Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 21-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի միավորի գրասենյակում հերթական անգամ կայացավ իրանահայության կողմից ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին օգնության ցուցաբերման միջոցառում:

ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամների կողմից կազմակերպված այս միջոցառումը հնարավոր եղավ` շնորհիվ իրանահայության նախաձեռնությամբ ստեղծված ՚Թևանիկՙ աշխատանքային խմբի:

Ինչո՞ւ ՙԹևանիկ՚, մի՞թե հայտնի ֆիլմի անվանումն իր դերակատարությունն է ունեցել: Պարզվեց՝  այո: Ջիվան Ավետիսյանի ՙԹևանիկ՚ ֆիլմի դիտումից հետո իրանահայությունը համախմբվում է նույնանուն աշխատանքային խմբի շուրջ` նպատակ ունենալով օգնել Հայաստանի և Արցախի բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին, իսկ ապրիլյան պատերազմից հետո՝ նաև զոհվածների ընտանիքներին և սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով խավերին:

Ըստ ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամների՝ մինչև ապրիլյան պատերազմն օգնությունը ցուցաբերվել է հիմնականում հագուստի ձևով՝ ՙՍոսե՚ մանկապարտեզներին։ Ապրիլյան իրադարձություններից ցնցված իրանահայությունը որոշել է նաև դրամով օգնել զոհվածների ընտանիքներին: Ըստ ՙԹևանիկ՚-ի կազմակերպիչների պայմանի՝ ՀՕՄ-ի Արցախի միավորն ամեն ամիս նրանց տրամադրում է հինգ զոհվածների անուններ, նրանց ընտանիքների մասին տեղեկություններ, ինչը  հիմք է ծառայում աշխատանքային խմբի համար` հովանավորներին ներկայացնելու զոհվածին և նրա ընտանիքի մասին հստակ տեղեկություններ։

Ամեն ամիս, հունիսից սկսած, ՀՕՄ-ի վարչությունը գրասենյակում կազմակերպում է անուշեղենի սեղան, հրավիրում այդ ամսվա ցուցակում ընդգրկված զոհվածների ընտանիքների անդամներին, ինչպես նաև այն ՀՕՄ-ուհիներին, որոնց ամուսինները զոհվել են Արցախյան պատերազմի ժամանակ, և ջերմ մթնոլորտում հոգեբանական զրույցներով ձգտում փոքր-ինչ մեղմել կորստի ցավը: Նրանց տրվում է նաև 200 դոլար գումար: Ամբողջ միջոցառումը նկարահանվում է, ընտանիքների անդամներին հնարավորություն է տրվում պատմել զոհվածի սխրանքների, մարտական ուղու, կենսագրության, պարգևատրումների, ինչպես նաև եղած ու ծագած խնդիրների մասին: Յուրաքանչյուրի մասին նկարահանված տեսաֆիմը համացանցի միջոցով ուղարկվում է ՙԹևանիկ՚-ի խմբին, հովանավորներին:

Այսօրվա դրությամբ օգնություն է ցուցաբերվել 20 զոհվածների ընտանիքների: Արդեն փոխանցված են հաջորդ հինգ զոհվածների անունները, ընտանիքի մասին տեղեկություններ: Առաջիկայում կկազմակերպվի նրանց օգնության միջոցառումը:

Հատկանշենք, որ օրերս ՀՕՄ-ի Արցախի միավորը կազմակերպել է ևս մի միջոցառում. ՙԹևանիկ՚-ի և ՀՕՄ-ի Արևմտյան շրջանի միավորի կողմից ուղարկված հագուստը և կազմակերպիչների կողմից գնված սնունդը հասցվել են  Հադրութի շրջանի հեռավոր, սահմանամերձ 10 վերաբնակեցված գյուղերի 35 բազմազավակ ընտանիքներին:

ՀՕՄ-ի Արցախի միավորն իր շնորհակալությունն է հայտնում ԼՂՀ կառավարությանը` տրանսպորտային միջոց հատկացնելու համար, ինչի շնորհիվ այդ օգնությունը կարողացել են հասցնել հեռավոր գյուղերը: