[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 22-24-ը Արցախում էին Երևանի ՙԻզմիրլյան՚ բժշկական կենտրոնի տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմեն Չարչյանը, նույն կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդներ Սահակ Սարիբեկյանը և Ստեփան Մաթոսյանը: 

 Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում՝ նախօրոք իրականացված խորհրդատվությունների համաձայն, հայաստանյան մասնագետները՝ Արմեն Չարչյանի գլխավորությամբ, մի շարք բարդ վիրահատություններ են կատարել։ Մասնավորապես իրականացվել է 5 հիվանդի կոնքազդրային հոդերի էնդոպրոտեզավորում: Պրոֆեսոր Ա. Չարչյանը նշել է, որ դրանք բավական թանկ արժեցող վիրահատություններ են և ընդգրկված են Հայաստանի բարձր տեխնոլոգիական վիրահատությունների ցանկում, իսկ Արցախում կատարվել են պետպատվերի շրջանակներում։ 

Լաուրա Գրգորյան