Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Դա միայն «օրինաչափ եզրահանգում» է, իրականում գոնե մոտավոր ճշտության կանխատեսում ոչ ոք չի անում

 

Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի հետ տեսակետների տարբերություն կա, բայց դրանք կարգավորվում են «երբեմն երկար տեւող, բարդ, բայց անհրաժեշտ բանակցություններով»։ Թուրքիան հայտարարել է, որ «ցամաքային ռազմական գործողություն կարող է սկսվել ցանկացած հարմար պահի»։ Փորձագետների մեծ մասը, սակայն, գտնում է, որ Թուրքիան «առայժմ նման քայլի չի դիմի»։ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի ռազմագործողությունը չեն պաշտպանում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Իրանը։ Իսրայելում անցումային շրջան է։

Սիրիայում ռուս-թուրքական տարաձայնությունները, կարծես, ուղղակիորեն արձագանքվում են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու վերջին շաբաթվա իրադարձություններով։ Միաժամանակ, սակայն, արձանագրվել է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների ինտենսիվություն։ Վերջին ոչ լրիվ տասը օրվա ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեք հեռախոսազրույց են ունեցել։ Նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաղորդուղիների հարցում «որոշակի դրական ազդակ են ստացել», եւ Հայաստանը, հնարավոր է, վերսկսի Հորադիզ-Երասխ երկաթգծի վերականգնումը։

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Իլհամ Ալիեիը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որ բանակցություններին մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Ալիեւը բացառել է Ֆրանսիայի միջնորդությունը եւ ընդգծել, որ խորհրդատվություններ է անցկացնում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ։ «Տեսնենք, թե ով հարթակ կտրամադրի»,- ավելացրել է նա։ «Մոտ ապագայում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպում Ռուսաստանում նախատեսված չէ»,- ասել է Պուտինի խոսնակ Պեսկովը։

Ակնհայտ է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիր չի ստորագրվի։ ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթնաժողովից առաջ Նիկոլ Փաշինյանը նկատել էր տվել, որ կարելի է հասնել «շրջանակային համաձայնության»՝ մանրամասնությունները թողելով առանձին պայմանագրերի, որոնց շուրջ բանակցությունները կարող են տեւել տարիներ։ «Շրջանակային համաձայնության» գաղափարը որոշ վերապահումներով ընդունել է նաեւ Իլհամ Ալիեւը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը չի կապվում Լեռնային Ղարաբաղի հարցին։

Հայ-ադրբեջանական վերջին սուբստանտիվ բանակցությունները Վաշինգտոնում կայացել են նոյեմբերի 7-ին։ Այդ ընթացքում Հայաստանը ներկայացրել է «խաղաղության պայմանագրի» շուրջ իր առաջարկությունները։ Որքանով հասկացվում է,  այս փուլում «փաթեթային կարգավորման» հնարավորություն չկա եւ, ամենայն հավանականությամբ, խոսք է գնում «սկզբունքների համաձայնեցման» շուրջ բանակցությունների հնարավորության մասին։ Եթե, իհարկե, առաջնորդվենք լավատեսության կանխավարկածով։

Ըստ երեւույթին, Ադրբեջանի համար չափազանց ինտրիգային է, թե Հայաստանին ի՞նչ «օգնություն է ծրագրվում» ՀԱՊԿ-ի ձեւաչափում։ Մեկնաբանները հղում են անում Ղազախստանի նախագահի այն դիտարկմանը, որ կողմերը պետք է ընդունեն Ռուսաստանի միջնորդությունը եւ քայլեն խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու ուղղությամբ։ Երեւանում տեղի է ունեցել Ղազախստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպում, սպասվում է, որ Սուրեն Պապիկյանը կայցելի Աստանա։ Սա քաղաքական կարեւոր ազդակ է։

Նախնական տպավորությունը, որ պայմանագրի ստորագրումը ձեռնտու չէ Ադրբեջանին, կարծես փոխվում է։ Ոչ ոք ամենամոտ ապագայի գոնե մոտավոր ճշտության կանխատեսում չի կարող անել։ Ռուսաստանցի փորձագետներից մեկը կարծիք է հայտնել, որ Ալիեւը կարող է «կորցնել պատերազմի հաջողությունը պայմանագրով ամրագրելու հնարավորությունը»։ Որեւէ արտաքին դերակատարի նույնպես ձեռնտու չէ, որ Հարավային Կովկասի դե-ֆակտո ստատուս-քվոն այս փուլում բերվի իրավա-պայմանագրային տեսքի։

Դա հնարավորություն է, որպեսզի ԼՂ, ինչպես նաեւ Սյունիքում «միջանցքի» հարցերն այս փուլում հետաձգվեն, բայց ո՞վ է կառավարելու իրավիճակը՝ վստահություն չկա։ Տրամաբանական է թվում, որ էական է էներգակիրների հարցը։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, կարծես, քննարկում են լուրջ ծրագրեր։ Դրանց իրացման համար Հարավային Կովկասը պետք է զերծ մնա ցնցումներից։ Ադրբեջանը «գազային հուշագիր» է ստորագրել Եվրամիության հետ։ Տեսականորեն Եվրոպան եւ Միացյալ Նահանգները նույնպես պետք է շահագրգռված լինել Հարավային Կովկասում իրավիճակի «կայուն կառավարելիությամբ»։ Բայց դա միայն «օրինաչափ եզրահանգում» է։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ