[ARM]     [RUS]     [ENG]

Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան (Զանգերի հատված) ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ տարածքում այսօր՝ հոկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:Մասնավորապես, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի, Մարալիկի եւ Արթիկի տարածաշրջաններում եւ Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դժվարանցանելի են Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-30 կմ-ը (Չայնիի հատված), Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան (Զանգերի հատված) ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Պուշկինի եւ Վարդենյաց լեռնանցքները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, տեղում է ձյուն, իրականացվում են մաքրման աշխատանքներ: