Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ. ԵԹԵ ՃԻՇՏ ԱՇԽԱՏԵՆՔ,
ԱՐՑԱԽԸ ՓՐԿԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան առջև ծա­ռա­ցած ա­վան­դա­կան կարևո­րա­գույն խն­դիր­նե­րը մնա­ցել են ան­փո­փոխ՝ մի­ջազ­գա­յին ճա­նա­չում, երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գա­ցում, հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րում։ Սրան գու­մար­վել է սու­բյեկ­տայ­նու­թյան բարձ­րաց­ման հար­ցը։ Այս մա­սին «Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը ար­դի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հո­լո­վույ­թում» գի­տա­գործ­նա­կան հա­մա­ժո­ղո­վի ժա­մա­նակ նշել է ԱՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար պ. գ. դ. Դա­վիթ Բա­բա­յա­նը՝ ներ­կա­յաց­նե­լով «ԱՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­կա հիմ­նախն­դիր­նե­րը ար­դի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հո­լո­վույ­թում» թե­մա­յով զե­կու­ցում։
Նա կարևո­րել է ի­րա­վի­ճա­կի ճշգ­րիտ գնա­հա­տա­կա­նը. «Ար­ցա­խը, մայր Հա­յաս­տա­նը, հա­յոց պե­տա­կա­նու­թյունն, ընդ­հան­րա­պես, հայ­տն­վել են ողջ պատ­մու­թյան ա­մե­նավ­տան­գա­վոր, ա­մե­նա­բարդ ի­րա­վի­ճա­կում։ Ժա­մա­նակ­ներ կա­յին, երբ մենք պե­տա­կա­նու­թյան կո­րուստ ենք ու­նե­ցել, տար­բեր սար­սա­փե­լի զար­գա­ցում­նե­րի մի­ջով ենք ան­ցել, բայց այս ի­րա­վի­ճակն ա­մե­նա­բարդն է։ Ե­թե հի­մա կորց­նենք մեր պե­տա­կա­նու­թյու­նը, կորց­նե­լու ենք հա­յոց պե­տա­կա­նու­թյունն առ­հա­սա­րակ։ Հայ ժո­ղովր­դի էթ­նիկ ա­րեալն այն­քան է սա­հմա­նա­փակ­վել, որ գրե­թե հա­մընկ­նում է հա­յոց պե­տա­կա­նու­թյան հետ»,- ա­սել է Դ. Բա­բա­յա­նը։
Բարդ ի­րա­վի­ճա­կին գու­մա­րվում է նաև այն, որ ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո տա­րա­ծաշր­ջա­նում կտ­րուկ փոխ­վել է ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակ­շռ­վա­ծու­թյու­նը։ «Ար­ցախն ան­նա­խա­դեպ խո­ցե­լի է դար­ձել՝ փոք­րա­ցած, կախ­ված տար­բեր հան­գա­մանք­նե­րից։ Այս խո­ցե­լիու­թյան աս­տի­ճա­նը թշ­նա­մի­նե­րի հա­մար ստեղ­ծում է լրա­ցու­ցիչ գայ­թակ­ղու­թյուն՝ վերջ­նա­կա­նա­պես լու­ծել հար­ցը, վե­րաց­նել ար­ցա­խյան պե­տա­կա­նու­թյու­նը։ Այս ա­մե­նին գու­մա­րած թու­լա­ցել է ՀՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան նե­րու­ժը՝ հաշ­վի առ­նե­լով եր­րորդ պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը։ Պետք է հաշ­վի առ­նել նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այլ զար­գա­ցում­ներ, մեր ռազ­մա­քա­ղա­քա­կան դաշ­նա­կից եր­կր­նե­րի դժ­վա­րու­թյուն­նե­րը, գեր­տե­րու­թյուն­նե­րի միջև թեժ պայ­քա­րը»,- ըն­դգ­ծում է նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տա­րը՝ ա­վե­լաց­նե­լով, որ սա չի նշա­նա­կում, թե Ար­ցա­խը փր­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն չկա. ցան­կա­ցած վտանգ, մար­տահ­րա­վեր նաև հնա­րա­վո­րու­թյուն է։
Ըստ Դա­վիթ Բա­բա­յա­նի՝ մեր առջև ծա­ռա­ցած ա­մե­նա­մեծ վտանգն Ադր­բե­ջա­նի կազ­մում հայ­տն­վելն է. «Ակն­հայտ է, որ Ադր­բե­ջա­նի կազ­մում Ար­ցա­խը միայն մի ա­պա­գա ու­նի՝ հա­յա­թա­փում։ Այս­տեղ շատ կարևոր է գի­տա­կան նե­րու­ժի առ­կա­յու­թյու­նը, պետք է հաս­կա­նանք՝ ում հետ գործ ու­նենք։ Ադր­բե­ջան պե­տու­թյու­նը ա­մե­նա­հա­ջող­ված պրո­յեկտ­նե­րից մեկն է, ո­րը ստեղծ­վել է ար­հես­տա­կա­նո­րեն, ին­չը որևէ ձևով չի նսե­մաց­նում ի­րենց ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Ժո­ղո­վուր­դը նույն­պես ձևա­վոր­ման փու­լում է և ու­նեն մե­ծա­թիվ փոք­րա­մաս­նու­թյուն­ներ, ո­րոնք վերջ­նա­կա­նա­պես չեն դար­ձել ադր­բե­ջան­ցի։ Ու­րեմն Ադր­բե­ջա­նի հա­մար ա­նըն­դու­նե­լի է Ար­ցա­խի ցան­կա­ցած կար­գա­վի­ճակ իր կազ­մում։ Ար­ցա­խի գո­յու­թյունն ա­մե­նա­մեծ վտանգն է ի­րենց հա­մար։ Ար­ցա­խի ան­հե­տա­ցումն էլ հա­յոց պե­տա­կա­նու­թյան հա­մար մահ­վան դա­տավ­ճիռ է։
Ադր­բե­ջա­նի կո­կոր­դում մի մեծ փուշ կա, որն ին­քը չի կա­րո­ղա­նում հա­նել։ Խոս­քը 1994թ. ԵԱՀԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վի բա­նաձևի մա­սին է, ո­րով ճա­նաչ­վում է Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյու­նը, քա­նի որ Ար­ցա­խը ճա­նաչ­վում է և՛ որ­պես հա­կա­մար­տու­թյան, և՛ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կողմ։ Ադր­բե­ջա­նը փոր­ձե­լու է նաև մեր ձեռ­քե­րով այդ բա­նաձևը չե­զո­քաց­նել, տա­նել նե­րադր­բե­ջա­նա­կան երկ­խո­սու­թյան։ Մենք չպետք է հրա­ժար­վենք ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փից, ան­կախ նրա­նից՝ այդ ձևա­չա­փը հի­մա սա­ռեց­ված է, թե՝ ոչ»,- ըն­դգ­ծել է ԱՀ ար­տա­քին գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­կա­տա­րը։
Դա­վիթ Բա­բա­յա­նը շեշ­տել է, որ առ­կա բարդ ի­րա­վի­ճա­կում պետք է ի­մաս­տուն լի­նել և չա­փա­զանց զգույշ գոր­ծել, լի­նել պրո­ֆե­սիո­նալ, միաս­նա­կան, քա­նի որ սխալ­վե­լու ի­րա­վունք չու­նենք։ «Ար­ցա­խը պետք է ինք­նու­րույն տնօ­րի­նի իր ճա­կա­տա­գի­րը, իսկ ինք­նու­րույ­նու­թյան կարևո­րա­գույն բա­ղադ­րի­չը սկզ­բուն­քայ­նու­թյունն է։ Մեր քայ­լե­րը պետք է նպա­տա­կա­յին լի­նեն։ Ե­թե ճիշտ աշ­խա­տենք, Ար­ցա­խը փր­կե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կան»,- հա­մոզ­մունք է հայտ­նել նա։

Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 100-ԱՄՅԱ Է

Նո­յեմ­բե­րի 26-ին կա­յա­ցած «Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը ար­դի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հո­լո­վույ­թում» գի­տա­գործ­նա­կան հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում «ԼՂՀ կազ­մա­վոր­ման օ­րի­նա­կա­նու­թյան և ԼՂՀ նկատ­մամբ տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րի ի­րա­վա­կան փոր­ձաքն­նու­թյուն» թե­մա­յով զե­կուց­մամբ է հան­դես ե­կել ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, փ.գ.դ., պրո­ֆե­սոր Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նը։ Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի հետ կապ­ված նա մի շարք խն­դիր­նե­րի վրա է հրա­վի­րել քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը։
«Գրա­վե՞լ, թե՞ ա­զա­տագ­րել ենք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ տա­րածք­ներ։ Մենք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ մի կտոր հող չենք գրա­վել, ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը նրա սահ­ման­նե­րում են։ Բայց ադր­բե­ջա­նա­կան, թուր­քա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյան մեջ ներդ­րել է «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ» հաս­կա­ցու­թյու­նը։ Դա ըն­դու­նե­լի է ե­ղել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի եր­կր­նե­րի հա­մար, ո­րով­հետև ինք­նա­վար մարզն ինք­նին իր հետ բե­րում է ինք­նո­րոշ­ման խն­դի­րը։ Դրա հա­մար Եվ­րո­պան ա­մեն կերպ խու­սա­փել է մար­զի ա­նու­նը տա­լուց»,- իր զե­կույ­ցում նշել է քա­ղա­քա­գե­տը։
Նրա խոս­քով՝ պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բուն­քի և ժո­ղո­վուրդ­նե­րի ա­զատ ինք­նո­րոշ­ման սկզ­բուն­քի միջև հա­կա­սու­թյուն չկա։
«Կա կար­ծիք, որ 1991թ. ապ­րի­լի 3-ին մենք ԽՍՀՄ օ­րենք­նե­րի հա­մա­ձայն օ­րի­նա­բար դուրս ենք ե­կել ադր­բե­ջա­նա­կան հան­րա­պե­տու­թյան կազ­մից։ Այս բա­նաձևին Բա­քուն հա­կա­դար­ձում է այն, որ ին­քը դուրս չի ե­կել Խոր­հր­դա­յին Միու­թյան կազ­մից, այլ ուղ­ղա­կի վե­րա­կանգ­նել է 1918-20թթ. գո­յու­թյուն ու­նե­ցած ադր­բե­ջա­նա­կան դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյու­նը, իսկ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նը ե­ղել է օ­կու­պաց­ված տա­րածք Խոր­հր­դա­յին Միու­թյան կող­մից։ Երկ­րորդ բա­նաձևն այն է, որ 1991թ., այն բա­նից հե­տո, երբ ադր­բե­ջա­նա­կան հան­րա­պե­տու­թյու­նը հրա­ժար­վել էր լի­նել այ­սօր­վա Ադր­բե­ջա­նի ի­րա­վա­հա­ջոր­դը և վե­րա­կանգ­նել 1918-20 թթ. ադր­բե­ջա­նա­կան դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյու­նը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը կա­յա­ցել է ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նին չպատ­կա­նող տա­րածք­նե­րում։ Եր­կու տար­բեր բա­նաձևեր, և հարց է ծա­գում, թե դրան­ցից ո՞րն է մեզ հա­մար շա­հե­կա­նը»,- նշում է քա­ղա­քա­գե­տը։
Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան սկիզ­բը հա­մա­րում է 1918թ., երբ հայ­կա­կան կող­մը Մսմ­նա­յի մոտ թուր­քա­կան զո­րա­գունդ է ջար­դել, ո­րը պա­հան­ջում էր են­թարկ­վել մու­սա­վա­թա­կան Ադր­բե­ջա­նին։
«Ա­յո՛, կոնֆ­լիկ­տը 100 տա­րե­կան է։ 100 տա­րի է, ինչ նախ կով­կա­սյան թա­թար և ա­պա ադր­բե­ջան­ցի ան­վան տակ քո­ղարկ­ված Արևե­լյան Ան­դր­կով­կա­սի թուր­քը փոր­ձում է ծն­կի բե­րել Ար­ցա­խը, զավ­թել այն, ցե­ղաս­պա­նել հա­յոց այդ հատ­վա­ծը։ Ու­ղիղ 100 տա­րի է, ինչ Ար­ցա­խը ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րում ետ է մղում ցե­ղաս­պան զավ­թի­չի այդ գրոհ­նե­րը։ Մեր բա­րե­կամ­նե­րի ջան­քե­րով տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րում ակ­տի­վո­րեն պետք է շր­ջա­նառ­վի այն փաս­տը, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը գործ ու­նի 100-ա­մյա կոնֆ­լիկ­տի հետ։ Մենք դա ըն­դգ­ծում ենք այն պատ­ճա­ռով, որ Բաք­վի մա­տուց­մամբ՝ մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում տի­րա­պե­տող է այն պատ­կե­րա­ցու­մը, թե կոնֆ­լիկ­տը ծա­գել ու բոր­բոք­վել է ԽՍՀՄ լու­ծար­ման ըն­թաց­քում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման հետևան­քով։ Այդ պատ­կե­րա­ցու­մը պետք է դուրս մղ­վի տե­ղե­կատ­վա­կան ու քա­ղա­քա­կան շր­ջա­նա­ռու­թյու­նից ան­հեր­քե­լի այն փաս­տե­րի ճնշ­մամբ, որ մենք ու­նենք մեր տրա­մադ­րու­թյան տակ»,- ա­սում է նա։
Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նի հա­մար ան­հաս­կա­նա­լի է, որ մենք 30 տա­րի պայ­քա­րում ենք, որ­պես­զի ճա­նաչ­վի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, այ­նինչ 1920թ. ապ­րի­լի 3-ի օ­րեն­քով Ադր­բե­ջա­նը ճա­նա­չել է այդ ի­րա­վուն­քը։

Լեռնիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԴՐԵՑ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մը ոչ միայն մեծ վնաս հասց­րեց մեր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը, բնակ­չու­թյա­նը, այլ նաև լուրջ վտան­գի տակ դրեց Ար­ցա­խի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը։ Այս մա­սին գի­տա­գործ­նա­կան հա­մա­ժո­ղո­վում հայ­տա­րա­րեց ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ, պատ­մա­բան Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը՝ «Ար­ցա­խա­հայ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան ար­դի մար­տահ­րա­վեր­նե­րը» թե­մա­յով զե­կույ­ցի շր­ջա­նակ­նե­րում։
Նրա տե­ղե­կաց­մամբ՝ Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ են ան­ցել 10 պե­տա­կան և 2 ոչ պե­տա­կան թան­գա­րան­ներ, որ­տեղ, ըստ նախ­նա­կան տվյալ­նե­րի, պահ­պան­վում էր 20885 ցու­ցան­մուշ։ Թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ ան­ցան մեր պե­տա­կան ար­գե­լոց­նե­րը՝ Տյաք, Տիգ­րա­նա­կերտ, Տո­ղի մե­լի­քա­կան ա­պա­րանք և Հու­նո­տի կիրճ։
Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի խոս­քով՝ բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում է մնա­ցել մոտ 2000 հու­շար­ձան. «Մեր կող­մից վկա­յագր­ված 346 վա­նա­կան հա­մա­լիր, ե­կե­ղե­ցի, մա­տու­ռից՝ 169-ը, ինչ­պես նաև 117 ամ­րո­ցից 52-ը մնա­ցել է թշ­նա­մու տի­րա­պե­տու­թյան տակ»։
Փոխ­նա­խա­րա­րը նկա­տում է, որ Ադր­բե­ջա­նի կող­մից 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան ոչն­չա­ցումն ի­րա­կա­նաց­վում է եր­կու տար­բե­րա­կով.
«1994 թվա­կա­նից հե­տո կա­ռուց­ված հայ­կա­կան կո­թող­նե­րը հս­տակ հրա­մա­նով ոչն­չաց­վում են. օ­րի­նակ՝ Ջրա­կա­նի սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու, Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­ռա­քել գյու­ղի խաչ­քա­րի, Ո­րո­տա­նի խաչ­քա­րա­յին խմ­բե­րի ա­վե­րու­մը։ Իսկ մինչև 1994թ. մեր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը բռ­նա­յու­րաց­վում է, ո­րը սկս­վել է դեռ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից։ Այդ քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյու­նը տե­սանք ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, երբ 1988թ. հե­տո ոչ­նչ­աց­վե­ցին Ծա­րի սուրբ Սար­գիս և Գե­տա­մի­ջո վան­քե­րը, պայ­թեց­վե­ցին Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի Մեծ շե­նի սուրբ Հռիփ­սի­մե մա­տու­ռը, Կա­վա­քա­վան­քի մուտ­քը՝ իր բա­րա­վոր ար­ձա­նագ­րու­թյամբ, Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­ռա­քել գյու­ղի սուրբ Մա­րիամ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին։
Դրա շա­րու­նա­կու­թյունն ու­նե­ցանք նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո։ Ար­դեն 100-ից ա­վե­լի տե­սագ­րու­թյուն­ներ կան տար­բեր հու­շար­ձան­նե­րի ոչն­չաց­ման վե­րա­բե­րյալ և այդ թի­վը ա­ճում է։ Բռ­նա­յու­րաց­ման ա­մե­նա­վառ ար­տա­հա­յու­թյու­նը 2021թ. փետր­վա­րի 15-ին էր, երբ Իլ­համ Ա­լիևը Հադ­րու­թի շր­ջա­նի Ծա­կու­ռի գյու­ղի հայտ­նի Ծաղ­կա­վան­քի բա­կում հայ­տա­րա­րեց, որ այս բո­լոր հու­շար­ձան­նե­րը աղ­վա­նա­կան, ու­դիա­կան են, իսկ հա­յե­րը ի­րենց ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը թո­ղել են, որ­պես­զի հա­յաց­նեն, և ի­րենք պետք է վե­րա­կանգ­նեն պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը։ Այդ հրա­հան­գը ա­մե­նայն ջա­նա­սի­րու­թյամբ կա­տար­վում է»,- նշել է պատ­մա­բա­նը։
Մեկ ու­րիշ վտան­գա­վոր գոր­ծըն­թաց է նաև մեր ե­կե­ղե­ցի­նե­րի ուղ­ղա­փա­ռաց­ման փոր­ձը, ո­րը կա­տար­վեց հիմ­նա­կա­նում Շու­շիի ե­կե­ղե­ցի­նե­րի նկատ­մամբ։ Կարևոր խն­դիր­նե­րից է նաև Բեր­ձո­րի և Ա­ղավ­նո­յի ե­կե­ղե­ցի­նե­րի ճա­կա­տա­գի­րը, ո­րոնք մզ­կի­թի վե­րա­ծե­լու վե­րա­բե­րյալ Ադր­բե­ջա­նում ա­ռա­ջարկ­ներ են հն­չել։
Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի տե­ղե­կաց­մամբ՝ վկա­յագր­վել են նաև իս­լա­մա­կան մշա­կու­թի հու­շար­ձան­նե­րը։ «Վեր­ջերս Իլ­համ Ա­լիևը հայ­տա­րա­րել է, որ իբր 67 մզ­կի­թից հա­յե­րը ոչ­նչ­աց­րել են 64-ը, բայց սա բա­ցար­ձակ սուտ է։ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի ցան­կում ԱՀ տա­րած­քում նշ­վում է 17 մզ­կի­թի մա­սին, ո­րից 6-ն Ակ­նա­յի շր­ջա­նում, 4-ը՝ Շու­շիում։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ժա­մա­նա­կին իս­լա­մա­կան մշա­կու­թա­յին կո­թող­նե­րը վկա­յագր­վել և պահ­պան­վել են, ո­րոշ­նե­րը՝ վե­րա­նո­րոգ­վել»,- նշեց Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ այս փաս­տե­րը պետք է տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում օգ­տա­գոր­ծել։

«ԱԱ»