Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՈՆԿՈՆԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍԻԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Մայիսի 21-28-ը Հոնկոնգում կայացած Միջազգային ասիական 3-րդ կոնգրեսին հրավիրվել և մասնակցել է ԼՂՀ ՙԲուժքույրերի միավորում՚ ՀԿ նախագահ, Հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր բուժքույր  ԼԻԼՅԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։

Նշենք, որ անցած տարի Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին կայացած Միջազգային բուժքույրական համագումարին տարբեր երկրներից հրավիրված մասնագետների թվում էին նաև Հոնկոնգի ներկայացուցիչները։ Համագործակցության կապերն էլ ավելի սերտացնելու նպատակով վերջիններս իրենց երկրում կազմակերպված համագումարին ընդգրկեցին ՀՀ և ԼՂՀ ներկայացուցիչներին։ Երևանի հայ-ամերիկյան ՙԷրեբունի՚ պետական բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀ ԱՆ քույրական գործի գլխավոր մասնագետ Ալինա Քուշկյանի գլխավորությամբ (5 հոգի ՀՀ-ից և 1-ը՝ Արցախից) եղան Հոնկոնգում, մասնակցեցին պալիատիվ օգնության և հոսպիսների՝ անբուժելի հիվանդների խնամքի կենտրոններում տարվող աշխատանքների թեմաներով կոնգրեսին։ 

Ընդհանրապես, պալիատիվ օգնությունն անհրաժեշտ է անբուժելի հիվանդությամբ տառապող անձանց կյանքի վերջին փուլում, երբ նրանք ունեն ցավազրկման սիմպտոմատիկ բուժման կամ հոգեսոցիալական խնդիրներ։ Նման օգնությունը հնարավորինս բարձրացնում է անբուժելի հիվանդությամբ տառապողների կյանքի որակը։ 

Տեղյակ լինելով մեր երկրի վերջին իրադարձություններին, հատկապես ապրիլի սկզբի պատերազմական գործողություններին, Արցախում եղած Հոնկոնգի ներկայացուցիչները ջերմությամբ դիմավորեցին Լ. Մովսիսյանին, նշելով, որ քաջատեղյակ են իրականությանը և հուսով են, որ, ի վերջո,  ԼՂՀ-ն կճանաչվի որպես ազատ ու անկախ երկիր։ Նրանք հիշեցրին, որ քաղաք-պետություն Հոնկոնգը ևս դժվարին ճանապարհ է անցել. լինելով Չինաստանի կազմում կամ որպես անգլիական գաղութ՝ այսօր այն ճանաչված է որպես առանձին պետություն։ 

Համագումարին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի, Ֆիլիպինների, Մակաոյի, Վրաստանի ներկայացուցիչները։ Կազմակերպվել էին առանձին սեմինարներ, մասնակիցները եղել են ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական քոլեջում, տարբեր բուժհիմնարկներում և ծանոթացել պալիատիվ օգնության ժամանակակից մեթոդներին, նոր հարմարություններով հոսպիսներին, անբուժելի հիվանդությամբ տառապողների խնամքի արդի ձևերին։ Ամեն օր այցելելով նշված բուժհաստատություններ, հրավիրվածները  ծանոթացան քաղցկեղով տառապող հիվանդների խնամքի ժամանակակից պայմաններին, ականատես եղան նրանց նկատմամբ կիրառվող հոգեբանական աջակցության մի շարք ծրագրերի։ 

Լ. Մովսիսյանի պարզաբանմամբ՝ պալիատիվ օգնությունը Հոնկոնգում իրականացվում է և՜ պետության,  և՜ հովանավորների աջակցությամբ։ Կան մարդիկ, ովքեր իրենց առանձնատներն են նվիրում՝  դարձնելու հոսպիսներ։ Մեգի անունով քաղցկեղով տառապող մի կին կառուցել էր հարմարավետ  առանձնատուն և դարձրել հոսպիս։ Նրա մահից հետո էլ այստեղ հոգեբանական աջակցություն և անհրաժեշտ խնամք են ստանում անբուժելի հիվանդությամբ տառապողները։ Նրանց համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ. տղամարդիկ և կանայք զբաղվում են իրենց հետաքրքրություններով, իսկ կարմիր, կանաչ և կապույտ հատուկ սենյակներում նրանց հետ առանձին աշխատում են հոգեբանները։ ՙՊալիատիվ օգնության մեթոդը խիստ կարևոր աջակցություն է նշյալ հիվանդների համար։ Հատուկ ստեղծված պայմաններում նրանք իրենց վերջին օրերն  արժանապատվորեն են անցկացնում։ Հոսպիսների բուժքույրերը հոգեբանական և սոցիալական մեծ աշխատանք են տանում։ Սա շատ հետաքրքիր ու կարևոր ծրագիր է, ինչը Արցախում դեռևս չունենք։ Այդ առումով համագումարն անչափ օգտակար, հետաքրքիր ու տպավորիչ էր՚,- հավելեց Լ. Մովսիսյանը։ 

 

Զարինե Մայիլյան