Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՙՀայաստանի մանուկներ հիմնադրամ՚ (COAF) բարեգործական կազմակերպության տնօրեն Անուշ Եդիգարյանը, առողջապահական ենթածրագրի համակարգող Լուսինե Սահակյանը և մի շարք ծրագրերի ղեկավարներ կրկին այցելեցին Արցախ և կազմակերպեցին ԼՂՀ առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ հերթական բուժօգնության դասընթացներ։

Նշենք, որ նրանք, անմիջապես արձագանքելով ապրիլյան իրադարձություններին, փոքր խմբով այցելել են Արցախ, առաջարկել իրենց աջակցությունը և շահագրգիռ կառուցների ներկայացուցիչների համաձայնությամբ ու հանրապետությունում տիրող դժվարին իրավիճակից ելնելով՝ ապրիլի 16-21-ը Ասկերանի շրջանի ավելի քան 20 բուժքույրերի համար կազմակերպել առաջին բուժօգնության դասընթացներ։ Այն վարում էր Լուսինե Սահակյանը, ով կրկին եկավ Արցախ և այս անգամ հունիսի 8-15-ը դասընթացներ անցկացրեց բժիշկների և բուժքույրերի համար։ 

Վերոնշյալ Հիմադրամը Հայաստանում իրականացնում է գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրեր, որոնք ունեն կրթական, տնտեսական, երեխայի ու ընտանիքի աջակցության, սոցիալ-հոգեբանական, ինչպես նաև առողջապահական ուղղվածություն։ Լ. Սահակյանի պարզաբանմամբ՝ հնարավոր է կառույցի նյույորքյան ղեկավարությունը որոշի Արցախում ևս իրականացնել մի շարք ծրագրեր։ 

Հիմնադրամը պաշտոնապես գործում է 2005 թվականից։ 

Ինչպես բժշկության մյուս ճյուղերը, այնպես էլ առաջին բուժօգնությունն անընդհատ թարմացվում են նորույթներով, որոնց պետք է քաջատեղյակ լինեն բուժաշխատողները։ Ասկերանի բուժքույրերի համար անցկացնելով առաջին օգնության դասընթաց՝  կազմակերպիչները հասկացան, որ այն անհրաժեշտ է նաև մյուս շրջանների բուժաշխատողներին, ուստի որոշեցին տեղում պատրաստել դասընթացավարների խումբ։ Այսինքն՝ կազմակերպել ծրագիր, որտեղ բուժաշխատողները կթարմացնեն առաջին բուժօգնությանը վերաբերող իրենց գիտելիքները, կտեղեկանան ոլորտի վերջին փոփոխություններին, որպեսզի ի վիճակի լինեն նաև սովորեցնել մյուսներին։ Դասընթացավարների համար հենց այդ կարգի դասընթաց կազմակերպվեց ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում, որին մասնակցեցին 2-ական բուժաշխատողներ Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի շրջաններից, իսկ 10 հոգի՝ Ստեփանակերտից։  

Բուժաշխատողները պետք է հետամուտ լինեն ոլորտի նորություններին, համացանցով կապ հաստատեն գործընկերների հետ՝ միմյանց փոխանակելով մասնագիտական ունակություններն ու փորձը։ Բոլոր մասնակիցները պետք է ստացած գիտելիքները կիրառեն մասնագիտական գործունեության ընթացքում, որպեսզի հմտանան և դրանք փոխանցեն մյուսներին։ 

Մարտունու շրջանային բուժմիավորման ընդունարանի և շտապօգնության բաժանմունքի պատասխանատու բուժքույր Լուսինե Մանասյանը գոհ է դասընթացներից։ Նա շնորհակալություն հայտնեց Լ.Սահակյանին և ծրագրի մյուս նախաձեռնողներին՝ անմիջական և շատ հետաքրքիր, ոչ հիվանդանոցային պայմաններում առաջին բուժօգնության թեմաները թարմացնելու և դրանց վերաբերյալ նոր ուղեցույցներին ծանոթանալու համար։ 

ՙՏեսականը գործնականին զուգորդելով` բուժաշխատողը կկարողանա ավելի արդյունավետ  բուժօգնություն ցույց տալ հիվանդին։ Ու քանի որ մեր Հիմնադրամի ռեսուրսը քիչ է, որոշեցինք տեղում պատրաստել դասընթացավարներ, որպեսզի վերջիններս էլ աշխատանքը շարունակեն այլ տեղերում՚,- հավելեց Լուսինե Սահակյանը։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ