Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՊԿ-ի ռուս-ղազախստանյան վերբեռնում. Հայաստանը Կենտրոնական Ասիայում «պատուհան» կունենա՞

Նոյեմբերի 28-ին Ղազախստանի նախագահ Տոկաեւը աշխատանքային այցով եղել է Մոսկվայում։ Նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելուց հետո դա նրա արտասահմանյան առաջին ուղեւորությունն է, եթե չհաշվենք ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովին  ներկայությունը, որն, ի դեպ, շատ խորհրդանշական է այն համատեքստում, որ 2016թ.-ին Նազարբաեւը հրաժարվել էր նույն ձեւաչափով Երեւան այցից։ Մոսկվայում Տոկաեւը բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Պուտինի եւ վարչապետ Միշուստինի հետ։

Պուտին-Տոկաեւ հանդիպումն ավարտվել է Հռչակագրի ստորագրմամբ, որտեղ առանցքային նշանակության երկու թեմա է առանձնանում։ Առաջինը վերաբերում է Կասպյան ավազանում էներգետիկ, կոմունիկացիոն եւ լոգիստիկ ծրագրերին։ Կողմերը պայմանավորվել են, որ դրանք կարող են իրականանալ մերձկասպյան բոլոր երկրների շահերի նկատառմամբ եւ չեն կարող շրջանցել որեւէ մեկի առեւտրատնտեսական անվտանգությունը։ Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ղազախստանը «ծրագրում է դիվերսիֆիկացնել նավթի արտահանման երթուղիները»։ Ստորագրված Հռչակագրով Աստանան պարտավորվում է ի վնաս Ռուսաստանի ոչինչ չձեռնարկել։

Նման համաձայնություն Ռուսաստանը տարեսկզբին ձեռք է բերել նաեւ Ադրբեջանի հետ։ Ուշագրավ է, որ ռուս-ղազախստանյան այս պայմանավորվածությունը կայանում է Աշխաբադում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների անոնսավորված հանդիպումից մի քանի օր առաջ։ Դա նշանակում է, որ եթե եռակողմ համաձայնություն կայանա, ապա Ռուսաստանը, միեւնույն է, մնալու է աշխարհաքաղաքական իր դիրքերում։

Պուտին-Տոկաեւ երկրորդ էական համաձայնությունը վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Այս հարցում, կարծես, գործնականությունը ավելի նկատելի է։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը մոտ ապագայում կանցնի Ղազախստանի ներկայացուցչին։ Մոսկվան եւ Աստանան ՀԱՊԿ-ի «ճգնաժամային արձագանքման հնարավորությունների մեծացման» պատրաստակամություն են հայտնում, ինչպես նաեւ մտադրվում «ընդլայնել կազմակերպության գործընկերային շրջանակները»։ Ըստ երեւույթին, խոսքը ՀԱՊԿ-ում ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալու մասին է։ Այդ դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակներում կընդգրկվեն ինչպես Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները, այնպես էլ՝ Ադրբեջանը։

Գաղտնիք չէ, որ Ղազախստանը եւ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունեն, միասնաբար անդամակցում են «Թուրքական պետությունների կազմակերպությանը»։ Ղազախստանը մեկ անգամ չէ, որ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում պաշտպանել եւ առաջ է մղել Ադրբեջանի տեսակետները եւ շահերը։ Այդուհանդերձ, կառույցի երեւանյան գագաթնաժողովի շրջանակներում Ղազախստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, հավանաբար, բավական նշանակալի իրադարձություն էր։ Իսկ եթե Հայաստանի պաշտպանության նախարարի ղազախստանյան այցը կայանա, եւ կողմերը թեկուզ խորհրդատվական մակարդակի համագործակցության հասնեն, ապա հնարավոր կլինի ասել, որ Կենտրոնական Ասիայում Երեւանը «պատուհան է ստանում»։

Ղազախստանի նախագահի մոսկովյան այցն, այնուամենայնիվ, որոշակիորեն ինտրիգային է։ Բանն այն է, որ նրա երկրորդ ուղեւորությունը ծրագրված է Ֆրանսիա, ընդ որում՝ ամենամոտ ապագայում, հավանաբար՝ մինչեւ տարեվերջ։ Նկատի ունենալով Ֆրանսիայի գոնե առերեւույթ ոչ այնքան բարեկամական հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, տպավորություն է ստեղծվում, թե, այսպես կոչված, «թուրքական աշխարհը» Տոկաեւին «գործուղում է» Փարիզ՝ ինչ-որ ազդակներ փոխանցելու։ Ըստ երեւույթին, դրա համար անհրաժեշտ է եղել «ստանալ» Ռուսաստանի նախագահի համաձայնությունը։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ