Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Վրացական «երազանքի» հարավկովկասյան «դետոնացիա՞»

 

Թբիլիսիում վերսկսվել են ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բողոքի ցույցերը։ Վերջին օրերին արձանագրվել է ներքաղաքական լարվածության կտրուկ աճ, երբ Ուկրաինայի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր, էթնիկ վրացի Դավիթ Արախամիան կոչով դիմել է հայրենակիցներին։ Արախամիան Վրաստանի քաղաքացիներին հորդորել է սկսել «երկրի ապաօլիգարխացման գործընթաց»։ Նա ակնհայտորեն նկատի է ունեցել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության կազմավորած կառավարության հեռացումը։

Ավելի վաղ արեւմտյան մամուլը հայտնել էր, որ կառավարության նիստի ելույթում Վրաստանի վարչապետը Եվրամիության անդամակցության հրավեր չստանալու պատճառ է համարել այն, որ Թբիլիսին «չի համաձայնել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ Հարավային Կովկասում հակառուսաստանյան երկրորդ ճակատ չի բացել»։ Ի պատասխան՝ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ Քերին Դենֆրիդը Վրաստանին մեղադրել է «ժողովրդավարությունից հետքայլ կատարելու» մեջ։ ԱՄՆ կառավարությունը տեղեկացրել է, որ նոր բյուջետային տարուց սկսած չի ֆինանսավորի Վրաստանի ոչ կառավարական կազմակերպություններին։

Հղելով իրազեկ աղբյուրների՝ ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկացնում է, որ անցած շաբաթներին «տեղի է ունեցել ռուս եւ վրացի դիվանագետների հանդիպում»։ Թե ի՞նչ հարցեր են քննարկվել՝ հայտնի չէ, բայց փաստն ինքնին ուշագրավ է։ 2008-ի «հնգօրյա պատերազմի» զինադադարից ի վեր Վրաստանը եւ Ռուսաստանը նվազագույն շփումներ պահպանել են միայն Շվեյցարիայի միջնորդությամբ։ Եւ եթե իրականություն է, որ ռուս-վրացական երկկողմ բանակցություններ են կազմակերպվում, ապա դա կարելի է համարել «ճեղքում»։

Վրաստանում որեւէ ցնցում, անկասկած, ազդելու է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի ներքին ու արտաքին իրավիճակի վրա՝ առաջացնելով նոր մարտահրավերներ։ Կարեւոր է նկատի ունենալ, որ Թբիլիսին, այնուամենայնիվ, որոշակի ներգրավվածություն ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Որոշ մեկնաբաններ նույնիսկ դա համարում են «պահեստային հարթակ»։ Հայ-վրացական հարաբերությունների դինամիկան վերջին շրջանում բավական  կառուցողական է։

Ընդհանուր իրավիճակի դելիկատությունը նրանում է, որ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները չեն թաքցնում Նիկոլ Փաշինյանից դժգոհությունը, համարում են, որ նա «Ֆրանսիային հրավիրում է Հարավային Կովկաս՝ փոխարինելու Ռուսաստանին»։ Նման թափանցիկ «կշտամբանք» հնչեցրեց նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ դեկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում։ Լեհաստանում գումարված՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին Լավրովը չի մասնակցել մուտքի արտոնագիր չստանալու պատճառով։ Եւ, ընդհակառակը, տեղեկություն է տարածվել, որ ծրագրվում է ՌԴ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։

Հարավային Կովկասի հանդեպ ուշադրությունը սրվում է։ «Խաղադաշտում» ոչ միայն Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան են, այլեւ՝ Թուրքիան, Իրանը, Իսրայելը, կայուն ներկայություն ունի Մեծ Բրիտանիան՝ ի դեմս BP-ի, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի գլխավոր օպերատորն է։ Անկասկած է, որ գործընթացներին ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերի հատուկ ծառայությունները, մամուլը, հեռուստատեսությունը, սոցցանցերը։ Ամենուր գերզգուշավորություն են ցուցաբերում։

Արցախի համար ի հայտ են գալիս հավելյալ մարտահրավերներ։ Բարձր է «հիբրիդային պատերազմի» նոր ալիքի հավանականությունը, որ Ադրբեջանը, երեւում է, իրականացնելու է մի քանի ուղղություններով։ Արցախի պատկան մարմինների արձագանքման հնարավորություններին զուգահեռ կա «հոգեբանական ինքնապաշտպանության» կատարելագործման անհրաժեշտություն։ Առաջին օրինակը պետք է տան քաղաքական ուժերը, պետական պաշտոնյաները՝ ներդնելով բոլորովին նոր եւ մրցունակ խոսույթ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ