Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՎ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈ՞ՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում կողմերն առաջնահերթ վերահաստատել են 2020-21 թվականների եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների խստորեն պահպանման հանձնառությունը։ Կողմերը նաև պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից հրաժարվելը Բաքվի համար չգրված օրենք է։

Սո­չիի հան­դիպ­մա­նը հետևե­ցին Ադր­բե­ջա­նի զի­նու­ժի կող­մից հրա­դա­դա­րի խախ­տում­նե­րը հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին և Ար­ցա­խում։ Նո­յեմ­բե­րի 12-ին ժա­մը 18։00-ի սահ­ման­նե­րում ԱՀ ոս­տի­կա­նու­թյան Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բաժ­նում հա­ղոր­դում է ստաց­վել, որ Խրա­մորթ գյու­ղի վար­չա­կան տա­րած­քում ադր­բե­ջա­նա­կան մար­տա­կան դիր­քից հրաձ­գա­յին զի­նա­տե­սակ­նե­րից կրա­կոց­ներ են ար­ձակ­վել դաշ­տում տրակ­տո­րով աշ­խա­տող քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց ուղ­ղու­թյամբ։ Կրա­կոց­նե­րից ջարդ­վել են տրակ­տո­րի դի­մա­յին և հետևի հող­մա­պա­կի­նե­րը։ Գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նող քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը դեմ­քի վնաս­ված­քով տե­ղա­փոխ­վել է հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։ Ադր­բե­ջա­նի ՊՆ-ն վեր­ջին օ­րե­րին նաև ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն է տա­րա­ծում այն մա­սին, թե իբր ՊԲ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը կրա­կում են Մար­տու­նու շր­ջա­նի ՙօ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում տե­ղա­կայ­ված ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ՚։ Բա­քուն, ըստ ա­մե­նայ­նի, գնում է նոր էս­կա­լա­ցիա­յի՝ ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տե­լով, որ հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված չէ, այն չի մնա­ցել ան­ցյա­լում, իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րը Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ չեն։
Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը տար­բեր տրա­մա­չա­փի հրաձ­գա­յին զի­նա­տե­սակ­նե­րից շա­րու­նա­կում են կրա­կել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի արևե­լյան հատ­վա­ծում տե­ղա­կայ­ված հայ­կա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ։ Այդ հատ­վա­ծում գտն­վող մար­տա­կան դիր­քում հա­կա­ռա­կոր­դի կրա­կո­ցից հրա­զե­նա­յին վի­րա­վո­րում էր ստա­ցել ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան զո­րա­մա­սե­րից մե­կի զին­ծա­ռա­յող։
Ադր­բե­ջա­նը, միա­ժա­մա­նակ, ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մին է ազ­դակ­ներ ու­ղար­կում առ այն, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում նրա ներ­կա­յու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր է և, ընդ­հան­րա­պես, նման ա­ռա­քե­լու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն օ­րերս մեկ­նա­բա­նեց խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ուղ­ղու­թյամբ Բաք­վի նա­խա­ձեռ­նած տե­ղե­կատ­վա­կան հար­ձա­կում­նե­րը։ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան ա­սաց, որ Ռու­սաս­տա­նը բա­ցա­սա­բար է վե­րա­բեր­վում ցան­կա­ցած ա­պա­տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վի՝ լի­նի դա ԶԼՄ-նե­րում, թե զուտ քա­ղա­քա­կան բնույ­թի, ու կարևոր չէ, թե ին­չին է դա վե­րա­բե­րում։ Մոսկ­վան Բաք­վին հի­շեց­նում է, որ Սո­չիում ե­րեք եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը դրա­կան են գնա­հա­տել զո­րա­կազ­մի ա­ռանց­քա­յին ներդ­րու­մը տե­ղա­կայ­ման գո­տում՝ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ա­ռու­մով, և ար­ձա­նագ­րել են ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մանն ուղղ­ված ջան­քե­րի պա­հանջ­ված լի­նե­լը։ Զա­խա­րո­վան Բաք­վին ա­նուղ­ղա­կիո­րեն մե­ղադ­րել է ցան­կա­ցած դրա­կան կա­ռու­ցո­ղա­կան ու ստեղ­ծա­րար նա­խա­ձեռ­նու­թյան բա­ցա­սա­բար ար­ձա­գան­քե­լու մեջ։
Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ Սո­չիի հան­դի­պումն ու ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը նրան չեն գո­հաց­րել։ Այն­տեղ հայ­կա­կան կողմն՝ ի դեմս Փա­շի­նյա­նի, պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել փաս­տա­թուղթ ստո­րագ­րել ԼՂ-ում խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տը եր­կա­րաձ­գե­լու մա­սին, բայց դրա շուրջ հա­մա­ձայ­նու­թյուն չի ե­ղել։ Այդ մա­սին ՀՀ վար­չա­պետն ան­ձամբ է ի­րա­զե­կել։ Ստաց­վում է, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ ա­ռե­րես հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ա­ռա­քե­լու­թյա­նը դեմ չի ար­տա­հայտ­վում, ա­վե­լին՝ պար­բե­րա­բար շեշ­տում է, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում լուրջ մի­ջա­դե­պեր չեն ար­ձա­նագր­վում, բայց փոր­ձա­գի­տա­կան ու քա­րոզ­չա­կան մա­կար­դակ­նե­րով հաս­կաց­նում է, որ դեմ է Ղա­րա­բա­ղում նրանց ներ­կա­յու­թյա­նը։ Ըստ էու­թյան, Ա­լիևի հա­մար նշա­նա­կու­թյուն չու­նի, որ Սո­չիում իր ստո­րագ­րու­թյունն է դր­ված այն հայ­տա­րա­րու­թյան տակ, ո­րում ընդ­գծ­վում է Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ռանձ­նա­հա­տուկ դե­րա­կա­տա­րու­թյու­նը տե­ղա­կայ­ման գո­տում։
Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում Ադր­բե­ջա­նի՝ ի­րա­վի­ճա­կի նոր սրաց­մա­նը հան­գեց­նող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ինչ խոսք, կա­պակց­վում են Ուկ­րաի­նա­յում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Ինչ­պես հա­ղորդ­վել է, նո­յեմ­բե­րի11-ին ուկ­րաի­նա­կան բա­նա­կին հա­ջող­վել է մտ­նել Խեր­սոն։ Ռու­սաս­տա­նի ՊՆ-ի տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն՝ Խեր­սո­նի ուղ­ղու­թյամբ ռու­սա­կան զոր­քե­րի տե­ղա­փո­խու­մը Դնեպր գե­տի ձախ ափ ար­դեն ա­վարտ­ված է։ Ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի և զեն­քի ոչ մի միա­վոր չի մնա­ցել աջ ա­փում։ Սա­կայն դա չի նշա­նա­կում, որ Մոսկ­վան հրա­ժար­վում է Խեր­սո­նից։ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը Խեր­սո­նը ներ­կա­յաց­րել է որ­պես Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան սու­բյեկտ՝ շեշ­տե­լով, որ այդ կար­գա­վի­ճակն օ­րեն­քով սահ­ման­ված և ամ­րագր­ված է։ Նրա խոս­քով՝ փո­փո­խու­թյուն­ներ չկան և չեն կա­րող լի­նել, իսկ հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը կշա­րու­նակ­վի և կա­վարտ­վի այն ժա­մա­նակ, երբ Ռու­սաս­տա­նը հաս­նի իր նպա­տակ­նե­րին։ Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահն էլ հայ­տա­րա­րեց, որ ռազ­մա­կան օգ­նու­թյան նոր փա­թեթ է ստա­ցել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից։ Խոս­քը 400 մի­լիոն դո­լա­րի օգ­նու­թյան մա­սին է, ո­րը նե­րա­ռում է մեծ քա­նա­կու­թյամբ ռազ­մամ­թերք և հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­ներ։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ