Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Նոյեմբերի 23-ը՝ «ճամփաբաժա՞ն»

 

Սամարղանդում «Թուրքական երկրների կազմակերպությանե գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահի բացակայությունը, չնայած որ մեկ ամիս առաջ նա պաշտոնական հրավեր ստացել էր, բավական խորհրդանշական է։ Մանավանդ որ հաջորդել է «Մեծ քսանյակիե պետությունների առաջնորդների Վեհաժողովը, որտեղ ծրագրված էր ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների հանդիպում։ Իրավիճակը կտրուկ սրվեց անցած կիրակի՝ Ստամբուլի «Իսթիկլալե պողոտայում պայթյունի հետեւանքով։ Թուրքիայի ներքին գործերի նախարարն այն որակեց «ահաբեկչությունե եւ պատասխանատվությունը վերագրեց Միացյալ Նահանգներին՝ պարզաբանելով, որ գործողությունն իրականացրել են Սիրիայի հյուսիսում ԱՄՆ հովանավորությունը վայելող քրդական «ինքնավարության զինառյալներըե։
Հարկ է նկատել, որ Սամարղանդի «համաթուրքականե գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի նախագահը «ինտրիգե է մտցրել իր երկրում «էներգետիկ հաբե ստեղծելու հարցում՝ ակնարկելով, որ այն «լիարժեք չի լինի առանց Կենտրոնական Ասիայի երկրների ներգրավմանե։ Խոսքը փաստացի թուրքմենական գազը Ադրբեջանի միջոցով Թուրքիա տարանցելու եւ եվրոպական շուկաներ հասցնելու մասին է։ Փորձագետները նշում են, որ առաջիկա ձմեռային պաշարներն ապահովելու համար Եվրոպան արդեն իսկ կարիքների գրեթե կեսը ստացել է Միացյալ Նահանգներից՝ հեղուկացված գազի տեսքով։ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա խողովակաշարային գազի տարանցման նախագիծը, երեւում է, հակասում է Միացյալ Նահանգների տնտեսա-աշխարհաքաղաքական շահերին։
Այդ ծրագիրը դեմ է նաեւ Ռուսաստանի էներգետիկ հայեցակարգին։ Մամուլը բաց տեքստով խոսում է, որ Ռուսաստանը «թուրքական հաբըե մտադիր է օգտագործել՝ սեփական էներգակիրները «թուրքականիե անվան տակ Եվիամիության երկրներին առաքելու համար։ Ի՞նչ դերակատարություն է այստեղ վերապահվում Ադրբեջանին։ Ըստ էության, Ադրբեջանը Եվրամիության «էներգետիկ անվտանգության երաշխավորե լինելու բավարար պաշարներ չունի։ Ավելի վաղ անոնսավորված էր, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը գազային «դարի համաձայնագիրե կկնքնեն, բայց դա տեղի չունեցավ։ Թուրքմենստանը շարունակում է «թուրքական աշխարհիցե հեռավորություն պահել՝ Ռուսաստանի հետ պահպանելով բավական լոյալ հարաբերություններ։
Արդյունքում ստացվում է, որ գազի «թուրքական հաբե ծրագիրը հակաում է Միացյալ Նահանգների էներգետիկ քաղաքականությանը, որը փաստացի ուկրաինական ճգնաժամի բուն պատճառն է։ Եվրամիության «էներգետիկ անվտանգությանե մասին խոսակցությունները միայն դիվանագիտական շաղակրատանք են։ Բուն շարժառիթը Եվրամության նկատմամբ ԱՄՆ պարտադրանքն է, որպեսզի էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից տեղափոխի իր տնօրինության տիրույթ։ Դա, ինչպես տնտեսագետ-վերլուծաբաններն են ասում, համաշխարհային արտադրության մեջ իր գերակայությունը պահպանելու ամերիկյան ծրագիր է։
Աշխարհաքաղաքական այս գլոբալ «խաղատախտակինե Ադրբեջանը Եվրամիության էներգետիկ կարիքների ընդամենը 5-7 տոկոսը սպասարկելու հնարավորություն ունի։ Բայց Ադրբեջանի համար բաց է մնում «Գազպրոմիե հետ համաձայնությունը։ Այդ դեպքում, սակայն, ոչ ամերիկյան, ոչ բիրտանական կապիտալը չի մասնակցի «Հարավային գազային միջանցքիե ենթակառուցվածքային հզորության ավելացմանը։ Բացառված չէ, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը Հարավային Կովկասում կարող են նոր խողովակաշար նախագծել։ Հաշվի առնելով վրաց-ռուսական լարվածությունը, հնարավոր է պատկերվում միայն Հայաստանի հարավում գազատարի անցկացման տարբերակը։ Բայց դա կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ Եվրապայում գտնվեն հուսալի եւ երկարաժամկետ պայմանավորվածության պատրաստ գնորդներ։
Կանխատեսումները, որ «նավթի եւ գազի դարաշրջանը փակվում էե իրականության մեջ չեն հիմնավորվում։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների եւ ԼՂ կարգավորման հարցերում ապավինել իր էներգետիկ ռեսուրսների գրավչությանը։ Դա, պետք է խոստովանել, ամենեւին էլ երեւույթական հաշվարկ չէ։ Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մակրոն-Ալիեւ հեռախոսազրույց։ Ֆրանսիայի նախագահը իրազեկել է, որ մի քանի օրից հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ։ Ինչպես հայտնի է, կա պայմանավորվածություն, որ մինչեւ նոյեմբերի վերջ Բրյուսելում պետք է կազմակերպվի Փաշինյան-Ալիեւ բանակցությունների հերթական փուլը։ Նույն օրը Բաքվում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդին ընդունել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը, քննարկվել են ռազմական համագործակցության հետ կապված հարցեր։
Հայաստանին «եվրոպական աջակցությունըե մնում է հումանիտար հարթությունում։ Ադրբեջանը զարգացնում է կամ Ռուսաստանի, կամ Եվրամիության հետ «էներգետիկ խարտիայիե դիվանագիտությունը։ Փորձաքար կարող է լինել Միացյալ Նահանգների դիմադրությունը։ Վաշինգտոնին, երեւում է, ոչ մի կերպ ձեռնտու չէ, որ Թուրքիան վերածվի ռուսական էներգակիրները Եվրամիություն տարանցելու «ռետրասլյատորիե։ Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները փորձելու է Թուրքիային «կոմպենսացնելե՝ հուսալով, որ դա կբավարարի նաեւ Ադրբեջանին։ Նոյեմբերի 22-ին Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը կբանակցի Ֆրանսիայի նախագահի հետ։ Պետք է սպասել, թե Հայաստանին ի՞նչ է առաջարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նոյեմբերի 23-ը Հայաստանի համար, երեւի, կլինի «ճամփաբաժանե։ Բայց դա կարող է նաեւ Ադրբեջանի «ճամփաբաժանե լինել։ Իսկ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը նույն ճանապարհը ընտրե՞ն...