Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Պետք է արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային լինել

 

Պատրանք է մտածել, որ եթե չլինի Արցախի հիմնահարցը, Հայաստանը կարող է բարգավաճել: ՀՀ շահերից է բխում ամեն ինչ անել, որպեսզի պահպանվի և հզորանա Արցախի Հանրապետությունը: Այսպես է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովի ժամանակ իր զեկույցը սկսել թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ ներկայացնելով «Արցախյան խնդիրը և Թուրքիայի գործոնը» թեման:

Նրա խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի վերացնել հայկական պետականությունը. «Թուրքական վերնախավը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է հետևյալ երկու կարգավիճակով: Առաջինն այն է, ինչ նախատեսված է Բաթումի պայմանագրով: Երկրորդը ձևակերպվել է Մուստաֆա Քեմալի կողմից. Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի: ՀՀ ապագայի մասին այս երկու ընկալումները կան թուրքական էլիտայի մտայնություններում»:
Թուրքագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիան ուզում է դառնալ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, որի մասին բացահայտ հայտարարել է Էրդողանը: Հենց այս համատեքստում պետք է ընկալել Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանային մակարդակով: «Արցախյան վերջին պատերազմից հետո ստատուս քվոն այլևս գոյություն չունի: Թուրքիան նպաստեց այդ ստատուս քվոյի քայքայմանը: Հիմա նա մտել է պայքարի մեջ, որ նոր ստատուս քվոն լինի ի օգուտ Թուրքիայի: Թուրքիան ուզում է ստանձնել առաջատարի դերը և այստեղից դուրս մղել Ռուսաստանին»,- նշում է նա:
Այս նոր քաղաքականության մասին հայտարարվեց 2020 թվականի փետրվարի 26-ին: Փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական ռազմավարական հաղորդակցության բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ ստորագրվեց 9 համաձայնագիր: Ըստ այդ համաձայնագրերից մեկի՝ Թուրքիան Ադրբեջանին պիտի տրամադրի նորագույն զենք և զինամթերք: Սա նոր մոտեցում է Թուրքիայի կողմից, քանի որ մինչ այդ նորագույն զենք չէր տրամադրել: Այս պատերազմը թուրքական ծրագրերի իրականացումն էր, իսկ Ադրբեջանը ծառայում էր որպես գործիք:
Ռուբեն Սաֆրաստյանը փաստում է՝ այնուհետև սկսվեց Թուրքիայի քաղաքականության հաջորդ փուլը, որտեղ նա սկսեց բանակցել ՀՀ հետ. «Պահանջներից մեկն այն էր, որ ՀՀ ստորագրեր փաստաթուղթ, որով Արցախը կճանաչեր Ադրբեջանի մաս: Չհասավ իր ուզածին: Դրա համար հիմա Թուրքիայում նոր միջոցառումներ են պատրաստում, որոնք ուղղված կլինեն ՀՀ դեմ»:
Ռ. Սաֆրաստյանի խոսքով՝ շատ լուրջ պետք է մոտենալ այն հանգամանքին, որ Էրդողանը հորդորեց ադրբեջանական կողմին մտածել ՀՀ-ից վնասի հատուցում ստանալու մասին: Հնչեցվում է 60 միլիարդ դոլարի մասին: Այս պայմաններում, ըստ թուրքագետի, պետք է արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային լինել, ունենալ ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակից, որը Ռուսաստանն է, ինչպես նաև հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ:

Տաթևիկ Աղաջանյան