[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ ՀԵՏ­ՔԱՅԼ ՉԻ ԿԱ­ՐՈՂ ԼԻ­ՆԵԼ

Հետպատերազմյան երկրորդ տարվա ավարտին դարձյալ արձանագրում ենք, որ Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է գոյատևել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար ու հոգեբանական ագրեսիայի պայմաններում։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում ռազմական շանտաժով ու ճնշումներով Ադրբեջանը շարունակում է արցախյան տարածքների օկուպացիան՝ նպատակ ունենալով բոլոր միջոցներով բավարարել իր քաղաքական նկրտումները։ 

Գլո­բալ ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին մար­տահ­րա­վեր­նե­րի պայ­ման­նե­րում Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի միաս­նա­կան ծրագ­րե­րին ու ռազ­մա­վա­րու­թյա­նը հա­կադ­րում է իր ե­րես­նա­մյա ան­կա­խու­թյու­նից չհ­րա­ժար­վե­լու ան­սա­սան քա­ղա­քա­կան կամ­քը։ Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան չկար­գա­վոր­վա­ծու­թյան գլ­խա­վոր պատ­ճա­ռը պաշ­տո­նա­կան Բաք­վի ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան դիր­քո­րո­շումն է, 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան բո­լոր կե­տե­րի ան­տե­սու­մը։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը, հա­կա­ռակ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի, հայ­կա­կան կող­մի առջև դնում է նաև «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բաց­ման պա­հանջ։ Բաք­վում այն ան­վա­նում են «Թու­րա­նա­կան մի­ջանցք», որն Ադր­բե­ջա­նին ցա­մա­քա­յին ճա­նա­պար­հով Նա­խիջևա­նի մի­ջո­ցով պետք է կա­պի թյուր­քա­կան աշ­խար­հի հետ։
Ար­ցա­խի փխ­րուն խա­ղա­ղու­թյու­նը շա­րու­նա­կում է պահ­պա­նել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մը, ո­րի ա­ռա­քե­լու­թյանն ա­մեն կերպ խո­չըն­դո­տող Բա­քուն ոչ միայն չի հաս­տա­տում նրա ման­դա­տը, այլև ձեռ­նար­կում է քայ­լեր՝ ուղղ­ված այդ ա­ռա­քե­լու­թյան վար­կա­բեկ­մանն ու տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղ­մա­նը։ Վեր­ջին ժա­մա­նակ­ներս էլ ադր­բե­ջա­նա­կան կողմն ա­վե­լի հա­ճա­խա­կի է մե­ղադ­րում խա­ղա­ղա­պահ­նե­րին՝ պն­դե­լով, թե նրանք Լա­չի­նի մի­ջանց­քով մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան ան­վան տակ սպա­ռա­զի­նու­թյուն են տե­ղա­փո­խում։
Անց­նող տա­րում Ադր­բե­ջա­նի կող­մից ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վեր­սկ­սում ար­ձա­նագ­րե­ցինք մարտ ամ­սին։ Մինչ այդ, հա­կա­ռա­կոր­դը մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով դի­մեց սադ­րանք­նե­րի, այ­նու­հետև պայ­թեց­րեց Հա­յաս­տա­նից Ար­ցախ մտ­նող գա­զա­տա­րը, ին­չին հետևեց գա­զա­մա­տա­կա­րար­ման խա­փա­նու­մը, ո­րը տևեց մոտ ե­րեք շա­բաթ։ Մար­տի 24-ին Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը ներ­խու­ժե­ցին ԱՀ-ում ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տի՝ հս­կո­ղու­թյան տակ վերց­նե­լով Աս­կե­րա­նի շր­ջա­նի Փա­ռուխ գյուղն ու հա­րա­կից դիր­քե­րը։ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի դեմ կի­րառ­վե­ցին տար­բեր տրա­մա­չա­փի հրաձ­գա­յին զի­նա­տե­սակ­ներ և հար­վա­ծա­յին ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր։ Հա­կա­ռա­կոր­դին հա­ջող­վեց ա­ռաջ շարժ­վել Քա­րագ­լուխ բար­ձուն­քի տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով։ Արևե­լյան սահ­մա­նա­գո­տում ա­նօ­դա­չու­նե­րի հար­վա­ծից զոհ­վեց ՊԲ ե­րեք պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող, ու­նե­ցանք մեկ տաս­նյա­կից ա­վե­լի վի­րա­վոր­ներ։
Ս.թ. օ­գոս­տո­սի 1-ին Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ դի­մեց ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հյու­սի­սա­յին, հյու­սիս-արևմտյան սահ­մա­նա­գո­տու մի շարք հատ­ված­նե­րում հա­տեց շփ­ման գի­ծը։ Մոսկ­վան Բաք­վին մե­սիջ հղեց առ այն, որ պա­տե­րազ­մից հե­տո ստեղծ­ված ստա­տուս քվոն պետք է պահ­պան­վի։ Եր­կու օր անց հա­կա­ռա­կոր­դը ՊԲ դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ կի­րա­ռեց նռ­նա­կա­նե­տեր և ԱԹՍ-ներ, ին­չի հետևան­քով զոհ­վեց եր­կու պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող, 19 հո­գի ստա­ցավ տար­բեր աս­տի­ճա­նի վի­րա­վո­րում։ Բաք­վի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նոր ա­լի­քի ետևում Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի միջև երթևե­կու­թյու­նը Լա­չի­նի մի­ջանց­քի փո­խա­րեն այլ եր­թու­ղով կազ­մա­կեր­պե­լու և մի­ջանց­քին հա­րա­կից ո­րոշ բնա­կա­վայ­րե­րի հան­ձն­ման պա­հանջն էր։ Պաշ­տո­նա­կան Երևանն այդ պա­հան­ջը ոչ լե­գի­տիմ ո­րա­կեց, քա­նի որ, ըստ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան, Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նեց­մամբ ա­ռա­ջի­կա ե­րեք տար­վա ըն­թաց­քում պետք է ո­րոշ­վի ՀՀ-ի հետ Ար­ցա­խի կապն ա­պա­հո­վող Լա­չի­նի մի­ջանց­քով երթևե­կու­թյան նոր եր­թու­ղու կա­ռուց­ման պլա­նը։ Չնա­յած հա­մա­ձայ­նեց­ված պլան չի ե­ղել, այ­դուա­մե­նայ­նիվ, Ադր­բե­ջա­նին հա­ջող­վեց ռազ­մա­կան շան­տա­ժի ճա­նա­պար­հով հաս­նել նոր եր­թու­ղու բաց­մա­նը։ Նման զար­գա­ցում­նե­րի պատ­ճա­ռով հնա­րա­վոր չե­ղավ հայ­կա­կան պա­հել Բեր­ձո­րը, Ա­ղավ­նոն ու Ներ­քին Սու­սը։

Անց­նող տա­րում Ռու­սաս­տա­նի և Եվ­րո­պա­կան խոր­հր­դի նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ կազ­մա­կերպ­վե­ցին Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում­ներ Մոսկ­վա­յում, Բրյու­սե­լում, Պրա­հա­յում ու Սո­չիում։ Քն­նար­կում­ներն ըն­թա­ցան Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև սահ­մա­նա­զա­տում ի­րա­կա­նաց­նե­լու, խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման, զու­գա­հեռ նաև՝ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման շուրջ։ Այդ քն­նար­կում­նե­րի ֆո­նին մեծ հն­չե­ղու­թյուն ստա­ցավ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը, ո­րը բա­ցա­հայ­տեց նաև հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի հա­կա­սա­կան ու ի­րա­րա­մերժ դիր­քո­րո­շում­նե­րը։ Բո­լոր մո­տե­ցում­նե­րում էլ, դժ­բախ­տա­բար, բա­ցա­կա­յում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ճա­նաչ­ման պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։ ՀՀ վար­չա­պե­տի կող­մից ա­ռաջ քաշ­ված թե­զը՝ ի­ջեց­նել նշա­ձողն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցում՝ այդ­կերպ ա­պա­հո­վե­լով մի­ջազ­գա­յին մեծ կոն­սո­լի­դա­ցիա Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շուրջ, հա­րու­ցեց Ար­ցա­խի ժո­ղովր­դի դժ­գո­հու­թյու­նը։ ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի ապ­րի­լի 14-ի հայ­տա­րա­րու­թյու­նում ընդ­գծ­վեց, որ ԱՀ ներ­կա­յիս ի­րա­վաքա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կը ձևա­վոր­վել է հա­մա­ժո­ղովր­դա­կան կամ­քի ար­տա­հայ­տու­թյամբ՝ ե­րեք հան­րաք­վե­նե­րի, դրանց ար­դյուն­քում ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյան ազ­դե­ցու­թյամբ և հա­յու­թյան բո­լոր հատ­ված­նե­րի միջև հաս­տատ­ված հա­մազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյամբ։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ոչ մի իշ­խա­նու­թյուն ի­րա­վունք չու­նի ի­ջեց­նել մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի բա­նակ­ցա­յին նշա­ձո­ղը։ ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վը, դի­մե­լով Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նին, հոր­դո­րեց չշեղ­վել ՀՀ Գե­րա­գույն խոր­հր­դի հու­լի­սի 8-ի ո­րոշ­ման ու­ղեգ­ծից, այն է՝ ԳԽ-ն ո­րո­շում է ՀՀ-ի հա­մար ա­նըն­դու­նե­լի հա­մա­րել մի­ջազ­գա­յին կամ ներ­պե­տա­կան ցան­կա­ցած փաս­տա­թուղթ, որ­տեղ ԼՂՀ-ն նշ­ված կլի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում։ Նույն­պի­սի շեշ­տադ­րում կա նաև Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի հոկ­տեմ­բե­րի 30-ի հայ­տա­րա­րու­թյու­նում՝ ա­նըն­դու­նե­լի հա­մա­րել ցան­կա­ցած փաս­տա­թուղթ, որ­տեղ ինք­նիշ­խան ԱՀ գո­յու­թյու­նը կաս­կա­ծի տակ կդր­վի։ Խոսքն Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նիս­տի և դրան զու­գա­հեռ՝ Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում կա­յա­ցած բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վա­քի մա­սին է՝ նվիր­ված Ար­ցա­խի ար­ժա­նա­պա­տիվ ու անվ­տանգ ա­պա­գա­յին։
Տար­վա ա­վար­տին ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րը թևա­կո­խում են նոր փուլ։ «Բնա­պահ­պա­նու­թյան» քո­ղի տակ պաշ­տո­նա­կան Բա­քուն ա­ռաջ է քա­շում քա­ղա­քա­կան պա­հանջ­ներ և փակ պա­հում Ար­ցախն ար­տա­քին աշ­խար­հին ու Հա­յաս­տա­նին կա­պող միակ ճա­նա­պար­հը՝ Լա­չի­նի մի­ջանց­քը։ Հու­մա­նի­տար ճգ­նա­ժամ ստեղ­ծող կեղծ բնա­պահ­պան­ներն ի­րա­կա­նում Ա­լիևնե­րի հո­վա­նա­վո­րու­թյու­նը վա­յե­լող ան­ձինք են, ո­րոնք ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­կար­գում են Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ։
Բո­լոր տե­սա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին ար­ժա­նա­պատ­վո­րեն դի­մա­կա­յե­լու ար­ցախ­ցու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մոտ հս­տակ հա­մոզ­մունք պետք է ձևա­վո­րի առ այն, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի գո­յատևման, ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­վե­լու միակ ճա­նա­պարհն ան­կա­խու­թյունն է։ Դա կար­միր գիծ է, բա­ցա­ռիկ ար­ժեք յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու հա­մար, ո­րից հետ­քայլ չի կա­րող լի­նել։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ