[ARM]     [RUS]     [ENG]

Ֆրանսիական «Le Monde»-ն անդրադարձել է ադրբեջանցիների մասնակցությամբ խորհրդարանի միջադեպին

Ֆրանսիական «Le Monde»-ն անդրադարձել է ադրբեջանցիների մասնակցությամբ խորհրդարանի միջադեպինՖրանսիական «Le Monde» պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարնում Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ  ադրբեջանացիների  հրահրած միջադեպին.

«Le Monde»-ը  նշում է, որ Սումգայիթում հայերի ջարդերի զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ դահլիճ են մտել երկու ադրբեջանցիներ եւ հայտարարել, թե ցանկանում են հիշել մեկ այլ կոտորած, որը, նրանց խոսոքվ, իրականացվել է հայերի կողմից  Խոջալում 1992 թ-ին:

Պարբերականը գրում է, որ համաձայն Ադրբեջանական դեսպանության,  հայ ակտիվիստները «ծեծի են ենթարկել երկու ադրբեջանցիների»:

«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը հետո գնացել է միջադեպի վայր եւ պանաջել, որպեսզի «ագրեսորները» հայտնաբերվեն եւ «առաջիկայում ենթարկվեն պատասխանատվության»,-հաղորդում է  դեսպանատունը: Իր հերթին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը, նշելով, որ հետաքրքիր էր դեսպանի հայտնվելը միջադեպից մի քանի րոպե անց,  դատապարտել  է ադրբեջանցիների կողմից «անընդունելի սադրանքը», գրում է թերթը:

 «Le Monde»-ը նշում է, որ ճիշտ նույն կերպ էլ Բուշ դյու Ռոնից ընտրված պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն  իր հայտարարության մեջ նշել էր, որ Ազգային ժողովում կազմակերպված միջոցառումը, «որը առիթ էր խորհրդածության համար,  դարձավ ադրբեջանական հերթական սադրանքի վայր»:

Սակայն կենտրոնամետ սենատոր Նատալի Գուլեն, ով դեմ էր այդ օրենքին, Սենատի նիստում բողոք է հայտնել ադրբեջանցիներին «ծեծի ենթարկելու» համար: «Անթույլատրելի է, որ նման գործողություններ կարող են լինել խորհրդարանի շենքում»,-վրդովմունքով նշել  է նա հայտարարությունում, որը ստորեգրել են եւս վեց պատգամավորներ: