Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ, ԿԱՄ՝ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Թեհրանում անվտանգության հարցերով ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացվել՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի մասնակցությամբ։ Ռուսաստանյան կողմի՝ նոյեմբերի 9-ի հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը։ Իրանական կողմից այդ խորհրդակցություններին մասնակցել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ միասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական անվտանգությանն ու երկու երկրների ներքին գործերին արևմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցներին։ Անվտանգության ոլորտում Մոսկվա-Թեհրան փոխգործակցության ընդլայնումը պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Մատնանշենք Բաքու-Թեհրան հարաբերություններում խորացող լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները։ Վերջերս Նախիջևանի բնակիչների անունից համացանցում Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածվել ինքնավար հանրապետությունում իրանական զորք տեղակայելու, Նախիջևանն Իրանին միացնելու մասին։ Բաքուն դա «սադրանք» է որակել և շեշտել, որ հեղինակներն իրեն հայտնի են։ Ալիևն ասել է, որ իր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված հայտնի շրջանակների կողմից նման տեղեկատվության տարածումն անընդունելի է, քանի որ «Նախիջևանն Ադրբեջանի անքակտելի մասն է»։

Ադրբեջանի պետական անվտանգությունը հայտարարել է Իրանի հատուկ ծառայությունների ենթակայության տակ գործող զինված ցանցի բացահայտման մասին։ Խոսքն Ադրբեջանի՝ առնվազն 19 քաղաքացիների մասին է, որոնք անցել են համապատասխան ռազմական պատրաստություն։ Իրանի իրավապահներն էլ իրազեկել են Շիրազում՝ Շահ Չերաղի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի մասին, որի հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Գրոհը համակարգել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող Ադրբեջանի քաղաքացին, գործողությանը մասնակցել են ադրբեջանցիներ։ Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան եռյակի համակարգված գործողությունները մեր տարածաշրջանում կոնկրետ նպատակ են հետապնդում։ News.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի հաղորդակցության գծով նախկին նախարար Այուբ Քարան, կարևորելով Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, նշում է, որ Իրանի դեմ պայքարում այս երկու պետությունները դաշնակիցներ են։ Իրանի հետ ընդհանուր սահման ունենալով՝ ադրբեջանցիները քաջատեղյակ են Իսլամական Հանրապետությունից եկող սպառնալիքին և տեղեկություններ ունեն նրա չարամիտ ու ծայրահեղական գործունեության մասին, ընդգծել է Քարան։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը կարող է վճռական աջակցություն ցուցաբերել Իրանում ծավալված բողոքի շարժմանը, հնարավոր է ադրբեջանցիներին ամրապնդել հենց Իրանում, ինչի արդյունքում նրանք «կկարողանան վերջապես անկախություն ձեռք բերել Իրանի տիրապետությունից և իրենց երկիրը ստեղծել ահվազների, բելուջիների, թուրքմենների և շատ այլ ժողովուրդների կողքին»։ Այս ճանապարհով կարելի է թուլացնել Իրանին, դա պետք է անեն Իսրայելն ու Ադրբեջանը միասին։ Իսրայելի նախկին նախարարը համոզված է, որ այս միությունն Իրանին կարող է հակազդել Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում։ Ադրբեջանը պլացդարմ է տրամադրում Իսրայելին՝ գործելու Իրանի դեմ, իսկ Թուրքիայի աջակցությամբ շարունակում է Հայաստանի և Արցախի տարածքների բռնազավթման քաղաքականությունը։ Շուշիում Ալիևն ասաց, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ստանձնած պարտավորությունն է։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցում պատասխանեց թուրքական լրատվական գործակալության թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող «Զանգեզուրի միջանցքը» բացելու ուղղությամբ։ Զախարովայի բնորոշմամբ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի մասին խոսելիս Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» տերմինը, այլ ոչ թե «միջանցք»։ Նա վկայակոչել է Սոչիի գագաթնաժողովը, որտեղ քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման հարցը և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբում։
«Միջանցքը» Իրանի փորձագիտական շրջանակներում մեկնաբանվում է ուշագրավ շեշտադրումներով։ Խոսքը ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցքի» մասին է, որը նախագծվել է Իսրայելի կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ։ Այդ ծրագիրը տարանցման, էներգետիկայի և անվտանգության առումով լրջորեն սպառնում է Իրանի շահերին։ Թեհրանը հիշեցնում է, որ դա Իսրայելում մշակված ծրագիր է, որից եկող վտանգի մասին բազմիցս է նախազգուշացվել։ Հայաստանի հարավային հատվածի բռնազավթումը և ՆԱՏՕ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը գործնականում ապահովում են Իսրայելի և Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը Կասպից ծովում, ինչը նաև Ռուսաստանին ու Չինաստանին ուղղված սպառնալիք է։