Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԷ

Երևանում նոյեմբերի 23-ին  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողով անցկացնելու մասին իրազեկվել էր պաշտոնապես՝ այն շեշտադրմամբ, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների քննարկմանն է դրվելու Հայաստանին տրամադրվող օգնության հարցը։ Ռուսաստանցի փորձագետների վերլուծություններում նշվել է, որ գագաթնաժողովի անցկացումը և դրան Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նշանակում է ընդունել, որ Հայաստանն ունի լուրջ խնդիր, հետևաբար, երևանյան հանդիպումն ավելի առարկայական խոսակցություն է ենթադրում։ Սակայն աննախադեպ որոշումների կայացման հավանականությունը շատ փոքր է։

ՌԴ Դաշ­նա­յին ժո­ղո­վի Դաշ­նու­թյան խոր­հր­դի փոխ­նա­խա­գահ Կոնս­տան­տին Կո­սաչևը նո­յեմ­բե­րի 21-ին ռու­սաս­տա­նյան պար­բե­րա­կա­նի հետ հար­ցազ­րույ­ցում ա­սաց, որ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև հա­կա­մար­տու­թյու­նը կազ­մա­կեր­պու­թյան ի­րա­վա­սու­թյա­նը չի վե­րա­բե­րում, ան­դամ եր­կր­նե­րից յու­րա­քան­չյուրն ինք­նու­րույն է ո­րո­շում իր վե­րա­բեր­մուն­քը։ Ռու­սաս­տանն ա­մե­նաան­կեղծ ձևով ա­ջակ­ցում է կար­գա­վոր­մա­նը։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան մեջ միա­կող­մա­նի ա­ջակ­ցու­թյան դիրք զբա­ղեց­նե­լը կն­շա­նա­կի այն ա­վե­լի խո­րաց­նել, հա­վե­լել է Կո­սաչևը։ Ինչ­պի­սին կլի­նի դա­շին­քի մար­տա­վա­րու­թյու­նը՝ տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կի հե­տա­գա սրա­ցում թույլ չտա­լու հա­մար, ցույց կտան ա­ռա­ջի­կա զար­գա­ցում­նե­րը։
Ուկ­րաի­նա­կան ճգ­նա­ժամով պայ­մա­նա­վոր­ված՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գոր­ծու­նեու­թյու­նը դա­դա­րեց­վեց, բայց փաստն այն է, որ ներ­կա­յում Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման, ինչ­պես նաև Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­ման գոր­ծըն­թա­ցում շո­շա­փե­լի են հենց հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րի ջան­քե­րը, ո­րոնք ներ­կա­յում ու­նեն բա­վա­կա­նին լար­ված հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Այս փու­լում, երբ Ա­լիևն ա­սում է, թե հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված է, փոր­ձում է ցույց տալ, որ 2020թ. պա­տե­րազ­մի մի­ջո­ցով ի­րեն հա­ջող­վել է լու­ծել բո­լոր խն­դիր­նե­րը, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան ինս­տի­տուտ այլևս գո­յու­թյուն չու­նի և այդ խմ­բի հետ կապ­ված ցան­կա­ցած շա­հար­կում ա­նար­դյու­նա­վետ է ու կոր­ծա­նա­րար, Ֆրան­սիա­յի Սե­նա­տի նո­յեմ­բե­րի 15-ի բա­նաձևը զրո­յաց­րեց այդ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը։ Գնա­հա­տե­լի է Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյանն ուղղ­ված կո­չը՝ եվ­րո­պա­ցի դաշ­նա­կից­նե­րի հետ հա­մա­տեղ դի­տար­կել ադր­բե­ջա­նա­կան նոր հար­ձա­կում­նե­րին հա­մար­ժեք ար­ձա­գանք տա­լու մի­ջոց­նե­րը։ Կոչ է ար­վում Բաք­վին դուրս բե­րել ու­ժե­րը Հա­յաս­տա­նի տա­րած­քից ու վե­րա­դարձ­նել հայ գե­րի­նե­րին։ Սե­նա­տի բա­նաձևը, ճիշտ է, խոր­հր­դատ­վա­կան բնույթ ու­նի, բայց այն ար­ժե­քա­վոր է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան չլուծ­վա­ծու­թյան վե­րա­բե­րյալ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում հս­տակ կար­ծի­քի ձևա­վոր­ման ու հիմ­նա­վոր­ման տե­սան­կյու­նից։ Սե­նա­տի այդ քայ­լին ար­ձա­գան­քե­լով՝ ԱՀ արտ­գործ­նա­խա­րարն ա­սել է, որ շատ լավ կլի­ներ, ի­հար­կե, ե­թե նմա­նօ­րի­նակ բա­նաձևեր ըն­դուն­վեին նաև այլ եր­կր­նե­րի կող­մից, նաև գոր­ծա­դի­րի մա­կար­դա­կով։
Ու­շադ­րու­թյան ար­ժա­նի է նաև ԱՄՆ Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ռո­բերտ Մե­նեն­դե­սի հեր­թա­կան հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կող­մից Ադր­բե­ջա­նին ցու­ցա­բեր­վող ա­ջակ­ցու­թյան դա­դա­րեց­ման մա­սին։ Օգ­նու­թյան հատ­կա­ցու­մը Մե­նեն­դե­սի հա­մար ան­նե­րե­լի է, բա­րո­յա­պես ա­նըն­դու­նե­լի։ Վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նում նա շեշ­տեց Ար­ցա­խի դեմ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ԱՄՆ-ի ան­բա­վա­րար ար­ձա­գան­քի փաս­տը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ապ­րող­նե­րը, նրա խոս­քով, ար­ժա­նի են ա­զա­տու­թյան և անվ­տան­գու­թյան, իսկ դա նշա­նա­կում է ե­րաշ­խա­վո­րել, որ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը չի հան­գեց­նի ԼՂ հայ բնակ­չու­թյան էթ­նիկ զտում­նե­րի։ Սե­նա­տո­րի վեր­ջին շեշ­տադ­րու­մը՝ էթ­նիկ զտում­նե­րի հետ կապ­ված, ան­չափ կարևոր է այն ա­ռու­մով, որ Ար­ցա­խում հու­մա­նի­տար ճգ­նա­ժա­մի ար­դյուն­քում ի հայտ ե­կած խն­դիր­նե­րի լու­ծումն ու մի­ջազ­գա­յին ինչ-որ մե­խա­նիզմ­նե­րի կի­րա­ռու­մը չեն կա­րող կա­յուն խա­ղա­ղու­թյուն ա­պա­հո­վել, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն իր հայ­րե­նի­քում պետք է ա­զատ ու անվ­տանգ ապ­րի։
Պա­տե­րազ­մից հե­տո՝ մինչ այ­սօր, Ար­ցա­խի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում տե­ղա­կայ­ված ադր­բե­ջա­նա­կան հե­նա­կե­տե­րից կրա­կում են խա­ղաղ աշ­խա­տան­քով զբաղ­ված մարդ­կանց վրա՝ ա­հա­բե­կե­լով նրանց, ստի­պե­լով հե­ռա­նալ հայ­րե­նի­քից։ Ա­լիևը նույ­նիսկ հա­մա­ձայն չէ Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին վե­րա­բե­րող հար­ցե­րի ընդգրկմա­նը։ Դա չի լի­նի, դա անհ­նար է. այս­պես է նա ար­տա­հայտ­վել ԵՄ Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան հա­տուկ բա­նագ­նա­ցի հետ հան­դիպ­մա­նը։ Նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը շա­րու­նա­կում են տար­բեր տրա­մա­չա­փի հրաձ­գա­յին զի­նա­տե­սակ­նե­րից կրա­կել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի արևե­լյան հատ­վա­ծում և Ար­ցա­խի տա­րած­քում տե­ղա­կայ­ված հայ­կա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ։
Ադր­բե­ջանն ակն­հայ­տո­րեն փոր­ձում է չե­ղար­կել Ար­ցա­խի՝ որ­պես հա­կա­մար­տու­թյան կող­մի կար­գա­վի­ճա­կը, փոր­ձում է բա­նակ­ցու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նել որ­պես «խո­սակ­ցու­թյուն Ղա­րա­բա­ղում ապ­րող հա­յե­րի հետ» և Ադր­բե­ջա­նի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում ըն­կած գոր­ծըն­թաց։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյու­նը հեր­թա­կան ան­գամ ըն­դգ­ծում է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չափն ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման լա­վա­գույն հար­թակն է և այն պետք է պահ­պան­վի։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ