ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը վերջին երեք տարիների ընթացքում ԼՂՀ կառավարության հետ համատեղ՝ այլ ծրագրերին զուգահեռ, Արցախում հովանավորել է մեկ տասնյակից ավելի համայնքային կենտրոնների կառուցումը: Տումիում նման վարչական շենքին կից կառուցվում է նաև 150-տեղանոց դահլիճ, որտեղ կանցկացվեն ամենատարբեր միջոցառումները:
Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն գյուղապետարանը, այլև հանդիսությունների դահլիճը, գրադարանը, համակարգչային սենյակը, բուժկետը, ունի նաև նախասրահ: Կապալառուն ՙԱրմեն-շին՚ ՍՊԸ-ն է։ Շենքը կունենա ջեռուցման և օդափոխության համակարգ, իսկ մինչ շահագործման հանձնելը՝ կկահավորվի։
Հավելենք, որ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Տումիում իրականացրել է նաև ջրամատակարարման ցանցի վերանորոգում, կահավորել գյուղի դպրոցը:
Այսօր Տումին ունի 768 բնակիչ: Այն Արցախի հնագույն գյուղերից է, այստեղ պահպանվել են պատմական և մշակութային մի շարք կոթողներ:
Պատրաստեց
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ