Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԻ

Վերջերս համացանցում թեժ քննարկում է ծավալել Հայ Առաքելական Եկեղեցու պատմական ամենանշանակալից հուշարձաններից մեկի` Ամարասի վանքում կատարվող վերականգնողական աշխատանքների շուրջ:

Որ վերականգնողական աշխատանքներ են ընթանում նման ազգային խոշոր պատմական հուշարձանում, բոլորին է ուրախացանում ու ոգևորում: Բայց որ այդ աշխատանքների ընթացքում տեղի են ունենում անթույլատրելի երևույթներ, հանրության շրջանում արդարացիորեն բողոքի ալիք է բարձրանում: 

ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրությունն իր հերթին հետաքրքրվեց իրավիճակի իսկության մասին: Պարզվեց, որ վերջերս Ամարասի եկեղեցու պատուհանները փոխվել են սպիտակ մետաղապլաստե  եվրոպատուհաններով, ինչը ոչ միայն խեղաթյուրում է պատմական շինության տեսքը, այլև, կարելի է ասել, զավեշտի է վերածում այն: Սպիտակ այդ պատուհանները պարզապես աչք են ծակում: Մինչդեռ պատմական այդ միջավայրի ձգողականությունն ու հետաքրքրությունը այնքան մեծ է, որ հազարավոր մարդիկ` թե՜ հայեր և թե՜ օտարերկրացի, գալիս են Արցախ` տեսնելու, վայելելու այդ հինավուրց  պատմական վայրը: Նրանց մոտ զարմանք ու տարակուսանք է առաջանում` ինչպե՞ս կարելի նման բան թույլ տալ: 

Թե ինչու շինարարները նման բան արեցին, պարզաբանումների համար դիմեցինք Ամարասի վանքի վերականգնողական նախագծի հեղինակ, ճարտարապետ-վերականգնող Մանուշակ Տիտանյանին:

- Ցավոք, մեր թեմում մի գործնական դժվար հարց կա: Լինելով տվյալ դեպքում Ամարասի վանական համալիրի վերականգնման պատվիրատուն` թեմը շահագործման ընթացքում ընթացիկ նորոգումներ է անցկացնում առանց մասնագետի խորհրդի, ինչն էլ խնդիրներ է առաջացնում: Տարիներ առաջ նման լուրջ խնդիր եղավ Գանձասարում, երբ վանական համալիրի պարսպապատը սալիկապատվեց: Կա մեկ այլ խնդիր. պատահում է, որ Քաղաքաշինության նախարարությունը շինարարական աշխատանքները պատվիրում  է ոչ մասնագետի: Ինչպես դա  եղավ Ճանկաթաղում: Այդպես եղավ և  Ամարասում. առանց տեղյակ պահելու՝ բոլոր լուսամուտներում մետաղապլաստե պատուհաններ  տեղադրեցին: Այո, գիտեմ, որ աղմուկ է բարձրացել: Պատվիրատուն էլ է տեղյակ: Նրանք դիմել են այդ քայլին ֆինանսների սղությունից: Խոստացել են, որ և՜ պատուհանները, և՜ տանիքը կփոխեն: Տանիքի նախագիծն արդեն պատվիրել են, և պատվիրատուն այս անգամ պետական համապատասխան կառույցն է։ 

Ցանկացած շինարարական միջամտություն, որ կատարվում է պատմական հուշարձանի վրա, ասում է մասնագետը, պետք է համաձայնեցվի համապատասխան պետական կառույցի հետ: Կարգը պետք է պահպանվի։ Միայն այդ դեպքում, համոզված է Մ. Տիտանյանը, նման երևույթներ տեղի չեն ունենա:

Հուսանք, որ մոտ ապագայում խնդիրը կլուծվի, և թե՜ մենք` հայերս, թե՜ զբոսաշրջիկները, առանց տարակուսանք առաջացնող երևույթների, կկարողանանք վայելել պատմական հուշարձանների անկրկնելի տեսքն ու խորհուրդը։ 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ