Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2015թ. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

Մայիսի 16-ին ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հերթական քննարկումները շարունակվեցին ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Այն վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը։ 

Կատարողական հաշվետվություններով հանդես եկան ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։ 

Ներկայացնելով առողջապահության ոլորտի 2015թ. բյուջեի կատարողականը՝ Կարինե Աթայանը նշեց, որ պետական բյուջեից նախարարությանը հատկացվել է 5 մլրդ 750 մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 499,8 մլն դրամ, կամ նախատեսվածի 95,6%-ը։ Մերժված ծառայությունների գումարը կազմել է ընդամենը 31 մլն դրամ, թերակատարումը՝ 53,4 մլն դրամ (պլանի նկատմամբ՝ 0,9%), իսկ գերակատարումը՝ 138,8 մլն դրամ։ Հաշվետու տարում ձեռք է բերվել 169,8 մլն դրամի դեղագործական ապրանք,  ֆինանսավորվել է 156,1 մլն դրամ։ Առկա հիվանդանոցային ծառայությունների տարեկան գումարը  կազմել է  2 մլրդ 253 մլն դրամ, իսկ նախարարությունից ֆինանսավորված ծառայությունների գումարը՝ 2 մլրդ 152,8 մլն դրամ, կամ 85,6%։  Մերժված ծառայությունների գումարը 33 մլն դրամ էր. այստեղ առկա է 50,2 մլն դրամի թերակատարում (22%), ինչը հիմնականում պայմանավորված է բժիշկ մասնագետների, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումների ոչ լրիվ հագեցածությամբ, հիմնականում՝ շրջանային բուժմիավորումներում։ Կ. Աթայանի տեղեկատվությամբ՝ ընդհանուր բնույթի բժշկական ծառայությունների տարեկան գումարը կազմել է 1 մլրդ 107,7 մլն դրամ, որի դիմաց  նախարարության կողմից ֆինանսավորված ծառայությունների գումարը կազմել է 1 մլրդ 65, 4 մլն դրամ։ Ըստ նախարարի՝ մասնագիտացված  բժշկական ծառայություններին ուղղված տարվա գումարը կազմել է 461,9 մլն դրամ, որի դիմաց առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորված ծառայությունների գումարը կազմել է 437,4 մլն դրամ։ Առկա 24,5 մլն դրամի թերակատարումը հաստիքների ոչ լրիվ հագեցվածության և լաբորատոր գործիքային սարքավորումների բացակայության պատճառով է։ Հաշվետու տարում հիվանդանոցային ընդհանուր ծառայությունների գումարը կազմել է 2 մլրդ 394,5 մլն դրամ։ Մերժված ծառայությունների գումարը 3 մլն էր, իսկ 41 մլն դրամի թերակատարումը հիմնականում պայմանավորված էր տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների, մաշկային և սեռական ճանապարհով տարածվող, փոխանցվող հիվանդությունների, ինչպես նաև հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների դեպքերի նվազեցմամբ։ Անդրադառնալով Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ծառայություններին՝ Կ. Աթայանը տեղեկացրեց, որ հատկացվել է 780,6 մլն դրամ, կատարողականը կազմել է 776,5 մլն դրամ։ 2015թ. փաստացի գրանցվել է 2347 ծնունդ, ինչը 2014թ. համեմատ ավելացել է 83-ով։ Հանրային առողջապահության ծառայությունների գումարը 322, 2 մլն դրամ էր, սակայն ֆինանսավորված ծառայությունների գումարը կազմել է 279,3 մլն դրամ։ Այստեղ առկա է 49,9 մլն դրամի թերակատարոււմ։ Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ծախսերի փոխհատուցման գումարն ու փաստացի կատարողականը եղել են 113,2 մլն դրամ։ Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման առումով 2015-ին  նախատեսված էր 148,6 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 169,3 մլն դրամ, այսինքն՝ չֆինանսավորված ծառայությունների գումարը 20,7 մլն էր։ 2015թ. նախարարությանը ենթակա  բուժհիմնարկներում աշխատում էին 374 բժիշկ և 1352 բուժքույր։ 

ԱԺ պատգամավորների հարցադրումները նորանշանակ առողջապահության նախարարին վերաբերում էին ոլորտում իրականացվող կադրային քաղաքականությանը, հատկապես շրջաններ ուղեգրված բժիշկ մասնագետների արտոնյալ պայմաններին, լրացուցիչ ֆինանսավորմանը, ինչպես նաև  հանրապետություն ներկրվող դեղորայքի որակին ու պահանջարկին։ Բուժհիմնարկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր դեղորայքի պահանջարկը կազմում էր 300 մլն դրամ, սակայն պետբյուջեով դրա միայն 56,2 %-ն է անվճար տրամադրվում քաղաքացիներին։ 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ՝  2015թ. նախարարությունն ապահովել է ոլորտի հիմնական ուղղություններով պետական քաղաքականության իրականացումը։ Շարունակվել են նախարարության ուշադրության կենտրոնում մնալ մատուցվող ծառայությունների հասցեականության և մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ընդլայնման, սոցիալական տեղեկատվական բազաների արդիականացման  հարցերը։ Այդ նպատակով կառավարության քննարկմանն են ներկայացվել  2015թ. ԼՂՀ օրենքների 7  նախագիծ, կառավարության որոշումների 29, ԼՂՀ վարչապետի որոշումների և կառավարության արձանագրային որոշումների 2-ական նախագծեր։ Ընդհանուր առմամբ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի 53 ծախսային ծրագրերի իրականացման համար 2015թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 20 մլրդ 761 մլն 292հազ. դրամ, կատարողականը կազմել է 19 մլրդ 228 մլն  863 հազ. դրամ, կամ նախատեսվածի 92,6%-ը։ 

Ս. Ավանեսյանը նշեց, որ ծնունդների թիվն աճել է 6,3%-ով։ Շարունակվել է երեխաների ծննդյան կապակցությամբ տրամադրվող միանվագ նպաստների գումարների հատկացումը՝ ելնելով ընտանիքում ծնված հերթական երեխայի թվից։ Այդ նպատակով ծախսվել է 723 մլն դրամ, 2014թ. համեմատ նպաստառուների թիվն ավելացել է 50-ով,  ծախսերը՝ 38 մլն 800 հազ. դրամով։ Ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ  երեխաների ծննդյան կապակցությամբ տրամադրվել են համապատասխան  գումարներ. 2015թ. բացվել է 774 ավանդ՝ 448 մլն 800 հազ դրամի չափով։ Այն դեպքում, երբ 2014-ին բացվել է 706 ավանդ, այսինքն՝ շահառուների թիվն աճել է 68-ով, ծախսերը՝ 41 մլն դրամով։ Շարունակվել է  վեց և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանների տրամադրման  գործընթացը, որն իրականացվում է կապիտալ ներդրումների պետպատվերի շրջանակներում։ 2015թ. հաշվառվել է 30 ընտանիք, միաժամանակ աշխատանքներ են իրականացվել 5 անչափահաս  երեխաներ ունեցող ընտանիքներին բնակելի տների հատկացման ծրագրի ուղղությամբ։ Այն կիրականացվի ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի  հասույթով։ Ս. Ավանեսյանն անդրադարձավ նաև նորաստեղծ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ամուսնության միանվագ նպաստի ծրագրին։ Հաշվետու տարում ամուսնության 150 հազ. դրամ միանվագ նպաստ է ստացել 1961 ամուսնացած անձ, իսկ 2014-ին՝ 2493։ Ծախսերը կազմել են 294 մլն դրամ։ Աշխատանքի և զբաղվածության բնագավառում 610 գործատուների հետ անց են կացվել հանդիպումներ ու ներկայացվել աշխատանքի և զբաղվածության գործակալության կողմից իրականացվող ծրագրերը՝ հետագա համագործակցության համար։  Նախարարության կայքէջում ստեղծված են հատուկ պատուհաններ, որտեղ գործատուներն ու աշխատանք փնտրող քաղաքացիները կարող են տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին։ 2015թ. գործակալության կողմից աշխատանքի է տեղավորվել 124 անձ։ Մեկ այլ որոշմամբ  հաստատվել է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագիրը։ Փորձնական կարգով այն կիրականացվի 2016թ., Ասկերանի շրջանում։  Հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություններ և լրացումներ են կատարվել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահության, պետական կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին և մի շարք այլ օրենքներում ու որոշումներում։ Կառավարությունը հավանության է արժանացրել նախարարության կողմից մշակված՝ կենսաթոշակ վճարելու նոր կարգը, համաձայն որի 2016թ. սկսվել են օրենքով սահմանված կենսաթոշակների անկանխիկ վճարումները կենսաթոշակառուների բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով։ Տարիքային աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015թ. կազմել է 45 հազ.200 դրամ՝ 2014-ի 40 հազարի դիմաց։ Սոցիալական կենսաթոշակի միջին չափը 2015թ. եղել է 19հազ. 960 դրամ։ Ընդհանուր առմամբ պետական կենսաթոշակների դրամական օգնությունների և պարգևավճարների տրամադրման համար ծախսերը կազմել են 12771, 8մլն դրամ։ 2014-ի համեմատ  գումարն ավելացել է 1313 մլն-ով։  Աշխատանքներ են տարվել նաև կենսաթոշակառուների նոր տեղեկատվական համակարգի ներդրման առումով։ 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է 2015թ. ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած քաղաքացիներին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, ինչպես նաև  հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող անձանց բուժման, հանգստյան, պրոթեզաօրթոպեդիկ  պարագաների տրամադրման մի շարք ծրագրեր։ 

Հանձնաժողովների մասնակիցներն անդրադարձան ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված  զինծառողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակության մանրամասներին և  առաջարկեցին այդ և այլ հարցերի առնչությամբ լինել ավելի ուշադիր, իսկ ծրագրերն իրագործել  նպատակային։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ