[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԲՈՍԱՅԳԻՆ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐ

Ասկերան քաղաքի կենտրոնական հատվածը վեր է ածվել աշխույժ շինհարթակի։ Ներկայում այստեղ՝ հին զբոսայգում, վերակառուցման-վերանորոգման աշխատանքների առաջին փուլն է սկսվել: Առայժմ տեղի են ունենում քանդման, հողային հարթեցման աշխատանքներ, ինչին կհաջորդեն ասֆալտբետոնայինը։  

 Զբոսայգին կունենա սալիկապատ հատակ, մարմարե եզրաքարեր, սիզամարգեր, ծաղկանոցներ, կանաչ գոտի, կտեղադրվեն որակյալ նստարաններ ու աղբամաններ: Կնորոգվի նաև տարածքում առկա հուշարձան-աղբյուրը: Քաղաքային այգին  կունենա արտաքին լուսավորություն: Նախատեսված է տարածքի երկու մուտքերի վերակառուցում, որոնցից մեկը կծառայի  բնակչության սահմանափակ կարողություններ ունեցող հատվածին՝ ազատ տեղաշարժվելու համար. այստեղ կկառուցվի հարմարավետ թեքուղի և համապատասխան բազրիք:   

Շինարարությունն ավարտվելուց հետո Ասկերանը կունենա ժամանակակից զբոսայգի, որը երիտասարդների համար կծառայի որպես հավաքատեղի և ժամանցի վայր: 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ