Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Friday, 19 June 2015

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի համար հունիսը փորձությունների ամիս է. հաշվետու համերգներ, փոխադրական և ավարտական քննություններ, քննարկումներ, շրջանավարտների ընդունելություն, մի խոսքով, միջոցառումների շարք, որ կոչված է այս կամ այն ձևաչափի մեջ ամփոփել ուսումնական տարին և նախագծել հաջորդ տարվա անելիքները:

ԼՂՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած ՙԺողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում՚ զեկույցում եւ դրան կից բանաձեւի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձեւակերպումների հետ։

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հանրապետությունում շարունակվում է հացահատկի բերքահավաքը: Ինչպես արդեն տեղեկացրել  ենք, աշխատանքների ընթացքի մասին վերջին տվյալները գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները եւ շրջվարչակազմերի ղեկավարները նախագահ Բակո Սահակյանին են ներկայացրել  հունիսի 15-ին Հադրութի շրջանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: 

ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԿԱՏՎՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Մոնիթորինգի հանձնաժողովը՝  ծախու, կաշառակեր գործիչների ազդեցության ներքո
Եվրոպան երկատված է, եվրոպական արժեքները՝ վտանգված. քաղաքական նման գնահատականը վերջին ժամանակներս խիստ բնութագրական է դարձել ժողովրդավարության օրրան համարվող Եվրոպայի համար։ 

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության ՛՛Հանրապետական բժշկական կենտրոն՛՛ փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգեւատրվել է ՛՛Վաչագան Բարեպաշտ՛՛ մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության ՛՛Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՛՛  պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանը`՞Երախտագիտություն՞ մեդալով: 

Հսկողական ստուգումներ

Hskoxakan_Stugumner_19.06.15.jpgՀունիսի 15-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:
Subscribe to this RSS feed