Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՒՄ Է ՆՈՐ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

280213_Sumgait_3_Info.jpg25 տարի առաջ ադրբեջանական  Սումգայիթ քաղաքում, որը կրում էր  ՙԲարեկամության  օրրան՚ անունը փետրվարի 26-29-ը  կատարվեցին արյունոտ  իրադարձություններ,  որը, ամենայն  իրավամբ, ցեղասպանություն  էր. ազերիական գազազած  խաժումուժի վայրագ բնազդներին զոհ գնացին  հարյուրավոր  հայեր, ովքեր կառուցել են  այդ քաղաքը։ 
18 հազար հայ բնակիչներ բռնագաղթեցին, ցրվեցին աշխարհով մեկ՝  իրենց հոգում տանելով դաժան  հիշողություններ. բռնություն, ջարդ, խոշտանգումներ, սպանդ,  այս ամենը  կատարվեց նրա համար,  որ իրենք հայ էին, և ամբողջ  հայությունն այդ օրը  նշում է  որպես հիշատակի  տուրք  Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին, և բարձրացնում է իր բողոքի ձայնը՝  լսելի դարձնելու միջազգային  հանրությանը և պետական  կառույցներին,  որպեսզի գնահատական տրվի Սումգայիթին՝ ցեղասպանությունները  կանխելու նպատակով։ Քանզի անպատժելիությունը  ծնում է նոր  ոճրագործություններ։ 
Փետրվարի  28-ին առավոտից դեպի Ստեփանակերտի  Հուշահամալիր ձգվեցին մարդկային  բազմության  հոծ խմբեր՝ հարգելու  Սումգայիթի  զոհերի հիշատակը, ապրողներին կոչելու  սթափություն ու միասնություն։ Սումգայիթը հիշողություն չէ, այլ՝ իրականություն. այս են վկայում  կարգախոսներն  ու  ցուցապաստառները՝  ՙԿովկասցին քնածին չի սպանում։ Ազերիներ, փնտրեք ձեր արմատները՚, ՙՄարաղան  Սումգայիթի շարունակությունն  է՚, ՙպահանջատեր ենք՚, ՙՍումգայիթի  Նյուրնբերգը  դեռ առջևում է՚,  ՙՈճրագործությունները  դեռ  անպատիժ են՚...
Ժամը 11-ին Հուշահամալիր  այցելեց Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ղեկավարությունը,  ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանը, վարչապետ Արա  Հարությունյանը, Արցախի  հոգևոր թեմի առաջնորդ  պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ  պատգամավորներ, կառավարության անդամներ, այլ պաշտոնատար անձինք։  Սումգայիթի զոհերի  հիշատակը  հավերժացնող  հուշաքարին  ծաղկեպսակներ դրվեցին  ԼՂՀ իշխանությունների, տարբեր  գերատեսչությունների և այլ  կազմակերպությունների  կողմից։ Հայ  Առաքելական  եկեղեցու քահանաների  կողմից՝  Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի  գլխավորությամբ կատարվեց  հոգեհանգստի և  ոգեկոչման  արարողություն. ՙ25 տարի առաջ,  երբ սկսվեց Ղարաբաղյան Շարժումը, մեր  խաղաղ  ցույցերին  և հանրահավաքներին  Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթի  ոճրագործությամբ,- իր խոսքում ասաց Պարգև  Սրբազանը։- Ոճրագործներն  անպատիժ մնացին, որը  շարունակվեց  Բաքվում, Մինգեչաուրում, այն  բնակավայրերում, ուր  հոծ  հայկական բնակչություն կար։ Սումգայիթը  շարունակվեց Բուդապեշտում։ Մենք եկել ենք ոչ միայն ոգեկոչելու, այլև  ուխտելու, որ  պիտի արթուն ու զգոն մնանք, որը  պատգամում է Աստվածաշունչը։ Մենք  պահանջատեր ենք, մեր գործն արդար է և պիտի  տանենք մինչև վերջ։  Աստված  զոհվածների  հոգին լուսավորի, մեզ էլ  խիզախություն  տա՝  կառուցելու մեր երկիրը, որը  կլինի  լավագույն ոգեկոչումը անմեղ  նահատակների՚։ 
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան.- Երևի թե այսօրը նույնպես պետք է փնտրել 25 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ակունքներում. 1988¬ից հետո մեր պայքարի հանդեպ լուրջ սպառնալիքը տեղի ունեցավ Սումգայիթում, և դրա անպատժելիությունն է այսօր թողնում, որ Ադրբեջանը շարունակի նույն քաղաքականությունը։ Անպարտելիությունը, չդատապարտելը և ընդհանրապես այդ իրադարձություններին գնահատական չտալն այն պատճառներն են, որ այսօր թե՜ Ադրբեջանում, թե՜ աշխարհի այլ կետերում ծնում են նոր ցեղասպանությունների օրինակներ և փորձեր, նոր հանցագործություններ։ Սումգայիթից հետո մենք նույն Ադրբեջանում, խորհրդային իշխանության տարիներին, տեսանք Բաքվի, Գանձակի հայերի հանդեպ նույն վայրագությունները, որի հիմքում ազգային խտրականությունն էր։ Իսկ թե՜ միջազգային իրավունքը, թե՜ բարոյական չափանիշները մերժում են նման կարգի իրողությունները։ Ադրբեջանի գործողությունները հենց անպատժելիության հիմքով, որ շարունակվեցին հետխորհրդային ժամանակներում ևս, գուցե թե նաև պարտադրեց պատերազմը ԼՂ¬ի հայությանը։ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։ Հետևաբար, մենք 25 տարի հետո, և այսուհետ շարունակելու ենք հետապնդել, պահանջատեր լինել, նաև միջազգային  հանրությունը և կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այն  իրադարձությունների վրա, որ տեղի են ունեցել Սումգայիթում, և որոնց գնահատականը վաղ թե ուշ պետք է տրվի։ Ադրբեջանի կողմից մշտապես եղել են քայլեր, որ միայն ցեղասպանություն կարելի է որակել։ Դա  կատարվել է պետական մակարդակով, որից էլ այսօր ձևավորվում են մեր բանակցային տրամադրությունները։ Սումգայիթը փշրեց 70-ամյա ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությունը, որը, իհարկե, արհեստականորեն էր մտցված։ Նաև Սումգայիթն ակնհայտորեն ցույց տվեց, թե իրականում ինչպիսի ազգային փոփոխությունների հետ գործ ունենք մեր տարածաշրջանում։ Այն ծանր ու տխուր փորձություն էր, որ ազդեց մեր ազգային¬ազատագրական պայքարի  առաջին փուլի վրա՝ որպես սթափության և զգոնության առաջին ազդանշան, որը ցույց տվեց, որ մենք գործ ունենք շատ բիրտ հակառակորդի հետ։ Եվ երևի թե Սումգայիթից հետո մեր ազատագրական շարժման  այդ հատվածի մեջ երևաց պայքարի նոր ձևեր ունենալու խնդիր։ Այսօր էլ, երբ աշխարհում տարբեր կերպ նշվում է Սումգայիթը՝ այս մտադրությունն է՝ դատապարտել, քաղաքական գնահատական տալ, և, ես կարծում եմ, որ մենք միայն ազգային խնդիր չենք լուծում։
Սումգայիթի իրադարձությունները բացահայտ կերպով ցույց տվեցին կողմերի իրար հակառակ տրամադրությունները, մի կողմից խաղաղ ցույցեր, մյուս կողմից՝ պետականորեն իրականացվող վայրագություն։ Ամեն դեպքում, թեև Սումգայիթը, թե՜ մեզ պարտադրված պատերազմը և այս ամենի հետևանքում Ադրբեջանին՝ միջազգային հանրության կողմից գնահատական չտալը,  բերում է նրան, որ 21-րդ դարում դրանք շարունակվում են, որը կարող են լինել Փարիզում ցինիկ արտահայտություններ, Բուդապեշտում քնած հային սպանելը։ Հետևաբար այն, ինչ ասում ենք այսօր,  25 տարի հետո, երևի թե միայն մեր ազգային նկրտումների բնավորության համար չէ, այն ավելի շատ այսօր քաղաքական մշակույթի ձևավորման և այն արժեքները պահպանելու համար է, որոնք այսօր քարոզվում են նույն Եվրոպայում։ 
Ալբերտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, թոշակառու.- Մենք գրեթե մի շաբաթ առաջ տոնեցինք Ղարաբաղյան շարժման 25-ամյակը, այսօր էլ եկել ենք հարգելու 25 տարի առաջ սումգայիթյան ցեղասպանությանը զոհ գնացած հարյուրավոր անմեղների հիշատակը։ Սումգայիթի ցեղասպանության արմատները շատ խորն են, մեր պատմական հիշողությունից այդ ձեռագիրը հայտնի է։ Խորհրդային տարիներին ինչ¬որ չափով մոռացության էինք մատնել, բայց ազերիները չէին զլանում մեզ հիշեցնել. 1965-70-ականներին 9-ամյա երեխայի՝ Նելսոն Մովսիսյանի՝ դպրոցի ազերի տնօրենի կողմից դաժան սպանությունը, Ստեփանակերտում տեղի ունեցած անարդար դատավարությունը, զանգվածային ցասման ալիքը և հետևանքները դեռ թարմ են մեր հիշողության մեջ։ Զոքանչիս քույրը պատմել է, թե Սումգայիթում ինչ դաժանությամբ են սպանել Խորեն և Ժենյա Օհանյանների 18¬19 տարեկան աղջկան՝ Արեգային։ 
Հիշենք, որ չխաբվենք։ Հիշենք ու համախմբվենք։ Չարենցը ասել է. ՙՈվ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավական ուժի մեջ է՚։ Իսկ մենք միայն օրհասական պահերին ենք համախմբվում։ Մեր հիշողությունը, Սումգայիթը մեզ կոչում է զգոնության և միշտ արթուն լինելու, քանզի դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու։  
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ