Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԹԱԼԱՆԱԾԸ

 

Մինչ Հայաստանն ամոքում էր 2020 թվականի Արցախյան պատերազմի իր վերքերը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ժամանակ չէին կորցնում հավաքվելու և իրենց ընտանիքների ու մտերիմների միջև բաժանելու Արցախի և շրջակա տարածքների գրավումից ձեռք բերված ավարը։ 

Ադր­բե­ջան­ցի լրագ­րող Ուլ­կար Նա­թիք­կը­զին հոկ­տեմ­բե­րի 24-ին eurasianet.org կայ­քում հրա­պա­րա­կեց իր հե­տաքն­նա­կան հոդ­վա­ծը՝ ««Եղ­բայ­րա­կան» Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ղա­րա­բա­ղյան բիզ­նե­սի շա­հա­վետ կա­պեր են կա­ռու­ցում» վեր­նագ­րով։ Այն բա­ցա­հայ­տում է, թե ինչ­պես են եր­կու նա­խա­գահ­ներն ի­րենց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի և մտե­րիմ­նե­րի միջև բա­ժա­նել Ար­ցա­խից թա­լա­նա­ծը։
Նա­թիք­կը­զին գրել է, որ «Նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նին մոտ կանգ­նած ըն­կե­րու­թյուն­ներն ստա­ցել են առն­վազն հա­րյուր մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի պայ­մա­նագ­րեր, մաս­նա­վո­րա­պես՝ Ղա­րա­բա­ղում այն տա­րածք­նե­րի վե­րա­կան­գն­ման հա­մար, ո­րոնք Ադր­բե­ջա­նը հետ է վերց­րել պա­տե­րազ­մում... Զան­գի­լա­նի [Կով­սա­կան] շր­ջա­նում գտն­վող գյու­ղատն­տե­սա­կան նոր խո­շոր հա­մա­լիր­նե­րից մե­կում Էր­դո­ղա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը բիզ­նես գոր­ծըն­կեր­ներ են նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ»։
2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Էր­դո­ղանն ու Ա­լիևը միա­սին շր­ջե­ցին «Դոստ [Բա­րե­կամ] ագ­րո­պար­կում», ո­րը 100 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ մի նա­խա­գիծ է, որ­տեղ, վերջ­նար­դյուն­քում աշ­խա­տե­լու է 500 մարդ և բու­ծե­լու են մինչև 10000 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ։ Եր­կու նա­խա­գահ­նե­րը՝ ՙՊատ­րաստ­ված է Ղա­րա­բա­ղում՚ պի­տակ­ներ են փակց­րել «Դոստ ագ­րո­պար­կի» կող­մից տա­րա­ծաշր­ջան բեր­ված խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի մսամ­թեր­քի փա­թեթ­նե­րի վրա։
Էր­դո­ղա­նին ու­ղեկ­ցել է «Աբ­դուլ­քա­դիր Քա­րա­գյո­զը, ո­րը «Դոստ Զի­րաա­թի» սե­փա­կա­նա­տերն է և «Դոստ ագ­րո­պար­կում» թուրք ներդ­րո­ղը»։ Քա­րա­գյո­զը «Էր­դո­ղա­նի ըն­տա­նի­քի ան­դամն է. նա ա­մուս­նա­ցած է Էր­դո­ղա­նի զար­մու­հու՝ Էր­դո­ղա­նի եղ­բոր՝ Մուս­տա­ֆա Էր­դո­ղա­նի դս­տեր հետ»։ 2016 թվա­կա­նին նրանց ա­մուս­նու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, երբ Էր­դո­ղա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը միա­ցան նրա ըն­կե­րու­թյա­նը, «Քա­րա­գյոզն սկ­սեց շա­հել զգա­լի քա­նա­կու­թյամբ պե­տա­կան պայ­մա­նագ­րեր, ո­րոն­ցից շա­տե­րին մաս­նակ­ցել է միայն նրա ըն­կե­րու­թյու­նը»։
Նա­խա­գահ Ա­լիևի պաշ­տո­նա­կան կայ­քում աս­վում է, որ «Ագ­րո­պարկ նա­խագ­ծի ա­ռա­ջին փու­լում կա­ռուց­վել են գրա­սե­նյա­կա­յին շեն­քեր, 5200 քառ. մ փակ և 113000 քառ. մ բա­ցօ­թյա ա­նաս­նա­բու­ծա­կան հա­մա­լիր­ներ, զբո­սան­քի տա­րածք­ներ, սր­ճա­րան, կի­նո­թատ­րոն, հան­գս­տի գո­տի, լո­ղա­վա­զան և սպա­սար­կող անձ­նա­կազ­մի հա­մար նա­խա­տես­ված շեն­քեր։ Հա­մա­լիր է բեր­վել, ընդ­հա­նուր առ­մամբ, 3500 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն և ի­րա­կա­նաց­վել է գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րու­թյուն։ Եր­կու նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ա­վարտ­վել է նա­խորդ տա­րի ցան­ված ցո­րե­նի և գա­րու բեր­քա­հա­վա­քը»։
Էր­դո­ղա­նի դաշ­նա­կից­նե­րից մե­կը, ո­րը կա­ռա­վա­րում է Ագ­րո­պար­կը, Մեհ­մեդ Զե­քի Թուղ­րուլն է՝ ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նը, Էր­դո­ղա­նի իշ­խող «Ար­դա­րու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյան ե­րի­տա­սար­դա­կան թևի խոր­հր­դի նախ­կին ան­դա­մը։
«Ադր­բե­ջա­նա­կան կող­մից [Ագ­րո­պար­կում] ներդ­րո­ղը «Pasha Investments»-ն է՝ «Pasha Holding» ըն­կե­րու­թյան մի մա­սը, ո­րը միա­վո­րում է Ա­լիևի կնոջ՝ Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիևա­յի ըն­տա­նի­քին պատ­կա­նող բո­լոր ըն­կե­րու­թյուն­նե­րը», պար­զա­բա­նել է eurasianet-ը։
Էր­դո­ղա­նի՝ վեր­ջին ամս­վա այ­ցի ըն­թաց­քում նրան միա­ցել են «Ջե­մալ Քա­լյոն­ջուն՝ «Քայ­լոն հոլ­դին­գի» նա­խա­գա­հը, Մեհ­մեդ Չեն­գի­զը, «Չեն­գիզ հոլ­դին­գի» նա­խա­գա­հը և Յըլ­դը­րըմ Դե­մի­րո­րե­նը՝ «Դե­մի­րո­րեն հոլ­դին­գի» նա­խա­գա­հը։ Ե­րեքն էլ միա­ցել էին Էր­դո­ղա­նին՝ Ղա­րա­բաղ նրա նա­խորդ այ­ցի ժա­մա­նակ»։
««Չեն­գի­զը» և «Քա­լյո­նը» հայտ­նի են դար­ձել որ­պես «Հին­գի բան­դա­յի» եր­կու թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք սերտ կա­պեր ու­նեն Էր­դո­ղա­նի ու իշ­խող կու­սակ­ցու­թյան հետ և ո­րոնք Էր­դո­ղա­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին շա­հել են պե­տա­կան ա­մե­նա­խո­շոր մր­ցույթ­ներ»։ Թուր­քա­կան «Ջում­հու­րի­յեթ» թեր­թը գրում է, որ Էր­դո­ղա­նի զար­մու­հու հետ իր ա­մուս­նու­թյու­նից հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում «Քա­րա­գյո­զը ընդ­հա­նուր առ­մամբ, շա­հել է տա­սը մր­ցույթ Ստամ­բու­լի քա­ղա­քա­պե­տա­րա­նից և ո­րոշ հան­րա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րից»։

Նա­թիք­կը­զին հա­ղոր­դում է, որ «Ե՛վ «Քա­լյո­նը», և՛ «Չեն­գի­զը» շա­հու­թա­բեր պայ­մա­նագ­րեր են կն­քել Ղա­րա­բա­ղում աշ­խա­տան­քի հա­մար... նե­րա­ռյալ ճա­նա­պարհ­նե­րի կա­ռու­ցու­մը և ե­րեք հան­քե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ոս­կու և պղն­ձի շա­հա­գոր­ծու­մը։ «Քա­լյո­նը» կա­ռու­ցում է Հո­րա­դիզ-Աղ­բանդ եր­կաթ­գի­ծը, ո­րը նա­խա­տես­ված է որ­պես Ադր­բե­ջա­նը Նա­խիջևա­նի հետ կա­պող տրանս­պոր­տա­յին եր­թու­ղու մի մաս՝ Հա­յաս­տա­նի հա­րա­վով։ Նա­խա­տես­վում է, որ այդ նա­խա­գի­ծը կար­ժե­նա ա­վե­լի քան 180 մի­լիոն դո­լար և կա­վարտ­վի 2023 թվա­կա­նին»։
Ըստ eurasianet-ի երկ­րորդ հոդ­վա­ծի, ո­րը վեր­նագր­ված է «Թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը օգտ­վում են Ադր­բե­ջա­նի հաղ­թա­նա­կից», աս­վում է, որ «մեկ այլ ըն­կե­րու­թյուն, ո­րը ղե­կա­վա­րում է Մեհ­մեթ Չեն­գի­զը, շա­հել է պայ­մա­նա­գիր Ադր­բե­ջա­նի պե­տա­կան ջրա­յին տն­տե­սու­թյան ըն­կե­րու­թյան կող­մից՝ հս­կա­յա­կան հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան ջրամ­բա­րի կա­ռուց­ման հա­մար», հա­ղոր­դում է «Կազ­մա­կերպ­ված հան­ցա­վո­րու­թյան և կո­ռուպ­ցիա­յի լու­սա­բան­ման նա­խա­գի­ծը (OCCRP)»։ Շա­հու­մից հե­տո Չեն­գի­զի կող­մից վե­րահ­սկ­վող ըն­կե­րու­թյու­նը վճա­րել է օֆ­շո­րա­յին ըն­կե­րու­թյա­նը, որն իր հեր­թին գնել է շքեղ բնա­կա­րան Լոն­դո­նում, ուր ապ­րում էր ջրա­յին ըն­կե­րու­թյան այն ժա­մա­նակ­վա ղե­կա­վա­րի որ­դին»։
Բա­ցի այդ, «Հին­գի բան­դա­յի» մեկ այլ ըն­կե­րու­թյուն՝ «Քո­լին Ին­սաա­թը», «նաև շա­հա­վետ ճա­նա­պար­հա­շի­նա­կան պայ­մա­նա­գիր է ձեռք բե­րել Ղա­րա­բա­ղում՝ «Հաղ­թա­նա­կի ճա­նա­պար­հը» կա­ռու­ցե­լու հա­մար դե­պի Շու­շա [Շու­շի] ադր­բե­ջա­նա­կան «Ազ­վիրթ» ըն­կե­րու­թյան հետ միա­սին։ «Քո­լի­նը» նաև ներգ­րավ­ված է ե­ղել Ա­գա­լի գյու­ղում շու­կա­յի ստեղծ­ման գոր­ծում (գտն­վում է «Թուր­քիա-Ադր­բե­ջան բա­րե­կա­մու­թյան փո­ղո­ցում»), որ­տեղ տե­ղա­փոխ­վել են Ղա­րա­բա­ղում վե­րաբ­նակ­ված ա­ռա­ջին մի քա­նի ադր­բե­ջան­ցի­նե­րը»։
Թուր­քա­կան մեկ այլ խո­շոր ըն­կե­րու­թյուն՝ «Դե­մի­րո­րեն հոլ­դին­գը», 2021 թվա­կա­նին 10 տար­վա պայ­մա­նա­գիր է կն­քել Ադր­բե­ջա­նի պե­տա­կան վի­ճա­կա­խա­ղը վա­րե­լու հա­մար և Ադր­բե­ջա­նի է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյան հետ ստո­րագ­րել է փո­խըմբ­ռն­ման հու­շա­գիր՝ «40 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ դե­ղա­գոր­ծա­կան գոր­ծա­րան կա­ռու­ցե­լու հա­մար»։
Նա­թիք­կը­զին հայտ­նել է, որ՝ «Ընդ­հա­նուր առ­մամբ, Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը մոտ 2,9 մի­լիարդ դո­լար է հատ­կաց­րել Ղա­րա­բա­ղում վե­րա­կա­ռուց­ման և վե­րա­կան­գն­ման ծրագ­րե­րի հա­մար»։ Ման­րա­մաս­ներ չեն հրա­պա­րակ­վել այն մա­սին, թե որ եր­կր­նե­րի ըն­կե­րու­թյուն­ներն են պայ­մա­նագ­րեր ստա­նում, բայց բա­րե­կամ հա­մար­վող այլ եր­կր­ներ, նե­րա­ռյալ Ի­տա­լիան, Իս­րա­յե­լը և Մեծ Բրի­տա­նիան, ևս պայ­մա­նագ­րեր են ստա­ցել։ Սա­կայն թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը, ըստ երևույ­թին, պայ­մա­նագ­րե­րի ա­մե­նա­մեծ շա­հող­ներն են։ Բաք­վում Թուր­քիա­յի դես­պա­նա­տան տվյալ­նե­րով՝ Ղա­րա­բա­ղում գոր­ծում է մոտ 30 թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն։ «Այդ ըն­կե­րու­թյուն­ներն ար­դեն ներդ­րել են 1 մի­լիարդ դո­լար, և այդ ներդ­րում­նե­րը կշա­րու­նա­կեն ա­ճել», ա­սել է Բաք­վում Թուր­քիա­յի գլ­խա­վոր առևտրա­յին խոր­հր­դա­կան Յա­կուբ Սե­ֆե­րը։
Նա­թիք­կը­զին գրել է, որ երբ ի­տա­լա­ցի լրագ­րողն Ա­լիևից հե­տաքր­քր­վել է Ար­ցա­խում աշ­խա­տան­քի մի մա­սը ի­տա­լա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ստա­նա­լու հե­ռան­կար­նե­րի վե­րա­բե­րյալ, Ա­լիևն ա­սել է, որ «Ի­տա­լիան կլի­նի երկ­րորդ տե­ղում՝ Թուր­քիա­յից հե­տո։ Նա մեր հարևանն է, և նրանք ու­նեն շատ հայտ­նի շի­նա­րա­րա­կան ըն­կե­րու­թյուն­ներ», ա­սաց նա Թուր­քիա­յի մա­սին։ «Ո­րով­հետև նա մեր դաշ­նա­կիցն է և մտե­րիմ ըն­կե­րը»։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր»
թերթի հրատարակիչ