Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Անդրանիկ ՃԱՂԱՐՅԱՆ - 100 

2016-ը հոբելյանական է նաեւ անվանի գիտնական ու բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պետական ու միջազգային բարձր պարգեւների արժանացած մեր համերկրացի Անդրանիկ Ճաղարյանի համար:

Այս տարի լրացավ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի զավակի ծննդյան 100-ամյակը: Մասամբ նաեւ հոբելյանն առիթ դարձավ, որ Արցախի պատմության պետական թանգարանի ֆոնդը համալրվի անվանի գիտնականի մասին նոր, եզակի նյութերով:

Անվանի հոր՝ Անդրանիկ Ճաղարյանի պատգամին հավատարիմ, որդին՝ Վլադիմիրն էլ հաճախակի է այցելում Արցախ: Հերթական այցերից մեկի ժամանակ էլ, մոտ մեկ տարի առաջ, եղավ  Արցախի պատմության պետական թանգարանում: ՙՏեսա, որ Անդրանիկ Ճաղարյանին նվիրված նյութերը քիչ են: Ասում եմ Անդրանիկ Ճաղարյան, քանի որ նրա կշիռը նախ որպես հայ եւ արցախցի եմ գնահատում եւ նոր միայն որպես որդի: Ստեփանակերտի թանգարանում միայն մի գրքի կազմից մի լուսանկար էր մնացել՚,- նախաձեռնության դրդապատճառներն է հիշում Վլադիմիր Ճաղարյանը: ՙՑավոք, դա ճշմարտություն է: Մենք ընդամենը Անդրանիկ Ճաղարյանին վերաբերող մեկ լուսանկար ունեինք, բայց դա չէր խանգարում, որ թեկուզ եւ միայն այդ մեկ լուսանկարով թանգարանի այցելուներին ներկայացնեինք այդ մեծ արցախցու ուղին՚,- վստահեցնում է Արցախի պատմության պետական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Բացը լրացնելը Անդրանիկ Ճաղարյանի որդին հանձն առավ: Նրա նախաձեռնությամբ մեծ գիտնականի անձնական իրերը, լուսանկարները, նաեւ՝  արխիվային որոշ նյութեր արդեն Արցախի պատմության թանգարանում են: ՙԱնդրանիկ Ճաղարյանի կյանքն ու աշխատանքային գործունեությունը ներկայացնելու համար բավարար նյութեր արդեն ունենք: Չեմ ասում՝ էլ չենք փորձելու նյութեր որոնել, համալրել, բայց ունեցածն էլ արդեն բավարար է, որ այցելուին հավուր պատշաճի ներկայացնենք նշանավոր արցախցուն՚,- նվերը գնահատում է թանգարանի տնօրենը: ՙԵս չեմ ուզում, որ իմ հոր կենսագրությունը ցրվի մի քանի թանգարանների միջեւ: Ավելի արդյունավետ է այդ ամենը մեկ տեղում կենտրոնացնել,- արվածը ամբողջացնում է Վլադիմիր Ճաղարյանը:- Դա ուսումնասիրողների գործն էլ կհեշտացնի: Եթե Ճաղարյանի կենսագրությամբ, աշխատանքներով հետաքրքրվողներ կան, կարող են գալ, աշխատել հենց այս թանգարանում՚: Ներկայացվածը այցելուների համար ցուցանմուշներ են, Ճաղարյանների համար՝ գերդաստանի պատմություն: Ամեն իր իր պատմությունն ունի: ՙՄենք այդ իրերով շրջապատված ենք ապրել: Որպես ցուցանմուշ ներկայացված ամեն իր մի պատմություն ունի, հաճախ նաեւ երկուսը՝ ինչպես են հասել մեր տուն եւ հայրիկի հետ ինչ ճանապարհ են անցել,- պատմում է Վլադիմիր Ճաղարյանը:- Ծխախոտատուփն օրինակ՝ ստացել է որպես սովետա-ռումինական եղբայրության ասոցիացիայի փոխնախագահ՚:

Անվանի գիտնականը Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում է ծնվել՝ 1916թ.: Ծննդյան 100-ամյակը նրա կենսագրությունը վերհիշելու առիթ է: Կյանքի առաջի հատվածը Մեծ Հայրենականի հետ էր կապված: ՙԱվարտել է օդաչուական դպրոցը՝ որպես ռազմական օդաչու: Զուգահեռ ավարտել է բժշկական ինստիտուտը: 1942-43 թվականներին արդեն 408-րդ դիվիզիայի գլխավոր վիրաբույժն էր: Բանակից զորացրվել է 1948թ.՝ գնդապետի կոչումով՚,- անվանի հոր մարտական ուղին է հիշում որդին: Պատերազմից հետո հիմնականում բժշկությամբ է զբաղվել: Սրտաբանության ոլորտում մի շարք նորարարությունների հեղինակ է: ՙ1957թ. սրտի առաջին վիրահատությունն է կատարել Երեւանում, 1958-ին լույս տեսավ հայտնի ՙԱտլաս՚-ը՝ բնածին արատների մասին,-Անդրանիկ Ճաղարյանի կենսագրության մի կարեւոր հատվածն է ամբողջացնում Վլադիմիր Ճաղարյանը:- Հենց ՙԱտլաս՚-ի համար էլ Բրյուսելում արժանացավ ամենաբարձր պարգեւին: Այդ պարգեւը Խորհրդային Միությունում երկու գիտնական է ստացել՚:

Կյանքի վերջին հատվածը գանգաբանությանը եւ պլաստիկ-վերականգնողական աշխատանքներին է նվիրել: Նշանավոր հայերից շատերին դեմքով գիտենք հենց Ճաղարյանի շնորհիվ: Գտնված գանգի անգամ մի հատվածը գիտնականի տաղանդի շնորհիվ դեմքի էր վերածվում: ՙՊետրոս Դուրյանը Ստամբուլում էր թաղված: Մասունքները մեծ դժվարությամբ Վազգեն Առաջին կաթողիկոսի ջանքերով Հայաստան էր բերվել: Հենց այդ մասունքների հիման վրա էլ վերականգնվել է Դուրյանի դեմքը: Նա դիմանկար չի ունեցել, եւ միայն 1970-ականներին վերականգնելուց հետո մենք նաեւ դեմքով ճանաչեցինք մեր տաղանդավոր բանաստեղծին,- առանձնացնում է Վլադիմիր Ճաղարյանը:- Նաեւ 6000 տարի առաջ ապրած շենգավիթցին, Լճաշենի քրմապետը, Կարմիր բլուրից աղջիկը, Սյունիքից՝ Հասան Ջալալյանը, Սյունիքի Գրիգոր Առաջին թագավորը, Աղվանքի թագուհի Դինարը. նրանց բոլորին մենք գիտենք հենց Անդրանիկ Ճաղարյանի վերականգնած դեմքերով՚:

Թագարանում Ճաղարյանի անկյունը կլինի մշտական ցուցադրությունների շարքում: Նյութերի մի մասը ֆոնդերում է պահվում: Դրանք էլ կօգտագործեն ժամանակավոր, ավելի մեծ ցուցադրությունների համար:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ