այդմ որոշակի պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ