Ռուսաստանյան քաղաքական գործիչները, առաջ քաշելով ՙդարավոր եղբայրության՚ մասին ՙբաժակաճառերի ու խնջույքների դիվանագիտությունը՚, երկար ժամանակ անտեսել են ռուս- հայկական հարաբերություններում առկա խնդիրները, ՙForbes՚ հանդեսի ռուսական տարբերակի էջերում գրում է ռուսաստանյան քաղաքագետ Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ` ՙՈղբերգություն Գյումրիում. ի՞նչ պետք է անի Ռուսաստանը` Հայաստանը չկորցնելու համար՚ վերտառությամբ հոդվածում։
ՙԵս ավելի վաղ հնարավորություն եմ ունեցել Արցախ գալ, բայց դա պետք է լիներ մեկօրյա այց, դրա համար էլ չեկա, քանի որ ցանկանում էի ավելի երկար ժամանակով այստեղ լինել եւ ժողովրդին ու իրավիճակին ավելի լավ ծանոթանալ՚. Արցախ գալու առաջին օրը հայտարարել է հայտնի հրեա ցեղասպանագետ Յաիր Աուրոնը:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնն անցել է 83-ամյա բեղուն ճանապարհ, ունեցել է որոնումների, ինքնահաստատման, կայացման ու հախուռն վերելքի տարիներ, եղել են ստեղծագործական թռիչքներ ու նաև` անկումային փուլեր։
Արցախում առաջին անգամ փետրվարի 21-22-ը Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի պատանիների և աղջիկների միջև կազմակերպվեց բասկետբոլի բաց առաջնություն՝ 3x3 խաղի կանոններով։ Այն նվիրված էր Հայրենյաց պաշտպանի օրվան։
ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին Արցախի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է պատանիների և աղջիկների շախմատի հանրապետական առաջնությունը։