[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018

ԻՆՔՆ ԻՐ ՆԵՐԱՇԽԱՐՀԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի միջոցառումը դեկտեմբերի 11-ին ՙԱրմատներ՚ կենսակենտրոնում երիտասարդական լսարան էր հավաքել. մեծ էր հետաքրքրությունը երիտասարդ գրող, արձակագիր Արամ Ավետիսի և նրա առաջին ՙԿույր կետադրություն՚ գրքի հանդեպ։

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ավարտին է մոտենում 2018 թվականը, և տարբեր ոլորտներում ի մի են բերվում տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները։ Թե ինչպիսին էր գյուղատնտեսական  տարին Ասկերանի շրջանի համար՝ փորձեցինք պարզել շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ ՂՈՒԼՅԱՆԻՑ։-Պարոն Ղուլյան, ինչպիսի՞ն էր 2018-ը` որպես գյուղատնտեսական տարի։

ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՈՒՐԸ ԴԱՇՈՒՇԵՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԵՐԱԶԱՆՔ ՉԷ

Վերջին տարիներին Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջուր օրական ստանում էին լավագույն դեպքում մեկ ժամ։ Հնամաշ ներքին ցանցում մեծ էին ջրի կորուստները, իսկ հնարավորությունները` ջրամատակարարման համակարգը փոխարինելու նորով, բացակայում էին։

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԿՈՒՆՔԻ ԵՎՍ ՄԵԿ ԱԶՆՎԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾ

Արցախը ներկա է աշխարհի չորս ծագերում` իր հին ու նոր պատմությամբ, անկորնչելի ազատատենչությամբ, իր զարմանահրաշ մշակույթով, իր ազնվական զավակներով, ովքեր արցախցի լինելը համարել են աստվածապարգև տիտղոս և ամենուր ձգտել այն կրել պատվով` իրենց արմատի ոգեղենությամբ ու բազմաշնորհությամբ:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Փարիզի ՙՆազարբեկ՚ երիտասարդական միության արցախյան առաքելությունն սկիզբ է առել դեռևս ապրիլյան քառօրյա պատերազմի օրերից, երբ կազմակերպության ջանքերով Ֆրանսիայում կազմակեպվեց դրամահավաք՝ ի աջակցություն Արցախի։

ՙԱՆԿԱԽ ՄԵԶԵՆ, ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍՎԱՎ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ՝ ԺԱԺՔԵՆ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ՚...

Վերջերս տեղի ունեցավ արմատներով գյումրեցի արձակագիր Լիլիթ Մկրտչյանի ՙ10950 օր. Ժաժք՚ գրքի արցախյան շնորհանդեսը։ Գրքի վերնագիրը խորհրդանշում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին հաջորդած 30 տարիները։ Հատկանշական է, որ  երեսուն տարին  նույն՝ 10950  օրն է։

ԱՀ Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Subscribe to this RSS feed