[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 03 Դեկտեմբերի 2018

ԱՎԱՐՏԻՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՙԲՅՈՒՋԵ-2019՚ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին  Վարդգես Ուլուբաբյանն ու Արամ Գրիգորյանը։

ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը։

ՀՆԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՈՃԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԵՏՔ

Ադրբեջանում Ալիևների կլանի երկարամյա տիրապետությունը, որի արդյունքը քաղաքական մրցակցության միջավայրի չեզոքացումն էր, միջազգային հանրությանն, ի վերջո, հասկանալ տվեց, որ իշխանության զավթումն այստեղ ինքնանպատակ չէր, ուրեմն և կարիք չկա այս ընտանիքից ակնկալել երկրի ժողովրդավարացմանն ուղղված քայլեր։

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Ադրբեջանի գործողությունները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը։

ՙՄԱՔՈՒՐ ՏԱՐԱԾՔԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՔՈՒՐ ՄՇԱԿՈՒՅԹ...՚

Վերջերս Արցախում էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ  գիտաշխատող, Հրատարակչական գործի գործակալության հրատարակչական բաժնի պետ Արմեն Ավանեսյանը։

ԱՆԿԱԽ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

International Alert միջազգային կազմակերպության կողմից վերջին երկու տարիներին իրականացված վերլուծական ուսումնասիրությունն օրերս ՙԽաղաղության տեսլական. ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն՚ թեմայով ներկայացվեց Ստեփանակերտի ՙԵվրոպա՚ հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում։

ԱՐՎԵՍՏԻ ՇԱՎԻՂՆԵՐՈՎ

Ստեփանակերտի պատկերասրահը գործում է 1982 թվականից։ Ղարաբաղյան պատերազմով պայմանավորված՝ 1992 թվականին դադարեց պատկերասրահի գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո միայն՝  2001 թվականին, պատկերասրահը վերսկսեց իր գործունեությունը Ստեփանակերտի քաղաքապետարանի դահլիճում՝ 1-ին հարկում։

Subscribe to this RSS feed