Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲԱՔՈՒՆ ԱՆՏԵՍՈՒՄ Է ՓԱՍՏԱՑԻ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոն մեկնելուց առաջ հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի իր պաշտոնակցի հետ նախատեսված հանդիպմանը հնարավոր կլինի քննարկել խաղաղության պայմանագիրը և մասնավորապես Հայաստանին ներկայացված հինգ բազային սկզբունքների վրա հիմնված տարրերը։ Բայրամովի հայտարարության մեջ ուշագրավը, թերևս, ռուսական կողմին հղված ազդակն էր, որ Ադրբեջանն անթույլատրելի և անընդունելի է համարում երրորդ կողմի ազդեցությամբ պայմանավորված ապակառուցողական դրսևորումները։ Ադրբեջանի արտգործնախարարն, ըստ էության, նկատի է ունեցել Վ. Պուտինի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն ամբողջ Ղարաբաղի վրա, մինչդեռ, ռուսաստանյան տարբերակը հակադրվում է դրան։ Բաքուն ու Անկարան հույս ունեն, որ կհաջողվի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Միացյալ Նահանգներում մշակված նախագծով։ Արևմուտքից Ադրբեջանի և Թուրքիայի ակնկալիքները մեկնաբանելու կարիք այս դեպքում չկա։ Թուրքիայի նախագահի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը CNN Turk-ի եթերում, խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներից, ասել է, որ երկուսն էլ այժմ ավելի դրական, ավելի հուսադրող հունով են առաջ ընթանում։ Ըստ խոսնակի` Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը ողջ Հարավային Կովկասին հանգստություն է բերելու։ Այս վերջին միտքը Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների մասին է, որոնց հիմքում թուրքական գործոնի հաշվառումն է տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների լուծման գործում։ Թուրքական դիվանագիտության՝ վերջերս նկատելի աշխուժացումը պայմանավորված է «հացահատիկային միջանցքի» վերականգնման գործում Անկարայի գործադրած ջանքերով։ Այդ մասին առաջինը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հայտնել Ռուսաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջերին Ռուսաստանը հայտարարել էր Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած հացահատիկի գործարքը կասեցնելու մասին։ Պատճառը Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակումն էր, ինչից հետո Մոսկվան հայտարարեց, որ այլևս չի կարող երաշխավորել Ուկրաինայից նավերի անվտանգ անցումը, քանի որ Կիևը հումանիտար միջանցքն օգտագործել է ռազմական գործողությունների համար։ Անկարայում կարևորում են Ռուսաստանի վերադարձը հացահատիկի գործարքին և ընդգծում, որ «մարդասիրական նշանակություն ունեցող նման գլոբալ խնդրի լուծման գործում դերակատարություն ունենալը բարձրացնում է Թուրքիայի վարկանիշը»։ Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի գերակտիվությունը, Ռուսաստան-Հայաստան-Իրան փոխգործակցության ամրապնդումը՝ որպես հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի քայլերն Արևմուտքին չեն կարող անտարբեր թողնել։ Այնտեղ հաշվարկներ են անում տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդող Թուրքիայի վրա։ Օրերս Ստամբուլում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման դիրքերից՝ երկու երկրների միջև հակամարտությունը շուտափույթ կարգավորելու նպատակով։ Անկարայում համոզված են, որ Թուրքիայի միջնորդությամբ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են դրական արդյունք ապահովել։ Մոսկվան հակադարձում է. Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 7-ին Մոսկվա-Կիև հարաբերություններում հնարավոր զարգացումների հետ կապված հայտարարություն արեց, ըստ որի՝ ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար։ Բայց Ռուսաստանը նաև քանիցս բոլորի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ներկայում նման հնարավորություն չի տեսնում, քանի որ Կիևում ռուսական կողմի հետ բանակցությունները չշարունակելուն արդեն օրենքի տեսք են տվել։ Ինչ խոսք, Ռուսաստանը, նկատի ունենալով Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները, նրա հետ համագործակցում է նախևառաջ Արևմուտքին հակազդելու նպատակով։ Իսկ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում Թուրքիային հակազդող կարևոր ուժը մնում է Իրանը, որի հարաբերություններն Ադրբեջանի հետ, մեղմ ասած, լավ հեռանկար չեն խոստանում։ Իրանական հեղինակավոր Pars Today տեղեկատվական պորտալն ամերիկյան The National Interest-ում հրապարակված վերլուծականից մեջբերումներ է արել, որոնք վերաբերում են Իրանի արտաքին քաղաքական հիմնական վեկտորներին։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի` Հայաստան կատարած այցի և Արաքս գետի մոտ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունների առնչությամբ նշվում է, որ փոխվել է Իրանի ռազմավարությունն իր հյուսիսարևմտյան շրջանի նկատմամբ։ 2020թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո Իրանի դիվանագիտական և ռազմական նախաձեռնությունները վկայում են այդ տարածաշրջանի գործընթացներին օտարերկրյա միջամտությանը դիմակայելու իրանական ջանքերի մասին։ Թեհրանին բավական մեծ մտահոգություն է պատճառում Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիա-Իսրայել փոխգործակցության ուժեղացումը։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի գործադրած ջանքերին, որը պետք է անցնի Հայաստանի հարավային սահմանով, ոչ միայն Իրանի սահմանների անվտանգությանն ուղղված սպառնալիք է, այլև Թուրքիայի համար ապահովելու է ուղիղ հասանելիություն Կենտրոնական Ասիային, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվի իրանական ազդեցությունն այդ տարածաշրջանում։ Իսկ Թեհրանը չի կարող աչք փակել նման զարգացումների վրա։ Վերադառնալով Վաշինգտոնի հանդիպմանը և Բայրամովի հայտարարությանը` փաստենք, որ շարունակվում է ուժային կենտրոնների հակասությունների վրա Արցախի խնդիրը լուծելու Ադրբեջանի քաղաքականությունը։ Դա անհեռանկար ու ոչ իրատեսական քաղաքականություն է, քանի որ որևէ կերպ չի համադրվում տարածաշրջանում առկա փաստացի նոր իրավիճակին ու գլխավոր դերակատարի ռազմավարությանը։

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ