Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ադրբեջանի առաջարկածը պայմանագիր չէ, վերջնագիր է. Ալեքսանդր Իսկանդարյան

 

Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը  «Հակամարտություն համակարտության ներսում. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միտումներն ու ձևաչափերը և դրանց միջև հակասությունը» հարցի մասին զեկույց է ներկայացրել «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովին, որը կայացել է Ստեփանակերտում:

«Հայաստանում և Արցախում քննարկումների մեծ մասն անիմաստ է. անվերջ խոսակցություններ այն մասին, որ Ադրբեջանը վատն է, որ իրական չէ, արհեստական է, ձգտում է չեզոքացնել Լեռնային Ղարաբաղը, Ալիևը դիկտատոր է: Այս բոլոր քննարկումները զգացմունքային են, լուծում են սոցիալ-հոգեբանական որոշ խնդիրներ»,- կարծում է Ալ. Իսկանդարյանը: 

Նա առաջարկում է քննարկել իրական խնդիրներ: «Հիմա ամենակարևոր քննարկման թեմա պետք է լինեն հակամարտության լուծման ժամանակային հեռանկարները: Նկատո՞ւմ եք, որ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ արագ լուծել, Հայաստանը ձգտում է դանդաղեցնել Ադրբեջանի այդ ցանկությունը: Ադրբեջանը հաղթել է պատերազմում, ինչո՞ւ է ճնշում գործադրում, որպեսզի ամեն ինչ արագ արվի: Նրանք էներգիա, զինվորների կյանք, ֆինանս են ծախսում, որ Հայաստանի վրա ճնշում գործադրեն, որ հարցը շուտափույթ լուծվի»: 

Ալ. Իսկանդարյանի կարծիքով՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, այլ՝ Ղարաբաղը: «Նրանք նոր են հաղթել պատերազմում և բավական հիմքեր ունեն Հայաստանից չվախենալու,  և կարիք չկա ինչ-որ պայմանագրով ապահովագրվել ՀՀ-ի ապագա հարձակումից: Դրա համար պատճառ կա: Ադրբեջանը ցանկանում է այդ պայմանագրում ամրագրել այն իրողությունը, որ Ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե այն Ադրբեջանի ներքին գործն է, ուրեմն կարելի է խոսել խաղաղապահների դուրսբերման մասին: Հենց սա է պետք Ադրբեջանին»,- կարծում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները Հայաստանի հետ սահմանին գրավում են հողակտորներ, բարձունքներ, ճանապարհներ, և երբեմն անհասկանալի է, թե ինչու: «Նրանք գրավում են ռազմավարական տարածքներ, պատրաստվում են պատերազմի կամ էլ պատերազմի սպառնալիքի: Հակառակ դեպքում ինչո՞ւ վերցնել այդ բարձունքները, որտեղ բնակչություն չկա, դրանք իրենցից  տնտեսական հետաքրքրություն չեն ներկայացնում: Միայն Հայայստանին ճնշելո՞ւ և իր ցանկությունները կատարելու համա՞ր: Նրանց առաջարկածը պայմանագիր չէ, վերջնագիր է»,- կարծում է քաղաքագետը: 

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև շեշտում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը փոխել է Հայաստանի քարոզչական, տեղեկատվական դաշտը. «Մենք արդեն «պաշտպանում ենք» Գորիսը, Շուռնուխը և Տավուշը, ոչ թե Մարտակերտը կամ Ասկերանը: Միայն հայաստանյան մամուլում այս անվանումների հիշատակումների թիվը վկայում է, որ փոխել ենք մեր պաշտպանության գիծը»:

Ըստ նրա՝ Ադրբեջանն ունի իր առջև դրված հստակ նպատակ, որին ամեն գնով փորձում է հասնել:  Մենք միայն արձագանքում են մեզ նետված մարտահրավերներին: Ուրեմն պետք է ռազմավարություն ունենալ, հասկանալ որտեղ ենք գնում և ինչի համար:

Չնայած իրավիճակը բարենպաստ չէ, բայց, ըստ քաղաքագետի, հույս կա. «Մեր խնդիրն է փորձել շրջանցել բոլոր ռիսկերը, աշխատել տարբեր ուղղություններով, որպեսզի նոր իրավիճակում հնարավորություն ունենանք արձագանքել նոր մարտահրավերներին և հասնել մեր նպատակներին»:

 

Տաթևիկ Աղաջանյան