Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ֆրանս-ամերիկյան «զենքի եղբայրությունը» եւ Հայաստանի մարտահրավերը

 

Դեկտեմբերի 1-ին Սպիտակ տանը կայացել է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։ Լրատվամիջոցներին ներկայացվել է բանակցությունների արդյունքներով նրանց կողմից ստորագրված «կոմյունիկե»։ Վստահաբար կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները Ֆրանսիան ճանաչեց որպես Եվրամիության առաջատար, ինչպես նաեւ՝ աշխարհաքաղաքական ինքնուրույն դերակատար։ Թե Եվրամիության անդամ մյուս երկրները, հատկապես Գերմանիան եւ Իտալիան, ինչպես կընդունեն դա՝ ցույց կտա ժամանակը։

Այս փուլում  Մակրոնի վաշինգտոնյան այցը կարեւորվում է առաջին հերթին նրանով, որ մամուլի ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին հարցրել են Ռուսաստանի հետ հնարավոր երկխոսության մասին։ Բայդենը չափազանց զուսպ է արտահայտվել եւ հավաստիացրել, որ չի հրաժարվում Պուտինի հետ քննարկումներից, բայց «նա դրան պատրաստ չէ»։ Հասկացվում է, որ Բայդեն-Մակրոն բանակցություններում ամենաառանցքայինը, թերեւս, Ուկրաինայի հարցն է եղել։

Այդ են վկայում նաեւ Կրեմլի արձագանքները։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը նախ հերքել է լուրերը, թե Պուտինը Ղազախստանի նախագահի միջոցով «ուղերձ է հղել» Մակրոնին, ապա տեղեկացրել, որ Ռուսաստանի նախագահի մոտ ապագայի ժամանակացույցում Մակրոնի հետ «հեռախոսազրույց նախատեսված չէ»։ Ի վերջո, Պեսկովը նաեւ ասել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ «չի բանակցի, եթե նախապայման է Ուկրաինայից հեռանալը»։

Զուգահեռաբար «Նյու-Յորք թայմսը» խմբագրական հոդված է հրապարակել, ըստ որի՝ ամերիկյան «հետախուզությունը նախագահ Բայդենին զեկուցել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կամ զինված խռովության սպասումը միամտություն է»։ Իր հերթին Գերմանիայի կանցլեր Շոլցը խոսել է Ռուսաստանի հետ «խաղաղ կեցության վերադառնալու» անհրաժեշտությունից։ Սրանք պատահական շեշտադրումներ չեն։ Արեւմտյան մամուլը տեւական ժամանակ է, ինչ ակնարկում է, որ «մշակվում է ուկրաինական կարգավորման ծրագիր»։ Մանրամասնություններ չեն փոխանցվում։ Դատելով մամուլի հրապարակումների տոնայնությունից, խոսքը ռուսական զորքերը 2014 թվականի «սահմաններին վերադարձնելու» մասին է, բացառությամբ Ղրիմի։

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմավարական համագործակցությունը, եթե Բայդեն-Մակրոն «կոմյունիկե»-ն իրականություն դառնալու լինի, իսկ դրա հավանականությունը բարձր է, եթե նկատի ունենանք, որ զուգահեռաբար բանակցություններ են վարել կողմերի պաշտպանության նախարարները, չի կարող շրջանցել նաեւ Կովկաս-Մերձավոր Արեւելք տարածաշրջանը։ Ֆրանսիան բավական բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ինչը հետք է թողնում նաեւ Ադրբեջանի վարքագծի վրա։ Վերջին շրջանում նշմարվում են հայ-ֆրանսիական եւ հայ-ամերիկյան անվտանգային համագործակցության հեռանկարներ։

Եթե Ուկրաինայի հարցում Ֆրանսիայի միջնորդությամբ ռուս-ամերիկյան քննարկումներ սկսվեն, ապա մեր տարածաշրջանում Ռուսաստանի անհանգստությունները որոշակիորեն կարող են փարատվել։ Առայժմ ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը կընդառաջի ուկրաինական ապաէսկալացման փարիզ-վաշինգտոնյան տարբերակին։ Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այսպիսով, եվրա-ամերիկյան ուղղությունը մնում է ռիսկային։ ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ անվտանգության հարցերի շուրջ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի հասցեին հնչեցված կոշտ բնութագրումները դրա վկայությունն են։ Իրավիճակի հարաբերական «լիցքաթափմանը» կարող է նպաստ բերել պաշտոնական Ստեփանակերտը՝ հանդես գալով նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ ճանաչված սուբյեկտության հիմքով քաղաքական քննարկումներին ներգրավվելու նախաձեռնությամբ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ