[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԵՐ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՏԱՌԱՊՈՂ 9-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻՆ

ԼՂՀ անկախության 25-ամյակին ընդառաջ  ՙԱրցախգազ՚ ՓԲԸ¬ն հանդես եկավ բարեգործական առաքելությամբ՝ Ստեփանակերտ քաղաքում բնակվող Տեր-Սահակյանների ընտանիքին նվիրելով դյուրակիր համակարգիչ:

 Ընտանիքի մայր Լյուբով Տեր-Սահակյանն ուներ  8 երեխա, որոնցից երեք որդիները զոհվել, իսկ մեկը վիրավորվել է Արցախյան  պատերազմի ժամանակ: Թոռնուհիներից 9-ամյա Լյուբովը տառապում է շաքարային դիաբետով: Սոցիալական ծանր պայմաններում, նկուղային բնակարանում ապրող այս ընտանիքի համար հասարակության կողմից նման ուշադրությունն անչափ կարևոր է բոլոր տեսանկյուններից, իսկ երեխաների համար համակարգիչը պարզապես երազանքների իրականացում է:

Ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց ՙԱրցախգազ՚ ՓԲԸ գործադիր-տնօրեն Սեյրան Միքայելյանին՝ իրենց ընտանիքի հանդեպ  սրտացավ մոտեցում ցուցաբերելու համար, ավելացնելով, որ այսուհետ իրենց հոգսերում միայնակ չեն՝ վստահ լինելով, որ կան մեր հասարակության մեջ սրտացավ մարդիկ, ովքեր անտարբեր չեն կարիքավոր մարդկանց հոգսերի հանդեպ: Իսկ փոքրիկ Լյուբովը խոստացավ, որ կշարունակի լավ սովորել դպրոցում և պայքարել հիվանդության դեմ:

Տնօրինության անունից նվերը հանձնեց ՙԱրցախգազ՚ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Մհեր Իսրայելյանը: