[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ԱՐՑԱԽՆ ՈՒՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիսի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հյուրընկալել է ֆրանսիացի լրագրող Պատրիկ Բոիտետին, ով Արցախի մասին հոդված է պատրաստում` ընդգրկելով տարբեր բնագավառներ։

Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին մայրաքաղաքում եւ մի շարք շրջաններում ուժեղ քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներին:

ԿԱՐԿՈՒՏԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ԵՎՍ ՉԽՆԱՅԵՑ Վնասի չափերը ճշտվում են

Հունիսի 17-ին տեղացած կարկուտի թիրախում հիմնականում մայրաքաղաքն է հայտնվել։ Աննախադեպ անձրևի, հզոր քամու և կարկտի հետևանքով Ստեփանակերտում վնասվել են շենքերի տանիքներ և տներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել էլեկտրալարեր։ Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տուժածներ չկան։ 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունիսի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են վերջին օրերին հանրապետությունում բնական աղետների (կարկուտ, սելավներ, ուժեղ քամի) պատճառած վնասները և դրանց բացասական հետևանքները մեղմացնելու վերաբերյալ հարցեր։

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐԸ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է

Ուրախ եմ, որ Արցախյան շարժման 30-ամյակի տոնակատարության սկիզբը դրվեց 2018¬ի փետրվարի 13-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ` ի հիշատակ 1988թ. փետրվարի 13-ի առաջին պատմական հանրահավաքի։ Ճիշտն ասած,  սպասում էի,  որ դրանից առաջ՝  փետրվարի 12-ին, կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի նախկին շենքի դահլիճ կհավաքվեին 30 տարի առաջ այդտեղ կազմակերպված ակտիվի, փետրվարի 20-ին էլ ժողպատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ողջ մնացած մասնակիցները, որոնց ամրակուռ կամքով ծնվել է  ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական որոշումը: 

ՙՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ՚

Արցախում առաջին հայ փախստականների հայտնվելու պահից անցել է ավելի քան 30 տարի։ Համաձայնեք` ոչ փոքր ժամկետ, բայց խնդիրները, որոնք հուզում էին մեր հայրենակիցներին այն ժամանակ, արդիական են նաև այսօր։

Subscribe to this RSS feed