[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Նոր Կիլիկիա բնակավայրը գտնվում է Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի հարևանությամբ:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ այստեղ շարունակվում է թաղամասի կառուցման 2-րդ փուլը:

Շուրջ 20-բնակարանոց Նոր Կիլիկիայում շինարարությունն սկսվել է 2013 թվականից: Ներկայում աշխատանքների մեծ մասն ավարտված է: Հիմնականում աշխատանքներ են տարվում բնակարանների ներքին հարդարման, փողոցների բարեկարգման, էներգամատակարարման ուղղությամբ: Տեղադրված են ջրամատակարարման նոր համակարգերը: Շինարարական աշխատանքների ավարտից թաղամասն ամբողջությամբ կապահովվի ջրով: 

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ շինհրապարակում աշխատում է ութ կապալառու ընկերություն: Նախատեսված է թաղամասը շահագործման հանձնել ընթացիկ տարում: 

Բնակարանները հասցեատերերին կբաշխի ԼՂՀ կառավարության բնակարանային հանձնաժողովը: