Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԱՐՑԱԽ-2016. ԱՊՐԻԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ՚

Նման վերնագրով ֆիլմը կապացուցի Ադրբեջանի զինված ուժերի կողմից 12-ամյա դպրոցականի սպանության կանխամտածված լինելը

 Սովորական ցեղասպանություն՚ նախագծի հեղինակները (նախագիծ, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից) մոտ ապագայում կներկայացնեն երկու աշխատանք, հաղորդում է Aysor.am¬ը։

Ինչպես հայտնել է նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը, լույս է տեսնում առաջին գիրքը՝ ՙՄեկ դար տևող ցեղասպանություն։ Բաքվի ողբերգությունն ականատեսների վկայություններում՚, որում հավաքվել են Բաքվի շուրջ 50  հայերի հիշողություններ, բռնատեղահանվածներ, ովքեր այսօր ապրում են ԱՄՆ¬ում։ Բացի այդ, պատրաստ է մի քանի լեզուներով ֆիլմը` նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի ամենադաժան դրվագներից մեկին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ներքին Ճարտար գյուղի բնակիչ` 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի սպանությանը։ 

ՙԲաքվի ողբերգությունն ականատեսների վկայություններում՚ ժողովածուն մեր նախագծի գլխավոր թեմաներից մեկի զարգացումն է՝ 240-հազարանոց հայության ճակատագիրը Բաքվում։ 2015թ. հունվարին մենք ներկայացրել էինք ՙՄեկ դար տևող ցեղասպանություն։ Բաքվի սև հունվարը՚ վավերագրական ֆիլմը` այն նվիրելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ և Բաքվում հայերի ցեղասպանության 25-րդ տարելիցներին։ Դրանով իսկ ընդգծվել է հայ ժողովրդի` դարասկզբի և դարավերջի երկու ողբերգությունների միջև անխզելի կապը։ Մեր զրուցակիցների՝ Բաքվի հայերի մեծամասնությունն, իրենց ընտանիքների պատմությունների օրինակով նույնպես վկայում են այդ մասին՚,¬ հայտարարել է Մարինա Գրիգորյանը։ 

Նրա խոսքով` տվյալ ծրագրի ու, մասնավորապես, գրքի կարևորությունը հատկապես ակնհայտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության անդադար փորձերը` մոռացության մատնելու հայերի ցեղասպանությունն այդ երկրի մայրաքաղաքում և մյուս քաղաքներում (Սումգայիթ, Գանձակ, Կիրովաբադ)։

Քառորդ դարի ընթացքում առաջին անգամ տեսագրվել են ականատեսների վկայությունները, ներկայացվել ֆիլմում ու գրքում և այդ կերպ էլ պահպանվել սերունդների համար։ ՙՄենք մեր առջև նպատակ ենք դրել գրի առնել, ինչքան հնարավոր է, շատ ՙկենդանի պատմություններ՚, որոնք ոչ միայն վերարտադրում են լայնամասշտաբ հանցագործության պատկերը, այլև լույս են սփռում պատմության, Բաքվից հայերի ողբերգական վտարման` նախկինում անհայտ, հաճախ սենսացիոն էջերի վրա։ Հաջողվել է հավաքել արդեն շուրջ 400 վկայություններ, պատրաստվում է նոր ֆիլմ, և առաջիկայում սպասվում է աշխատանք երկրորդ գրքի վրա՚,¬ նշել է Մ. Գրիգորյանը։ Նա նաև ընդգծել է, որ նախագծի աշխատանքները շարունակվելու են, առավել ևս, որ հենց Բաքվի հայերն են հսկայական հետաքրքրություն ցուցաբերում, ովքեր հեղինակներին հրավիրում են ամերիկյան այն նահանգները, որտեղ դեռ նկարահանումներ չեն արվել, ինչպես նաև այլ երկրներ։ 

ՙՍովորական ցեղասպանություն՚ նախագիծն ի սկզբանե մտահղացվել է որպես ֆիլմերի շարք, որը  պատմում է 80-ականների վերջին-90-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ցեղասպանության մասին: Բայց քանի որ ադրբեջանական ղեկավարությունը, հավատարիմ մնալով Թուրքիայի ցեղասպանամետ քաղաքականությանը, ամեն օր ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել կիրառվող մեթոդներից ու հետապնդվող նպատակներից, հեղինակներն ընդլայնել են նախագծի ժամանակային ու թեմատիկ շրջանակները՚,- հայտարարել է Մ. Գրիգորյանը: Դա հստակ դրսևորվել է վերջին տարիներին ու հատկապես այս տարվա ապրիլյան չորս օրերի ընթացքում: Գիրքը պետք է լույս տեսներ դեռ գարնանը, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան իր շտկումները մտցրեց հեղինակների ծրագրերի մեջ:

Պատրաստ է մի քանի լեզուներով ֆիլմը` նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի ամենադաժան դրվագներից մեկին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ներքին Ճարտար գյուղի բնակիչ` 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի սպանությանը: ՙՄենք անդրադարձել ենք ապրիլյան թեմային, մասնավորապես, որոշվել է ստեղծել ֆիլմաշար: Այդ օրերին տարածաշրջանը ցնցեց ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղի դպրոցականի՝ լկտիաբար արված սպանությունը, ով մահացավ դպրոցի անմիջապես հարակից տարածքի՝ նպատակաուղղված արկակոծության հետևանքով: Ֆիլմն այդպես էլ կոչվում է` ՙԱրցախ ¬2016. ապրիլի երկրորդ օրը՚: Ֆիլմում հավաքված են Վաղարշակ Գրիգորյանի հարազատների, լուրջ վնասվածքներ ստացած ու հրաշքով կենդանի մնացած նրա ընկերների, գյուղի բնակիչների` ողբերգության ականատեսների, ինչպես նաև ռազմական փորձագետների վկայությունները: Մեծահասակների ու երեխաների պատմածները կասկած չեն հարուցում, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հանգամանորեն է պատրաստել այդ հանցագործությունը` որոշակի ժամանակահատվածում տարածքը նկարահանելով հետախուզական անօդաչու սարքերով: Դպրոցի տարածքի ուղղությամբ միանգամից արձակվել է խոշոր տրամաչափի չորս արկ, և սոսկ պատահականության շնորհիվ երեխաները մի փոքր ուշացան առավոտյան մարմնամարզությունից, և մեկ երեխա զոհվեց: Եթե պայթյունները մի քանի րոպե ուշ հնչեին, ավելի շատ զոհեր կլինեին՚,- պատմեց նախագծի ղեկավարը:

Նա նշել է, որ նկարահանող խումբը ցնցված էր Վաղարշակի մոր` Գայանեի պատմածով, այն մասին, որ երեխայի թաղման օրն ադրբեջանցիները ոչ միայն կրակել են Մարտունու գերեզմանոցի վրա, այլև ադրբեջանական կայքերից մեկը հուղարկավորությունից նկար է ցուցադրել` հայտարարելով, իբր, տեսեք, թե ինչպես են հայերը փախչում Ղարաբաղից: ՙԴժվար է հորինել դրանից ավելի լկտի ու սրբապիղծ մի բան՚,- այսպես է կարծում Մ. Գրիգորյանը:

Ֆիլմի առաջնադիտումը` 20 րոպե տևողությամբ, երեք լեզվով, կլինի մոտ ապագայում, որից հետո  լայնորեն կտարածվի համացանցում և կոշտ սկավառակների վրա: Մարինա Գրիգորյանը նաև հայտնել է, որ խումբն աշխատում է ապրիլյան թեմայով երկրորդ ֆիլմի վրա, որը պատմում է մարդկանց մասին, որոնք ստիպված էին մի քանի անգամ վերապրել փախստականի ողբերգությունը: Ֆիլմը նախատեսվում է ներկայացնել տարվա վերջին:

 

ՙԳոլոս Արմենիի՚