Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ԲԱՐԵԿԱՐԳ ԹԱՂԱՄԱՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

ԼՂՀ  քաղաքաշինության  նախարարությունը շարունակում է բարեկարգել  Ստեփանակերտի բակերը։

Հերթական բարեկարգված բակը, որը հանդիսավորությամբ հանձնվեց մայրաքաղաքի բնակիչներին, ու հատկապես փոքրիկներին, ընդամենը 2 տարի առաջ շահագործման հանձնված Թումանյան  77 և 79 շենքերի հարակից տարածքն է։ 

Մեկ տարի առաջ սկսված շինարարական աշխատանքներն ավարտվել են օրերս. շուրջ 2000 քառ.մ մակերեսով  պուրակի երկայնքով կառուցվել է  հենապատ, մանկական խաղահրապարակ, որը կահավորվել է ժամանակակից ձևով,  տեղադրված են նստարաններ, աղբամաններ, կառուցվել է հանգստի տաղավար և ֆուտբոլի մինի  դաշտ։ Ասֆալտապատվել է շենքերին հարող տարածքը, կառուցվել է առանձին ավտոկայանատեղի։

 Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին  քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն  ու մայրաքաղաքի փոխքաղաքապետները։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն  Հակոբյանին և  նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Սամվել Ղուլյանին, որից հետո ներկաների համար գեղեցիկ մշակութային համարներով հանդես եկան Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան սաները։ Բակի փոքրիկ բնակիչներին ուրախացնելու էին եկել նաև հերոսներ՝ սիրելի մուլտիպլիկացիոն ֆիլմերից։ 

Պուրակն առանձնանում է հետաքրքիր ձևավորումներով։ Հավանաբար պատահական չի ընտրվել նաև պատերին կատարված նկարների թեմատիկան՝ ՙՄաքուր պահենք մեր բակը՚ կարգախոսով, քանի որ միշտ չէ, որ բնակիչները սրտացավությամբ են վերաբերվում իրենց իսկ բակին, և հաճախ, ինչպես ընդգծեց նաև նախարար Կ. Շահրամանյանը, կարճ ժամանակահատվածում տարածքը նախկին բարեկարգ տեսքը  չի ունենում. աղտոտում  են այն,  ջարդում  կոնստրուկցիաները։

Կ. Շահրամանյանից տեղեկացանք, որ տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորության ցանցով, ինչը հնարավորություն կտա հանգիստ կազմակերպել նաև երեկոյան ժամերին։ Բարեկարգման աշխատանքները սկսվել են անցյալ տարի, դրանք  կատարվել են  նախագծի համաձայն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Կ. Շահրամանյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտ քաղաքում յուրաքանչյուր տարի այս ծրագրով գումարներ են հատկացվելու, և, որոշ ժամանակ անց, մեր քաղաքը լինելու է լրիվ բարեկարգ։

Նշվեց, որ մայրաքաղաքի փողոցների ու բակերի բարեկարգման աշխատանքները շարունակվում են, լրիվությամբ ավարտվել են Սարոյան, Մխ. Գոշ, Չարենց, Կ. Ալվարյան, Վ. Սարգսյան, Առաքելյան և Մամիկոնյան փողոցների  բակերի բարեկարգումը։ Ընթացքի մեջ են Սլ. Կասպարով, Շիրվանզադե և Իսակով փողոցների բարեկարգման աշխատանքները։                                                                                                                                                                                                                                                       

Սրբուհի ՎԱՆՅԱՆ