Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՋԱԿՑԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ, ԲԱՅՑ՝ ՈՉ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քուրդ զինյալների դեմ իրականացրած օդային ռազմական գործողություններից հետո Էրդողանը խոսեց ցամաքային գործողություն նախապատրաստելու մասին՝ իբր Թուրքիայի հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նա հորդորեց չքննադատել Թուրքիայի նախաձեռնած «Մագիլ-թուր» ռազմագործողությունը՝ ասելով, որ այն չպետք է անհանգստացնի որևէ մեկին, առհասարակ, Անկարան որևէ մեկին հաշվետու չէ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան մտադիր է 30կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել իր հարավային սահմանների մոտ։ Թուրքական զինուժի ակտիվացման համար պատրվակ ծառայեց նոյեմբերին Ստամբուլի փողոցներից մեկում տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում եղել են զոհեր ու վիրավորներ։ Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ դա ահաբեկչություն է, որի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը և Սիրիայի քրդական ուժերը»։ Թուրքական աղբյուրը, հղում անելով արաբական «Al Jazeera»-ին, տեղեկացնում է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում՝ հետ պահելու Թուրքիային Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողություն սկսելու մտադրությունից։ Պարզվում է, որ Անկարան պահանջներ է ներկայացրել, որոնց կատարման դեպքում պարտավորվում է հետաձգել ծրագրած գործողությունը։ Այդ պահանջների շարքում է նաև Սիրիայի հյուսիսային Մանբիջ, Քոբանի ու Թել Ռըֆաթ շրջաններից քրդական կազմավորումների դուրսբերումը։ Այս երեք շրջանների օդային տարածքը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Հիշյալ աղբյուրը ոչ պաշտոնական տեղեկություններ է փոխանցում այն մասին, որ Թուրքիան համաձայն է և ցանկանում է, որ այդ տարածքներից քրդական ուժերի դուրսբերումից հետո այնտեղ տեղակայվեն Սիրիայի կառավարական բանակի ուժերը։ Ռուսաստանն, ըստ երևույթին, հակված է բավարարել Թուրքիայի պահանջները Մերձավոր Արևելքում։
Սպիտակ տունն իր դիրքորոշումն արտահայտեց հայտարարությամբ առ այն, որ ռազմական գործողությունները բացասաբար են անդրադառնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա։ Բայց Անկարան Վաշինգտոնից ակնկալիք ունի՝ դադարեցնել «Սիրիայի ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությունը»։ Այդպես արտահայտվեց Չավուշօղլուն նոյեմբերի 30-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Անկարան դաշնակիցներից ակնկալում է, որ նրանք չանեն այնպիսի հայտարարություններ, որոնցում քուրդ ահաբեկիչները կներկայացվեն որպես տուժող կողմ։ Մերձավորարևելյան ճակատում հնարավոր բախումից խուսափելու Ռուսաստանի դիրքորոշման ֆոնին հասկանալի է դառնում թուրքական կողմի հետ բանակցելու վերաբերյալ Սիրիայի ակնարկը։ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեռ Մարժանեն հայտնել է, որ Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունների կարգավորման համար կա հնարավորություն, բայց, նախևառաջ, Թուրքիան պետք է հրաժարվի ահաբեկչական խմբերին ֆինանսավորելուց և ընդունի Սիրիայի տարածքները զավթելու փաստը։ Պատգամավորը հնարավոր է համարում դիվանագիտական երկխոսությունը Սիրիայի ու Թուրքիայի միջև, սակայն դրա հիմքը պետք է լինի Ադանայի համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը ստորագրվել է 1998 թվականին, որով կողմերը պարտավորվել են պայքարել Քուրդիստանի բանվորական կուսակցության և նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ, ինչպես նաև թույլ չտալ վերջինիս մուտքը Սիրիա։ Թուրքիայի կողմից ցամաքային ռազմագործողության նախապատրաստման մասին հոդված է հրապարակել իսրայելական հայտնի «Haaretz» թերթը։ Հեղինակը հրեա նախկին զինվորական Զվի Բարն է, որի կարծիքով՝ Անկարայի ծրագրած գործողությանը չեն կարող խոչընդոտել ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Ռուսաստանը։ Նրա մեկնաբանմամբ՝ Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա նվազել է նախևառաջ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ ԱՄՆ-ի դեպքում էլ նմանատիպ իրավիճակ է. Ջո Բայդենի վարչակարգը սատարում է Թուրքիային։ Հենց ինքը՝ նախագահը, Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցում ամենաակտիվ լոբբիստն է դարձել, ընդգծում է Բարը։ Այսպիսով, Թուրքիայի գործողություններին խոչընդոտող որևէ ուժ չի մնում։ Քաղաքական իմաստով Թուրքիայի համար բարենպաստ մթնոլորտից օգտվում է Ադրբեջանը, որը Թուրքիայի ձեռքում դարձել է սովորական գործիք՝ Հարավային Կովկասում միասնական օրակարգն առաջ մղելու առումով։ Այս տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Պետդեպարտամենտի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի այցը հարավկովկասյան հանրապետություններ։ Նրա առաջին կանգառը Բաքուն էր, որտեղից ամերիկացի պաշտոնյան հանդես է եկել տեսաուղերձով ու ասել, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ, բայց խաղաղ ապագայի հույս կա։ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ անում շարունակել այդ ջանքերը նաև հաջորդ տարի։
Դեկտեմբերի 1-ին Ֆիլիպ Ռիքերին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նրանց միջև զրույցն ընթացել է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ։ Քննարկվել է նաև Վրաստանի միջնորդական դերը Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում։ Մոսկվայի ուղերձին սպասենք դեկտեմբերի 5-ին. այնտեղ հանդիպելու են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։