Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

«Խաղը» բարդանում է

Irna պետական գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայում է «գլխավոր բանագնաց Բաղերին»։ Նա Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարն է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկում են «ռուս-իրանական հարաբերությունների երեք ուղղություն՝ Սիրիա, Կովկաս եւ Աֆղանստան»։ Իրանցի դիվանագետը լրատվամիջոցների համար հակիրճ հայտարարություն է արել, որտեղ մասնավորապես  խոսել է «3+3» ձեւաչափի արդյունավետության մասին, որը «կարող է Կովկասում կայունություն եւ խաղաղություն ապահովել»։

Խոսքը Ռուսաստան-Թուրքիա-Իրան գումարած Հարավային Կովկասի երեք երկրներ «պլատֆորմի» մասին է։ Քառասունչորսօրյա պատերազմի զինադադարից կարճ ժամանակ անց նման ձեւաչափ առաջարկել էր Թուրքիան, ինչին անմիջապես հետեւել էր Ռուսաստանի դրական արձագանքը, սակայն գաղափարը մնում է առկախված, քանի որ Վրաստանը չի միանում՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ չկարգավորված խնդիրներով։ Իրանական կողմից «Կովկասի կայունության եւ խաղաղության» մասին արվող դիվագիտական «բացահայտումը» չի կարող պատահական լինել։

Վրաստանի ներքաղաքական իրավիճակի մասին ռուսաստանյան մամուլի վերջին օրերի հրապարակումներից մեկում ակնարկ կար, որ «ռուսաստանցի եւ վրացի դիվանագետների հանդիպում է տեղի ունեցել»։ Ըստ երեւույթին, Մոսկվան փորձում է Թբիլիսիին ներգրավել «կովկասյան պլատֆորմի» քննարկումներին, եւ Իրանը ոչ միայն այդ մասին տեղեկացված է, այլեւ, գուցե, իր հերթին Վրաստանի ուղղությամբ կարող է ջանքեր գործադրել։ Բաց է մնում Ադրբեջանի հարցը։ Արդեն երրորդ ամիսն է՝ Բաքուն Թեհրանի հասցեին կոշտ հայտարարություններ է անում, ինչին իրանական կողմը հակադարձում է, բայց միաժամանակ խստորեն պահպանում դիվանագիտական պատշաճությունը։

Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Մեծ է հավանականությունը, որ այդ ընթացքում Ռուսաստանը փորձելու է հարթել իրանա-ադրբեջանական լարվածությունը։ Մոսկվան շահագրգռված է դրանում եւ կողմերի հետ ունենալով բարեկամական հարաբերություններ՝ կարող է նպաստել, որպեսզի Բաքուն եւ Թեհրանը «կովկասյան պլատֆորմի» շրջանակներում մերձեցնեն մոտեցումները։

Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներ է այցելել ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռիքերը։ Ֆորմալ առումով նա հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ։ Փաստացի, ինչպես հայտնի է դառնում ամերիկյան մամուլ «սպրդած արտահոսքերից»՝ Ռիքերը «նախապատրաստում է պետքարտուղար Բլինքենի հարավ-կովկասյան շրջայցը»։ Ներկա փուլում «կովկասյան դրաման ծավալվում է» բանակցային երկու՝ մոսկովյան եւ բրյուսելյան հարթակներում։ ԱՄՆ-ը ներկայացված չէ, եւ Վաշինգտոնը չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարող անմասն մնալ Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի ձեւավորմանը։

Ուրվագծվում է հեռանկար, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստիպված կլինեն ընտրություն կատարել միջազգային երկու՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախաձեռնած «պլատֆորմի» միջեւ։ Բաքվի համար, ըստ երեւույթին, նախընտրելի է «3+3»-ը, քանի որ այնտեղ առանցքային ներկայություն կունենա նաեւ Թուրքիան, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, չնայած երբեմն-երբեմն փոխանակվող «սիրալիրություններին», այնուամենայնիվ, դաշնակցային են։

Առաջարկությունների ի՞նչ «փաթեթ» է նախապատրաստում Վաշինգտոնը՝ վստահելի տեղեկություն չկա։ Regnum-ը, հղելով ամերիկյան մամուլի որոշ հրապարակումների, գտնում է, որ Պետական դեպարտամենտը «արխիվներից պահանջել եւ ստացել է գեներալ Հարբորդի «Զեկուցագիրը», որ կազմվել է ամերիկյան զինվորական առաքելության՝ 1919թ.-ին Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կատարված ուսումնասիրությունների հիման վրա»։ Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, «մանդատային կառավարման» գաղափարին, որ առաջարկել էր գեներալ Հարբորդը։

Վերջերս ԱՄՆ Սենատում կայացել են հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման հարցերով քննարկումներ։ Դրանց մասնակցել է նաեւ Ֆիլիպ Ռիքերը։ Ամերիկյան օրենսդիրների նախաձեռնությունը հաջորդել է Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւին։ Ֆրանսիայի նախագահի ԱՄՆ այցի օրը համանման բանաձեւ է ընդունել նաեւ ֆրանսիական Պառլամենտի ստորին պալատը՝ Ազգային ժողովը։ Հարավային Կովկասի ուղղությամբ, այսպիսով, դիվանագիտական «խաղը» բարդանում է։ Զուգահեռաբար աճում է ապակայունացման վտանգը։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ