[ARM]     [RUS]     [ENG]

Իվան Սուխով. հայկական օդանավերը խփելու Ադրբեջանի որոշումը կհանգեցնի նրա միջազգային մեկուսացմանը

Իվան Սուխով. հայկական օդանավերը խփելու Ադրբեջանի որոշումը կհանգեցնի նրա միջազգային մեկուսացմանըԵթե Ադրբեջանը որոշի խփել հայկական օդանավերը, կհայտնվի մասնակի միջազգային մեկուսացման մեջ: Այդ մասին «Vesti.Az»-ին ասել է պատմական գիտությունների թեկնածու, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ Իվան Սուխովը:

«Եթե Ադրբեջանն անգամ մեկ օդանավ խփի, դա կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության անհապաղ սրման, որտեղ Ռուսաստանը, հնարավոր է, բացահայտ չի օգնի Հայաստանին, բայց  հաստատ չի աջակցի ադրբեջանական կողմին: Չի բացառվում անգամ, որ  Ռուսաստանը մարտական գործողություններ կիրականացնի Ադրբեջանի հյուսիսում, դա, օրինակ, հիմնավորելով Դաղստան ադրբեջանցի ահաբեկիչների ներթափանցումով»,-նշել է Սուխովը:

Ի. Սուխովը նաեւ պատասխանել է հարցին, թե կարող է արդյոք Արեւմուտքը երաշխավորել Ադրբեջանին իր հողերի վերադարձը, եթե վերջինս որոշի աջակցել Արեւմուտքին Իրանի դեմ պատերազմում: «Իրանի դեմ պատերազմը հարցական է, սակայն ակնհայտ է, որ եթե նման պատերազմ սկսվի, այն աղետալի կերպով կապակայունացնի Հարավային Կովկասում իրավիճակը:  Արեւմուտքը հազիվ թե ունակ լինի երաշխավորել Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերադարձը, քանի որ իր շահերն ունի Հայաստանում: Տեսականորեն տարածքների վերադարձման երաշխավոր կարող էր լինել Թուրքիան, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը չէին ցանկանա առանց այդ ել ուժեղացող Թուրքիայի  չափից շատ աճը: Վախենամ, որ Արեւմուտքին աջակցելու դեպքում, Ադրբեջանը հայտնվի կոլապսի սպառնալիքի տակ»,-նշել է Սուխովը:

- See more at: http://news.am/arm/news/142454.html#sthash.vQdryEsX.dpuf