Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով օրերս Արցախում էր նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին: 

 ՙՊատրաստվում ենք Սուրբ Զատկի տոնին՚ թեմայով նա վարպետության դասեր անցկացրեց Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Հինգ օր տևած գործնական պարապմունքներին մասնակցել են թանգարանին կից գործող դեկորատիվ-կիրառական արվեստի ստուդիայի սաները, Շուշիի Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողները, ՙՆարեկացի՚ արվեստի միության գորգագործության, նկարչության և լուսանկարչության բաժինների, ինչպես նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սովորողները: Հատկանշական է, որ նկարչուհին այցելել է նաև ՊԲ զորամասեր, հանդիպում ունեցել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող զանազան հարցերի, մանրամասնել Զատկին առնչվող տոնածիսական ավանդույթներն ու խորհրդանիշերը: Ագուլեցին զորամասին է նվիրել Կենաց ծառ, որը խորհրդանշում է Սուրբ Խաչը և մեթոդական գրականություն, որին  հետևելով մեր հայրենյաց պաշտպանները հավատարիմ կմնան ժողովրդական ավանդույթներին ու ծեսերին, կապրեն նախնյաց հավատով, կպահպանեն հայ ինքնությունն ու ազգային նկարագիրը:

Ասենք, որ տիկին Լուսիկը ամուսնու` քանդակագործ Յուրա Սամվելյանի հետ Արցախ է այցելել հետպատերազմյան առաջին տարիներին: Քանդակագործության արցախյան առաջին սիմպոզիումի մասնակից Յու. Սամվելյանն իր ստեղծած երեք գործերով` Բեկորի (Աշոտ Ղուլյան), Նիկոլ Դումանի և ՙԱպրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք՚ հուշարձաններով, ինչպես նաև Լուսիկ Ագուլեցին չորս գեղանկարներով իրենցից մի-մի մասնիկ ու մնայուն արժեք են թողել Արցախում: 

Դառնալով նկարչուհու վերջին այցի նպատակին` նշենք, որ հայ ժողովուրդը Զատիկը նշում է մեծ խանդավառությամբ՝  եկեղեցական տոնին համապատասխան, և վարպետության դասերն էլ նպաստեցին, որպեսզի մատաղ սերունդը դառնա 1700-ամյա մեր քրիստոնեական մշակույթի կրողն ու շարունակողը: Տոնին առնչվող հիմնական գույների` կանաչի ու կարմիրի խորհուրդի, ծիսական արարողությունների, կենցաղավարության, տիկնիկների և խորհրդանիշերի նրա մեկնաբանություններն ազգագրության յուրօրինակ դասեր կարելի է համարել: Յուրաքանչյուր հայ ընտանիքում տոնի պատրաստությունն սկսվում էր Զատիկի տոնական ծառի զարդարմամբ, ուստի վարպետության դասերի մասնակիցները սկսեցին հենց դրա պատրաստումից` և’ ցորենի հասկերից, և’ բնական ծառի ճյուղերից: Ծառի ճյուղերից կախվում են տարբեր չափերի հավկիթներ ու կարմիր, կանաչ ժապավեններ: Մեծ հավկիթները խորհրդանշում են մարդու անցյալը, միջին չափի հավկիթները՝ ներկան, իսկ փոքրերը՝ ապագան: Զատկի տոնական հավկիթները դրվում են փոքր ափսեներում աճեցված ցորենի ծիլերի մեջ, որն անվանում են ածիկ: Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Նա ցորենը համեմատում է Քրիստոսի հետ` այդօրինակ մեկնաբանելով Հարության խորհուրդը: Լուսիկ Ագուլեցին հատկանշեց, որ Զատկի հավկիթները պետք է ներկել միայն կարմիր` արյան գույնով:   Եվ ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով և տարբեր չրերով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Խորհրդանշական են թավայի հատակին դրվող երկու եռանկյունաձև լավաշները. ՙԵռանկյունին խորհրդանշում է տիեզերքը՝ երկու եռանկյունին արականի և իգականի խորհրդանիշն է՚,- մեկնաբանում է Ագուլեցին: 

Նա շատ գոհ էր գործնական  պարապմունքների մասնակիցներից: Հավելենք, որ վարպետության դասերի ընթացքում պատրաստված երեք Կենաց ծառերը, տարբեր չափսերի փայտե ձվերը` հայ միջնադարյան մանրանկարչության ոճով զարդարված կամ գույնզգույն թելերով գործված, տիկնիկները և Զատկի տոնին առնչվող այլ դեկորատիվ-կիրառական աշխատանքներ տոնին նախորդող օրը կտեղափոխվեն Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցի, օրհնվելուց հետո միառժամանակ կմնան եկեղեցում, ապա վերջնական հանգրվան կգտնեն թանգարանում:

 

Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆ