[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

ԼՂՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում ասֆալտապատման և մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Հադրութ քաղաքի կենտրոնական ու երկրորդային փողոցներում:

Հիմնականում կատարվում է մասնակի փոսալցում, իսկ  կենտրոնական հատվածում՝  մոտ 2 կմ երկարությամբ իրականացվում է ասֆալտապատում: 

Ծրագիրը կյանքի է կոչվում ԼՂՀ պետական բյուջեից  հատկացված միջոցներով: 

Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի և կապալառու շինարարական կազմակերպության՝ ՙՔարավան՚ ՍՊԸ տնօրեն Հակոբ Հակոբյանի ուղեկցությամբ՝ իրականացվող աշխատանքներին ծանոթացել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: 

Նախարարը տեղում հանձնարարականներ է տվել ճանապարհաշինարարներին, մասնավորապես  հորդորել, որ եղանակային անակնկալներից խուսափելու համար ասֆալտապատումն ավարտին հասցնեն սեղմ ժամկետներում և միաժամանակ ուշադրություն դարձնեն աշխատանքների որակին: