Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում այս տարվա նոյեմբեր¬դեկտեմբեր ամիսներին կազմակերպվեցին մասնագիտական ուսուցման հերթական դասընթացներ։

Ծրագրում ընդգրկվել է գործակալությունում հաշվառված 32 գործազուրկ։ Դասընթացներ կազմակերպվել են Ստեփանակերտի ՚Էմպատիաՙ հոգեկան առողջության վերականգնողական կենտրոնում՝ ՚Կիրառական հոգեբանություն՚ և ՚Սոցիալական հոգեբանությունՙ թեմաներով։

Աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Համլետ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ նշյալ մասնագիտական ուսուցման թեմաները պատահականորեն չեն ընդգրկվել։ ՙԷմպատիա՚¬ի տնօրինությունը նախօրոք դիմել էր ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և տեղեկացրել, որ կազմակերպությունը մտադիր է գործունեություն ծավալել հանրապետության տարբեր շրջաններում, հետևաբար և՝ շրջկենտրոններում բացել մասնաճյուղեր։ Նորաբաց այդ մասնաճյուղերն էլ անհրաժեշտ է համալրել համապատասխան մասնագետներով։ Ուստի նախարարի կարգադրությամբ կազմակերպվեցին մասնագիտական ունակությունների ձեռքբերման դասընթացներ։ Մասնակիցներն էլ ընտրվել են  պահանջվող ոլորտի մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկներից։ Ծրագրին ընդգրկվել են Ստեփանակերտի (19 հոգի) և հանրապետության բոլոր շրջանների (13 հոգի) միջին և բարձր մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ մանկավարժներ, հոգեբաններ, բուժքույրեր։ Համաձայն կարգի՝ դասընթացների մասնակիցներին տրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով, իսկ շրջաններից ընդգրկվածներին՝ ճանապարհածախսի փոխհատուցում։ 

Մասնագիտական ուսուցման այս ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 14-ին և տևել 32 օր։ Դասընթացների տեսական և գործնական պարապմունքները կայացել են նշյալ կենտրոնում։ Այս ժամանակահատվածում աշխատանքի և զբաղվածության գործակալության ներկայացուցիչները պարբերաբար այցելել են ուսուցման վայր, հետևել պարապմունքներին  և քննություններին։ Դեկտեմբերի 21-ին պահանջվող քննություններ հանձնելուց հետո մասնակիցներին տրվել են հավաստագրեր։ Ծրագրի կազմակերպիչները գոհ են քննության բարձր արդյունքներից։

Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ՙԷմպատիա՚ հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ պարբերաբար կիրականացնեն տարաբնույթ ծրագրեր։ Պայմանավորվածության համաձայն՝ նշյալ դասընթացներին մասնակցած գործազուրկների 20%¬ը 2017թ. հունվար¬փետրվար ամիսներին շրջաններում բացվելիք ՙԷմպատիա՚¬ի նոր մասնաճյուղերում կտեղավորվեն աշխատանքի։ 

Ընդհանուր առմամբ՝ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանքի և զբաղվածության գործակալությունում հաշվառված է աշխատանք փնտրող 1394 հոգի, որից 1365-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։ Հ. Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ գործակալությունում իրականացվող  և գործատուների հետ համագործակցության ծրագրերի շնորհիվ աշխատանքի է տեղավորվել 76 հոգի։ Բացի մասնագիտական ուսուցման ծրագրից, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու ծրագրով 2016թ. աշխատանքի է տեղավորվել մեկ գործազուրկ։ Մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ծրագրով ԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում և Ասկերանի բուժմիավորումում աշխատանքի է տեղավորվել 2 գործազուրկ, մեկ հոգի՝ Շուշիում։ 

Հ. Պետրոսյանի հավաստմամբ՝ 2017թ. նախատեսվում է աշխատաշուկայի հետազոտում, որի արդյունքները հիմք կհանդիսանան գործազուրկներին աշխատանքով ապահովելու նոր թիրախային ծրագրերի ներդրման համար։ Գալիք տարում կշարունակվեն նաև գործող մի շարք ծրագրեր՝ բացառությամբ առանձին նախագծերի, որոնց իրականացումը ոչ արդյունավետ է համարվել։ Կրճատված ծրագրերի փոխարեն կնախատեսվեն նպատակային այլ ծրագրեր։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ